Երևան
12 °C
«Շիրակ» ֆուտբոլային ակումբն առաջիկա երկուշաբթի կբողոքարկի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի սահմանած պատժամիջոցների որոշումը: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ակումբի մամուլի քարտուղար Աննա Թադեւոսյանը: Ֆեդերացիան հայտարարել էր, որ փաստեր են հավաքվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է պայմանավորված խաղ կազմակերպել: Բացի Հարությունյանին ցմահ ֆուտբոլային գործունեություն ծավալելու իրավունքից զրկելուց՝ ֆեդերացիան 12 միավոր հանել էր ՀՀ բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում թիմի վաստակած միավորներից, իսկ ակումբին տուգանել էր նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով: Թադեւոսյանը նշեց, որ իրենք սպասում են, որ ՀՖՖ-ն իրենց ներկայացնի ապացույցները:
«Երկուշաբթի կբողոքարկենք: Մենք նրանցից ուզել ենք, որ ներկայացնեն բոլոր ապացույցները, որ ունեն: Հույս ունենք, որ կփոխեն որոշումը, չեն հանի 12 միավոր»,- ասաց նա:
ՀՖՖ-ն հայտարարել էր, որ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ ՀՀ բարձրագույն խմբի առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: «Շիրակում» ընդգծում են, որ 1 անձի պատճառով չի կարելի պատժել ողջ ակումբին: Հույս ունեն, որ միավորների հետ կապված որոշումը կվերանայվի: Ինչ վերաբերում է ֆինանսական տուգանքի, ապա պատրաստ են վճարել, եթե միավորները պահպանվեն:
«Եթե բողոքարկման արդյունքում որոշեն, որ 12 միավորը մնում է, իսկ գումարը պետք է վճարենք, ապա այո՛ (խմբ. նկատի ունի կվճարեն)»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ակումբը ոչնչից տեղյակ չի եղել, եւ իրենց նկատմամբ նման պատիժ սահմանելն ամենաքիչն անարդար է:
Ակումբն ամեն ինչ անելու է ցանկալի արդյունքին հասնելու համար: Թիմը Հայաստանի առաջնությունում պայքարում է չեմպիոնության համար, եւ նրանք ունեցած միավորները չկորցնելու համար պատրաստ են գնալ մինչեւ Լոզանի Մարզական արբիտրաժային դատարան:
«Նախ գտնում ենք, որ մեկ անձի արածի համար ամբողջ ակումբը եւ հատկապես քաղաքը չպետք է տուժվի: Երկրորդն էլ դա ընդամենը փորձ է եղել, որն էլ հարց է, թե ում նախաձեռնությամբ, բայց կանխվել է շատ արագ: Եվ հետո շատ լավ պլանավորված սադրանք է եղել՝ գաղտնի տեսա եւ ձայնագրությամբ, որը, մեր Սահմանադրության 33-րդ հովածի համաձայն, քրեորեն պատժելի է»,- ասում է Աննա Թադեւոսյանը:
Այդ խաղը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, Երեւանում «Բանանցի» հարկի տակ ավարտվել է «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Այժմ «Շիրակը» ունի 49 միավոր եւ առաջնության ավարտից 2 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտը» է 46 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (42):
Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է մայիսի 5-ին: Այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորներ հանված չեն:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատռում են իրենց գրած ծրագիրը, հետն էլ պատռում են Հայաստանի քարտեզը․ բա սա գժանոց չէ՞․ Սաֆարյան
Ռուսաստանը հայկական գյուղատնտեսական արտադրանքը կփոխարինի ադրբեջանականով․ Տիտով
«Ուժեղ Հայաստանի» հավաքին մասնակցող անձի մոտ հայտնաբերվել է դանակ. նա ձերբակալվել է
Քոչարյանը թալանել է ընտանիքիս. ծախվելը պոռնկություն է, Պուտինն ուզում է մեզ կապել իր դռանը. տեսանյութ
Մեկ բանավեճում 104 անգամ Ալիև, Ադրբեջան ասողները մեզ մեղադրում են Ադրբեջանի շահերը սպասարկելու մեջ․ Թորոսյան
Միջազգային բազմաթիվ գործընկերներ, ԵՄ, ԱՄԷ, Թուրքիա, հետաքրքրված են մեր արտադրողների հետ համագործակցությամբ
Իշխանությունը բոքսի տանձիկի պես դմփացնում է ընդդիմությանը. աղբակույտի դեմը առնել է պետք. Մեհրաբյան. տեսանյութ
Այս ընտրություններն առաջինն են մեր պատմության մեջ, որոնք տեղի են ունենում խաղաղության պայմաններում․ Միրզոյան
«Ուժեղ Հայաստանի» հավաքին պատռել են ՀՀ քարտեզը, վանկարկել «Սամ-վել, Սամ-վել»․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին գնացած քաղաքացիները կարճ ժամանակ անց լքում են Հանրապետության հրապարակը
Սամվել Կարապետյանի հավաքի ընթացքում Հանրապետության հրապարակում ադրբեջաներեն հոլովակ է միացվել․ տեսանյութ
«Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին վեճ է եղել․ մեկ անձ հեռացվել է տարածքից
Նորատուսի միջազգային ռադիոցանցերը այլևս Սերժ Սարգսյանի փեսա Միշիկի սեփականությունը չեն. Փաշինյան․ տեսանյութ
Ընթանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը․ լուսանկար
Կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, կվերադարձվի ԵՄ արտահանվող պտուղ-բանջարեղենի, ծաղկի մաքսատուրքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է 12 նոր արժեքով
Ազատությունից զրկված անձանց և նրանց իրավունքների առնչությամբ առկա կարծրատիպերը պետք է հաղթահարվեն․ ՄԻՊ
Քաղաքական ենթատեքստով սպառնալից հեռախոսազանգեր, նամակներ են ստանում քաղաքացիները․ ՆԳՆ ոստիկանություն
Տելեգրամյան հավելվածով ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել․ ամուսնական զույգեր են ձերբակալվել
Ընտրակաշառքը հանցագործություն է, պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Կոլեգիայի նիստ է տեղի ունեցել
Բացատրեք ձեր ընտանիքների երիտասարդներին խաղաղության արժեքը, հիշեցրեք՝ ինչ էր կատարվում ՀՀ-ում 2018-ից առաջ
Ռուսաստանի նախագահի հետ պայմանավորվել ենք, ընտրություններից հետո կհանդիպենք, բոլոր ընթացիկ հարցերը կլուծենք
Բլոգեր Միկա Բադալյանը ՌԴ-ում բնակվող ՀՀ քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել․ նախաձեռնվել է քրեական վարույթ
Միջանցքի թեման հորինել է լրտեսական ընդդիմությունը. ՔՊ-ն Գեղարքունիքում շարունակում է քարոզարշավը․ տեսանյութ
Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
ՀԾԿՀ-ն գազամատակարարման ոլորտում նոր կարգավորում անելու որոշում է ընդունել
Դատական ակտերը բեկանվել են․ ընտրություններին մասնակցելու ընտրական իրավունք ունեն միայն ՀՀ քաղաքացիները
Ամիօ բանկը նվազեցրել է ՓՄՁ հաճախորդների գործող վարկերի և լիզինգների տոկոսադրույքները
Մինչ մեր երեխաները զոհվել են, եռագլուխ կուսակցության անդամները միլիարդներ են կուտակել. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են, բայց հմի կռիվ կեթա, ինչի՞ հմար՝ լիդերի կռիվ. նոր ձայնագրություն
Ռազմական արդյունաբերությունը դառնում է Հայաստանի տնտեսության շարժիչ ուժ. ԲՏԱ նախարար
Միջանցքի թեմա չի էլ եղել, լրտեսներն են այդ թեման մտցրել. վարչապետը՝ ընդդիմության մեղադրանքների մասին
ՎՏԲ-Հայաստան Բանկը զարգացնում է տելեմարքեթինգը՝ որպես հեռավար սպասարկման ժամանակակից ուղի
Սա աթոռի կռիվ չէ, սա պայքար է հանուն պետության, անկախության, ապագայի և խաղաղության. Փաշինյան
3 ուժն էլ՝ Քոչարյան, Դոդ, Տաշիր, միանալու են իրար, հիմի իրանց մեջ լիդերի կռիվ կերթա. նոր ձայնագրություն
Ես ունեմ բավարար լծակներ, կգնամ ԵԱՏՄ և տեղում հարցերը կլուծեմ, բարեկամական հարաբերությունները կմնան. Փաշինյան
Միջադեպ Արթիկում քաղաքական ուժերի աջակիցների միջև
Ռուս պաշտոնյաները իրար հերթ չտալով «գուժում» են վատատեսական սցենարներ. «մատ թափ տալու» երթը շարունակվում է
Գրիգորյանն ու Իրանի դեսպանը կարևորել են էներգետիկ, լոգիստիկ և առևտրատնտեսական ոլորտներում համագործակցությունը
Քոչարյանին թույլ չեն տալիս լքել քաղաքականությունը, ինքը մինչև քոք մաշվելու է ու հայտնվի բանտում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT