Երևան
12 °C
Կեսօրին Շիրակի պետական համալսարանում սկսված ցույցն ըննդեմ Սահակ Մինասյանի ընթացավ անսպասելի զարգացումներով: Համալսարանի բակում հավաքված ցուցարարները սկզբում պահանջեցին ռեկտորի հրաժարականը՝ վանկարկելով «ՀՀԿ հեռացիր»,«Սահակ՝ խայտառակ»,«Ամոթ, ամոթ»:



Ռեկտորի կողմնակից դասախոսները սկսեցին վիրավորել իրենց տեսակետը չկիսող եւ բակում ցուցարարներին միացած մյուս դասախոսներին:







Ցուցարարներին ներս մտնելու հնարավորություն չտրվեց, փոխարենը բակ իջավ ռեկտոր Սահակ Մինասյանն ու ասաց՝ երկար ժամանակով չի եկել, շատ զբաղված է: 2016 թվականի մի հրապարակում հիշեցնելու նպատակով է ներքեւ իջել: «2016թվականին Լեւոն Բարսեղյանն իր մի հոդվածում գրել է, որ Սահակ Միանսյանը ռեկտոր է նշանակվել մի բուհում, որտեղ տարեկան կոռուպցիոն շրջանառությունը 450-ից 550.000 դոլարի է հասնում: Այ հիմա էս ձեր բողոքը դրա վերացման շնորհիվ եղավ»,-ասաց Սահակ Մինասյանն ու արժանացավ սուլոցների, վիրավորական խոսքերի: Գագիկ Համբարյանը նրան անվանեց սովետական կլասիկ կաշառակեր, ով առանց ամոթի խոսում է կաշառակերության վերացումից:
Շատ արագ ՇՊՀ հասավ նաեւ Լեւոն Բարսեղյանը, որպեսզի, ինչպես ինքն ասաց, Սահակ Մինասյանը թե բան ունի ասելւո, իջնի, անձամբ իրեն ասի: 
«20 տարի ասել եմ, ճիշտ կլինի էս տարածքն ամբողջությամբ մաքրվի, վերադառնա նախասովետական շրջանի, կարտոլ, կուկուռուզ ցանվի, ինչպես կար էն ժամանակ, մանկավարժական ինստիտուտը պետք է հականեխվի, սա ասել եմ 20 տարի շարունակ՝ հաշվելով կաշառքի չափերը, ստուգարքների կաշառքի չափերը, քննության, ընդունելության չափերը, որեւէ մեկը չի հերքել, որեւէ մեկը զրպարտության, վիրավորանքի համար դատի չի տվել, խոսքերիս տեր եմ։ Սահակ Մինասյանը Շիրակի մարզի կրթության համակարգի չարիքներից մեկն է, ես սրանք առաջին անգամ չեմ ասել, առաջին անգամ չեմ ասում, առիթից օգտվելով չէ, որ ասում եմ, ասել եմ, կրկնում եմ, ուղղակի իմացա, որ իմ անունից ինչ-որ բաներ է խոսել, եկա։ Եթե բան ունի ասելու, թող գա խոսա, տեսնեմ ինչ ունի ասելու»,-ասաց Լեւոն Բարսեղյանն ու նշեց, որ ինքն այս բողոքի գործողության հետ կապ չունի, ընդամենն իր ֆեյսբուքի էջում դրել է մարդկանց նախաձեռնության հայտարարությունը: Ամեն մեկն ինքը պիտի քանդի իր կոնցլագերը: Սահակ Մինասյանը Լեւոն Բարսեղյանի հետ հանդիպման չիջավ:
Այնուհետ ուսանողները որոշեցին մինչեւ ժամը 14:00-ն սպասել ռեկտորի հրաժարականին, հակառակ պարագայում, 14-ից հետո մտնել համալսարանի շենք: Ինչպես եւ ակնկալվում էր, ժամը 14:00 ոչինչ տեղի չունեցավ, համալսարանի բակում հավաքված ցուցարարները մտան ներս, որտեղ որեւէ մեկը չկար: Բոլոր լսարանները դատարկ էին, դեկանատներն ու ամբիոնները՝ փակ: Ուսանողները տեղյակ պահեցին, որ երեկ դեկաններն ու դասախոսները զանգել են ուսանողներին հրահանգել են այսօր համալսարան չգալ:







Համալսարանի ներսում անվտանգության աշխատակիցը ցուցարարներին արգելեց մտնել վարչական մաս: «Ամոթ» եւ «Հեռացիր» վանկարկումներով շենքից դուրս եկած ուսանողներն ու դասախոսները համալսարանի բակում անժամկետ նստացույց հայտարարեցին եւ պահանջեցին հանդիպում ԿԳ նախարարի պաշտոնակատար Վահրամ Մկրտչյանի հետ:



Տեւական ժամանակ սպասելուց հետո ստացվեց Վահրամ Մկրտչյանի պատասխանը՝ Գյումրի կգա երկուշաբթի, ժամը 12-ին: ՇՊՀ-ում նստացույցը ժամանակավորապես դադարեցվեց, Սահակ Մինասյանի հեռանալու պահանջը մնաց ուժի մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT