Երևան
12 °C
Հայաստանում թավշյա հեղափոխությունը մուտք է գործում տարբեր ոլորտներ: Երեկ էլ մինի-հեղափոխություն էր տեղի ունենում Երեւանի Մոնթե Մելքոնյանի անվան համար 11 հիմնական դպրոցում:
Բազմաթիվ աշակերտներ հավաքվել էին դպրոցի բակում, իսկ հետո նաեւ շենքի ներսում՝ պահանջելով տնօրեն Ռուզան Ազիզյանի հրաժարականը: Վերջինս Սերժ Սարգսյանի համակուրսեցին է եւ դպրոցը ղեկավարում է երկար տարիներ: «Ազիզ-յա՛ն, հեռա-ցի՛ր», «Ուսու-ցի՛չ, միա-ցի՛ր», «Ազա՛տ, անկա՛խ ա-շա-կե՛րտ», «Ազա՛տ, անկա՛խ ու-սու-ցի՛չ» վանկարկում էին սովորողները: Երեխաներին սատարում էին նաեւ մի խումբ ծնողներ եւ ուսուցիչներ: Համբերության բաժակը լցված եւ ձերբազատված տարիներ շարունակ իրենց կաշկանդող վախերից ու զգուշավորությունից՝ գրեթե բոլորը չորս կողմից հիշում ու թվարկում էին այդ ընթացքում դպրոցում տեղի ունեցած ապօրինություններն ու չարաշահումները, որոնց մասին նախկինում չեն համարձակվել խոսել:

Ծնողները հայտարարում էին, որ ուսուցիչները երեխաներին հարվածում են ու դա սովորական երույթ է դարձել, իսկ բողոքների պատասխանը լինում է այն, որ երեխաները ճիշտ չեն ասում: Նշում էին, որ տարբեր առիթներով դրամահավաք է կազմակերպվում, ստիպում են համազգեստ ու Մոնթեի պատկերով շապիկներ գնել, ընդ որում՝ ըստ նրանց ունեցած տեղեկությունների՝ հագուստի այդ արտադրամասը կապված է Ռուզան Ազիզյանի հետ: Տեղեկացնում էին, որ տնօրենը բռնապետական կարգեր է հաստատել, որ կոպիտ ու գռեհիկ պահվածք ունի, որ հաճախակի աշխատանքից ազատում է այս կամ այն ուսուցչին, երբ երեխաները դեռ նոր են վարժված լինում նրա հետ աշխատելուն: Աշակերտներն ասում էին, որ ավարտական քննությունների ժամանակ գնահատականը 50 դոլար արժե: Նախկին աշակերտների ծնողներից մեկը, որը նույնպես դպրոցի բակում էր, ցանկացավ անպայման տեղեկացնել, որ տարիներ առաջ, երբ իր աղջիկն ավարտում էր դպրոցը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը բազմաթիվ աշակերտների բարձր առաջադիմության համար 50 հազարական դրամ էր նվիրել: Շուտով, սակայն, դպրոցում երեխաների ձեռքից վերցրել էին այդ գումարը:

Աշխատակիցներն էլ այլեւս չէին թաքցնում, որ աշխատանքի են ընդունվել կաշառքի միջոցով: Պահանջվող գումարը 2 000-2 500 դոլար է եղել: «Դեպքի վայր» եկած մի կին էլ պատմում էր, որ շատ են խնդրել ու աղաչել, որ իր աղջիկն աշխատանքի ընդունվի առանց այդ գումարի: Արդյունքում դուստրը սկսել է որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ աշխատել 200 դոլար վճարելուց հետո, իսկ հաջորդ երեք ամիսներն տնօրեն Ազիզյանին է փոխանցել ամսական աշխատավարձը: Բայց բարոյահոգեբանական ծանր պայմաններում երկար աշխատել չի կարողացել: Նշվում էր նաեւ, որ ուսուցիչներն ամեն ամիս Ռուզան Ազիզյանին են նվիրել 20 հազար դրամ՝ իբր շնորհավորելով այս կամ այն առիթով՝ Բանակի տոն, Մոնթե Մելքոնյանի ծննդյան օր, Մարտի 8, Ապրիլի 7 եւ այլն: Դրանից խուսափողներն, ըստ մեզ ներկայացվածի, արժանանում էին տնօրենի հետապնդումներին, հալածանքին ու նվաստացումներին: Այստեղ խոստովանում էին, որ երբեմն էլ այդ «հարկը» վճարելու համար գումար են հավաքել աշակերտներից: Նշում էին նաեւ պարգեւավճարներ ստանալու եւ տնօրենին տրամադրելու պարտադրանքի մասին: Նրանք, սակայն, ընդգծում էին, որ այդ ամենը, բացի ամսական նվերները, եղել է միջնորդավորված, եւ իրենք չեն ցանկանա իրենց գործընկերներին հարվածի տակ դնել, որովհետեւ նրանք նույնպես դա պարտադրված են արել:
Իսկ դպրոցի հետ առնչություն ունեցող այս բոլոր կողմերի զայրույթը պայթելու առիթը եղել է մայիսի 2-ին, այսինքն՝ համաժողովրդական շարժման ամենամեծ դասադուլների ու գործադուլների օրը դպրոցի գլխավոր դուռը փակելն ու թույլ չտալը, որ աշակերտներն ու ուսուցիչները դուրս գան շենքից: Եվ դա այն դեպքում, երբ ծնողները բակում հավաքված են եղել ու ցանկացել են տանել երեխաներին: Դռան առջեւ դրված ծանր ծաղկամանը տեղափոխել է ֆիզկուլտուրայի ուսուցիչներից մեկը եւ ազատություն տվել «բանտարկյալներին»:
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցի տնօրեն Ռուզան Ազիզյանը կարծում է, որ այս ամենը ֆիզկուլտուրայի ուսուցչի կազմակերպածն է: Տնօրենը հայտարարեց, որ դասապրոցեսի ժամանակ դռները միշտ են փակ՝ սովորողների անվտանգության նկատառումով: Մեր հարցին, թե ինչու դրանք չեն բացվել, երբ ծնողներն եկել են երեխաների ետեւից, Ազիզյանը պատասխանեց. «Մեզ մոտ այսպես է, ծնողը գալիս է, երեխայի անուն-ազգանունն ասում է, նրան բերում ենք, որովհետեւ միայն առաջին դասարանցիների թիվը մոտ 300 է: Փոքր են, եթե դուրս գան, ծնողը բակում չլինի, կարող են կորչել: Այդ օրը ծնողները եկել էին, երեխաներին հերթով դուրս էինք տանում, ուղղակի որ իրենք միանգամից հավաքվեցին, մենք անակնկալի եկանք, ասացինք հասկանանք՝ ինչ են ուզում: Ու ես մինչ կբացատրեի՝ ինչ է կատարվում, ուսուցիչը դռները բացեց, եւ քաոս առաջացավ, երեխաները վախենում էին այդ աղմուկից, ծնողները գոռում էին, այնտեղ ալկոհոլ օգտագործած մարդիկ կային»: Ինչ վերաբերում է աշակերտներին հարվածելու ավանդույթին, տնօրենն ասաց. «Եթե մի ուսուցիչ խփում է երեխային, ինքը պատասխան պիտի տա: Ես չեմ ընդունում դա: Եթե ծնողները ասում են՝ խփել է, ես ուսուցչին կանչում եմ, ծնողի ներկայությամբ այդ հարցը քննարկում ենք»:

Դպրոցում կազմակերպվող դրամահավաքը, ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի օգտին անձնագրի պատճեններ հավաքելու եւ այլ արատավոր երեւույթների մասին պնդումները Ռուզան Ազիզյանը կտրականապես հերքեց: «Այս բոլորը ասում են պարզապես իրենց արդարացնելու համար: Սա այսպես պետք է լիներ, որովհետեւ այսպես են ուզում: Ես ուրիշ բան չեմ ասի»,- հայտարարեց նա:
Հավելենք, որ տնօրենի աշխատասենյակում կային նաեւ մի քանի ծնողներ, որոնք վստահեցնում էին, թե դպրոցում գումար չի հավաքվել, անձնագրերի պատճեններ՝ նույնպես:
Այդուհանդերձ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանն այսօր հիշեցրել է, որ տնօրեն Ազիզյանը ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ հավաքագրած տնօրենների ցանկում է:
Մոնթե Մելքոնյանի անվան դպրոցում տեղի ունեցածը էլեկտրոնային լրատվամիջոցներով երեկ լուսաբանվելուց հետո ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Երեւանի թիվ 11 դպրոցի վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ դրանցում նշված հանգամանքներն ստուգելու եւ ՀՀ քրեադատավարական կարգով ընթացքը լուծելու նպատակով»:
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության նախագահ Դավիթ Խաժակյանն էլ հայտարարել է, որ խմբակցությունը դիմել է քաղաքապետին՝ վերոնշալ դպրոցի տնօրենին հեռացնելու պահանջով: Ռուզան Ազիզյանը երեկ չասաց՝ ընդառաջ կգնա՞ աշակերտների պահանջին եւ հրաժարական կտա՞: «Եթե կա օրենք եւ կարգ, սպասեք այդ օրենքին եւ կարգին»,- առաջարկեց նա: Իսկ աշակերտների շրջանում կարծիքներ էին հնչում այսօր դասադուլ անելու մասին: Վերջնական որոշում դեռ չունեին:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մայիսի 5-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT