Այս դժվար օրերին մենք մնում ենք հայրենի պետության կողքին. ՀԲԸՄ

01/05/2018 schedule14:20

Այսօր Հայաստանն ու հայ ժողովուրդն ականատես ու մասնակից են պատմական արտակարգ իրադարձությունների՝ կանգնած կարեւոր նոր հանգրվանի շեմին: Առաջիկա օրերի ու շաբաթների ընթացքում որդեգրվող որոշումներով ուրվագծվելու է  մեր ազգի առաջընթացի նոր ուղին: Այս մասին ասված է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի ուղերձում՝ ուղղված Միության ղեկավարությանը, շրջանակներին, կառույցներին:

«Հայաստանի քաղաքական ու սոցիալական իրադրությունն ամենօրյա ձեւավորվող զարգացումներով դրսեւորում է հայ ժողովրդի մտահոգությունները: Հայաստանի Հանրապետությունից դուրս ոչ մի անհատ, կազմակերպություն կամ քաղաքական կուսակցություն, որքան էլ բարի տրամադրված լինեն նրանք, այս փուլում չպետք է փորձեն գործուն դերակատարություն ունենալ Հայաստանի կառավարության ու հայ ժողովրդի ներքին խնդիրների կարգավորման գործընթացում:

Մենք խորապես գիտակցում եւ հարգում ենք այս իրողությունը: Հիմնադրումից առ այսօր, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հավատարիմ է մնացել աշխարհասփյուռ հայ ժողովրդին ծառայելու իր առաքելությանը, սատար կանգնելու հայրենիքին՝ անկախ տիրող վարչակարգերից:

Թե՛ 1918-ին, Առաջին Հանրապետության շրջանում, թե՛ խորհրդային կարգերի ժամանակ կամ բնական աղետներին ու ճգնաժամերին համընդդեմ, ինչպես նաեւ անկախության 26 տարիներին՝ իրարահաջորդ երեք նախագահների պաշտոնավարության ժամանակաշրջաններում, ՀԲԸՄ-ն գործել է իր առաքելության ու ազգանվեր գործունեության սատար եղող բոլոր իշխանությունների կողքին:

Ինչպես անցնող 112 տարիներին, աշխարհի հայ համայնքներում եւ Հայաստանում, հատկապես անկախ հանրապետության հռչակումից հետո, մենք մնում ենք հայրենի պետության կողքին, շարունակելով մեր ուշադրությունը կենտրոնացնել իրականացվող մեր ծրագրերի ու ազգանպաստ աշխատանքների վրա՝ ի շահ մեր ժողովրդի բարօրությանը:

Մինչ քաղաքական զարգացումներն ընթանում են իրենց արագ թափով, մեզ համար ակներեւ է հայրենի երիտասարդ սերնդի ցուցաբերած աննախադեպ հանձնառության ոգին ու վարակիչ խանդավառությունը:  Պատմական տարողություն ու ծավալ ունեցող նրանց կամքի արտահայտության խաղաղ ցույցերը, ի տես աշխարհին, հաստատեցին, որ հայ ժողովուրդը կառչած է մնում ժողովրդավարական իդեալներին: Լավատեսության այս ընդհանուր մթնոլորտը թելադրում է նաեւ լինել զգոն ու առաջնորդվել կառուցողական ոգով:

Մեզ համար քաջալերական է տեսնել, որ քաղաքական այս վերիվայրումների ընթացքում բոլոր կողմերը կիսում են այն համոզումը, որ Հայաստանը պետք է ունենա ուժեղ, անկախ, ժողովրդավար ու համաժողովրդային պետականություն, որ իր քաղաքացիներին ապահովում է արդար ու տնտեսական բարգավաճման հնարավորություններ ընձեռող կյանքի պայմաններ: Հայաստանը կարիքն ունի ժողովրդի վստահությունը վայելող ուժեղ կառույցների: Դրանք են այն հիմքերը, որոնց վրա հնարավոր է կառուցել իրապես ժողովրդավար պետություն: 

Մենք նաեւ պետք է գիտակցենք, որ մեր եկեղեցին, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գերակայությամբ, կարեւորագույն կառույցներից է, որ առանցքային դեր է կատարել հայ ազգի պատմության մեջ: Մենք վստահ ենք, որ եկեղեցին շարունակելու է ծառայել աշխարհացրիվ մեր ժողովրդին, մասնավորապես, նրա կյանքի ճակատագրական պահերին:

Մենք շարունակում ենք ուշադրությամբ հետեւել դեպքերի զարգացումներին, միեւնույն ժամանակ առաջ տանել մեր ազգանվեր գործունեությունը տարբեր համայնքներում, ըստ կարիքների: Ինչպես միշտ, ես իմ բարձր գնահատանքն եմ հայտնում ձեր բոլորին, համայն ազգի բարօրությանը ձեր ցուցաբերած նվիրյալ աշխատանքի համար»,- ասված է ուղերձում:

Տպել
2253 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց