Երևան
12 °C
Վարչապետի թեկնածու, ԱԺ պատգամավոր, ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արման Սաղաթելյանը ապատեղեկատվություն է տարածում: Այս պահին ԱԺ-ում ընթանում է հատուկ նիստը, որի ժամանակ պետք է ընտրվի երկրի վարչապետը: Վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում Սաղաթելյանը կարդաց Արցախի Հանրապետության մասին մի քանի տող եւ նշեց, որ դրանք պատկանում են Նիկոլ Փաշինյանին:
«Ինձ զարմացնում է, որ մեր երկրում դեռ կան մարդիկ, ովքեր իլյուզիաներ ունեն գրավյալ, եթե կուզեք ազատագրված, եթե կուզեք օկուպացված տարածքների վերաբերյալ: Ես չեմ ընդունում այն տեսակետը, թե լավ դիվանագիտությունը կարող է այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձնենք Ադրբեջանին: Մերը թողած, ուզում ենք տերը լինել ուրիշին»,- կարդաց Արման Սաղաթելյանը:
Այնուհետեւ Սաղաթելյանը հարց ուղղեց Փաշինյանին:
«Հարցս հետեւյալն է. արդյո՞ք ձեր նախկին պատասխանի եւ այս ցիտատի միջեւ չեք տեսնում հակասություն եւ արդյո՞ք, ինչպես ասվում է, քաղաքական իրողություններով պայմանավորված, դուք նույն կարծիքին եք, թե այլ այս պահի դրությամբ եւ այսօր»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նշված տողերն իրեն չեն պատկանում: Նաեւ ավելացրեց, որ բազմիցս ապացուցել է, որ ինքը նման բան երբեք չի գրել:
«Ասեմ, որ ձեր ասած մեջբերումը արդեն 5 տարի իմ լուսանկարով շրջանառության մեջ է դրված սոցիալական ցանցերում եւ նշված է, որ ես դա գրել եմ «Հայկական ժամանակ»-ի կոնկրետ օրը հրապարակված համարում: Այս ընթացքում ես 15 անգամ հրապարակել եմ այդ օրը «Հայկական ժամանակ»-ում տպագրված իմ հոդվածի լուսապատճենը, որտեղ ձեր ասած որեւէ նախադասություն գոյություն չունի: Եվ ես ցավում եմ, որ դուք, սա իմանալով, սոցիալական ցանցերում ակտիվ լինելով, իմ 15-20 անգամվա հերքումները, հոդվածի լուսապատճենները չեք նկատում, եւ հիմա եկել եք ԱԺ նիստում զբաղված եք դեզինֆորմացիայի տարածմամբ: Եվ թույլ տվեք եզրակացնել, որ, եթե այդպես է, ուրեմն դուք եւ ձեր թիմը կարող է որոշակի կապ ունենալ նման դեզինֆորմացիաների տարածման հետ:
Եթե որեւէ մեկը փորձի մեր գործունեությունը ներկայացնել որպես ՀՀ ազգային եւ պետական շահերին հակասող, այդ մեկին շատ լուրջ հիասթափություն է սպասվում: Եվ ես ձեզ կոչ եմ անում դադարեցնել դեզինֆորմացիայի տարածումը եւ ուզում եմ հատուկ ասել, որ իմ ունեցած տեղեկատվությամբ՝ հանրապետական որոշակի շրջանակում ինձ են վերագրում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ կապված հայտարարություններ, եւ հատուկ ալգորիթմներով սուտ հայտարարությունները տարածվում են Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող օգտատերերի շրջանում: Եվ սա արվում է ներազգային զարթոնքը կասեցնելու եւ թշնամանք հարուցելու համար:
2016 թ.-ին, ես՝ ինքս, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից ջոկատ եմ հավաքել եւ մեկնել եմ առաջնագիծ՝ իրացնելու մարտական հերթապահություն, քնել եմ վրաններում, փորել եմ խրամատներ եւ ավտոմատով պաշտպանել եմ իմ հայրենիքի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ ՀՀ անվտանգությունը: Եվ եթե որեւէ մեկը կփորձի իմ գործունեությունը այլ լույսի ներքո ներկայացնել, նա կներկայանա բոլորովին այլ լույսի ներքո»,- ասաց նա:
Սաղաթելյանն արձագանքեց Նիկոլ Փաշինյանին եւ եւս մեկ հարց տվեց:
«Իմ հարցը որեւէ ենթատեքստ չուներ: Իմ հարցը հենց դրան էլ ուղղված էր, որպեսզի հասկանալի լինի: Այնուամենայնիվ, ինձ հասկանալի չեղավ հետեւյալը. ինչպիսի՞ն եք տեսնում փոխզիջում ասվածը այս կոնտեքստում եւ ի՞նչ եք դուք հասկանում դրա տակ, եթե մտադիր եք ներկայացնել երկիրը բանակցային պրոցեսում»,- հարցրեց նա:
Նիկոլ Փաշինյանն իր դիրքորոշումն արտահայտեց այդ հարցի վերաբերյալ:
«ԵԼՔ դաշինքի նախընտրական ծրագրում շատ հստակ ամրագրված է, որ փոխզիջման մասին խոսելը ընդհանրապես այն մթնոլորտում, երբ Ադրբեջանը սպառնում է վերացնել հայկական պետականությունը, մի փոքր տարօրինակ է: Այս պայմաններում մենք կարող ենք խոսել միայն սեփական պետության եւ երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու մասին: Իսկ փոխզիջման որեւէ տարբերակ քննարկելի է միայն այն պարագայում, եթե Ադրբեջանը շատ հստակ ուղերձ հղի, որ պատրաստ է ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: Ուրիշ որեւէ տարբերակ չկա ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկի քմահաճույքն է, այլ որովհետեւ սա է պարզ իրողությունը: Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումից Ադրբեջանի հրաժարումը որեւէ տեղ չի թողնում խոսելու որեւէ փոխզիջման մասին: Սա է իմ դիրքորոշումը»,- ասաց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT