Հրապարակում էկրաններով կցուցադրվի ԱԺ նիստը, որից հետո ամբողջ թիմով կգանք այստեղ. թարմացված

20:55- Հանրահավաքն ավարտվեց, բայց Հանրապետության հրապարակում չեն շտապում ցրվել, հրապարակում համերգ է:

20:42- «Առավոտյան ժամը 11-ից մարդիկ հավաքվում են այստեղ, որեւէ այլ տեղ չեն գնում, ոչ մի ուրիշ փողոց, ոչ մի ուրիշ հրապարակ, այստեղ՝ էկրանների վրա ուղիղ հեռարձակմամբ կցուցադրվի ԱԺ նիստը, եւ ձեր թույլտվությամբ մենք պատգամավորական կազմով կգնանք այդ նիստին մասնակցելու, եւ նիստից անմիջապես հետո կմիանանք ձեզ այստեղ, այս հրապարակում: Ես խնդրում եմ՝ առանձին խմբերով պետք չի գնալ Բաղրամյան պողոտա: Հատուկ խնդրում եմ՝ հավաքվեք այստեղ եւ էկրաններից հետեւեք: Անկախ արդյունքներից, մենք նիստից հետո կգանք այստեղ եւ միասին կտոնենք մեր հաղթանակը: Շնորհակալ եմ»:

20:39- «Մինչեւ երեկ մենք մտածում էինք, թե մայիսի 1-ին մեր հերթական բողոքի գործողությունը պետք է տեղի ունենա, բայց վաղը այս հրապարակում պետք է տեղի ունենա մի հսկայական տոնախմբություն, որտեղ ժողովուրդը պետք է տոնի իր սեփական, անշրջելի հաղթանակը: Եվ ուրեմն, ես կոչ եմ անում վաղը, ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում, բողոքի տրամադրություն չունենալ, փողոց չփակել, այլ հավաքվել ու տոնել սեփական հաղթանակը՝ թուլության, անորոշության, արտագաղթի նկատմամբ: Հիմա արդեն մենք չենք երազում ազատ ու երջանիկ Հայաստանի մասին, այլ մենք ապրում ենք ազատ ու երջանիկ Հայաստանում: Մենք ենք տերը մեր երկրի: Կեցցե ազատությունը, կեցցեն մեր երեխաները, որոնք ապրում են ազատ ու երջանիկ Հայաստանում»:

20:35- «Վարչապետ» վանկարկումների ներքո հարթակում Նիկոլ Փաշինյանն է: Վաղը մայիսի 1-ն է, ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում վաղը Հայաստանն է, ասես ֆուտբոլի աշխարհի առաջնությունն է վաղը:

Մեր երկրում կատարվում են իրադարձություններ, որոնք մտածելու, հիանալու, զարմանալու տեղիք են տալիս աշխարհին: Այս ժողովուրդը գտել է իր ստեղծարար էությունը, այլեւս չի կորցնելու իր երկիրն ու այսուհետ լինելու է ամենակենտրոնական տեղում աշխարհում:

Այսօր պարզվեց, որ որպես վարչապետի թեկնածու որեւէ մեկը այլեւս չի առաջադրվել: Ազգային ժողովի 4 խմբակցությոններից 3-ը հայտարարել են, որ քվեարկելու են իմ՝ ժողովրդի թեկնածուի օգտին, իսկ ՀՀԿ մեծամասնությունն հայտարարել է, որ չի խոչընդոտելու այդ քվեարկությանը, այնպես որ մեծ է հավանականությունը, որ վաղը ձեր թեկնածուն ընտրվի վարչապետ:  Մինչեւ հիմա ընթացքի մեջ մեզ թվում էր, թե հենց սա է լինելու վերջին շրջանի քաղաքական գործընթացի ամենակարեւոր իրադարձությունը, իրականում, սակայն, հիմա կարելի է արձանագրել, որ ամենակարեւոր իրադարձությունը տեղի է ունեցել օրեր առաջ, երբ մեզ բոլորիս ակնհայտ էր, որ մեր երկրում կա ժողովուրդ, որը ոտքի է կանգնել ու սեփական ձեռքն է վերցրել իշխանությունը: Բացարձակապես էական չէ, թե ով կլինի ՀՀ վարչապետ, քանի որ կարուորն այն է, որ կա երկրի ղեկը սեփական ձեռքը վերցրած ժողովուրդ»:

20:25- Ելույթներից հետո Արմեն Գրիգորյանը ժամանակ առ ժամանակ ներկայացնում էր նորանոր մարդկանց ու կազմակերպությունների, որոնք միացել են շարժմանը: Նրանց թվում է նաեւ Լիոնի քաղաքապետը: Դե այսոհետ թող փորձի մեկը տեղը չբերել իր սեփական ժողովրդին: Ահա սա է ձեռքբերումը, որ ՀՀ քաղաքացին ի լուր աշխարհի է ասում՝ մենք ենք տերը մեր երկրի: Եվ սա մեր թավշյա, ոչ բռնի հեղափոխության ամենակարեւոր արդյունքն է, որն այլեւս ոչ թե արդյունք է, այլ կոնկրետ քաղաքական իողություն: ՀՀ-ում դեռ կգան ու կգնան վարչապետեր, բայց երկրի տերը մնալու է ժողովուրդը:

20:20- Հարթակում սասուն Միքայելյանն է. «Այս իշխանությունների աշխատանքը մեր երկիրը ներսից քանդում էր: Այս նվաճումները բերեցին նրան, որ հայ մարդու, հայի տեսակի երջանիկ զգալու ձգտումը վերադարձվեց, երջանիկ հայի տեսակի, որը պետք է ապրի Հայաստանում: Մեր երկրում տառապում էին նրանք, որոնք չպետք է տառապեին, վայելում էին նրանք, որոնք այդ վայելքի արժանիքը չունեին: Հիմա նայում եմ ձեզ՝ հավատ, վստահություն ու լավատեսություն եմ զգում: Ահա այն օրհասական ժամանակաշրջանը, երբ մենք վաղը սկիզբը կկապենք վերջին. Գարեգին Նժդեհն ասել է՝ երբ ազգը բանակ է դառնում, երբեք այլեւս ծնկի չի գա: Այս տարիների ընթացքում այս իշխանությունները 1 անգամ են մարդկանց երջանկություն տվել՝ իրենց հրաժարականով:

20:17- Հանրահավաքի մասնակիցներին խորին շնորհակալություն հայտնեց Արարատ Միրզոյանը՝ բացառիկ կազմակերպվածության, ինքնահաստատման ու սեփական մասնակցության կազմակերպման համար: «Մենք հիմա վերջնական, հաղթական, բայց ավելի դժվար փուլ ենք մեկնարկում, պետք է եռակի անգամ ավելի իմաստուն ու կազմակերպված լինենք, վաղը՝ մայիսի 1-ին, ես վստայ եմ Նիկոլ Փաշինյանն Ազգային Ժողովը կընտրի վարչապետ: Կազմվելու է ժամանակավոր կառավարություն, ինչ ունենք այս կառավարությունում, ինչ կարող ենք անել, հասկանալ է պետք ամենակեսնական լուծումները տնտեսական ոլորտում, որոնք ուղերձ պետք է լինեն՝ հասկանալու համար ինչեր կարող ենք անել հիմնական կառավարություն դառնալուց հետո: Պետք է բարեփոխվեն մի շարք օրենքներ, որոնք էական ազդեցություն կունենան երկրի վրա: Ժամանակավոր կառավարության հիմնական առաքելությունը արտահերթ ընտրությունների կազմակերպումն է: 

Երբ մենք հստակ հասկացանք, թե ուր ենք հասել, ես ուզում եմ ձեզ խնդրել՝ էս պրոցեսում մեզ մենակ չթողնեք, կլինեք մեր կողքին՝ ավելի ուշադիր, ավելի կազմակերպված ու անկեղծ»:

20:08- Արսինե Խանջյանը կրկին անգամ շնորհակալություն հայտնեց ժողովրդից՝ խաղաղության, հանդարտության ու պայքարի սպասված ավարտի համար: Նա հատկապես շնորհակալություն հայտնեց երիտասարդությանը՝ հաղթանակի կերտման ու վերջնական արդյունքի համար:« Եթե այս պայքարի վերջնակետ Նիկոլ Փաշինյանն է, մենք այդ հաղթանակը ստանալու ենք: Հայն այսուհետ պետք է ապրի ազատ երկրում, ու ոչ միայն հայը Հայաստանում, այդպես պետք է լինի նաեւ սփյուռքում: Սա չտեսնված գեղեցիկ Հայաստանն է: Ես կյանքումս առաջին անգամ այսպիսի մասնակցություն եմ տեսնում: Դուք ականատես եղաք, որ աշխարհի տարբեր կետերից եկող մարդկանց հոսքին, հիմա բոլորս հավատալու ենք Նիկոլ Փաշինյանի գծած ուղուն»:

19:56- ՔՊ անդամ Զարուհի Բաթոյանը խոսեց այն մասին, որ այս հեղափոխությունը ուղղված է քաղաքացու իրավունքների պաշտպանությանը: «Մեր պարտականությունն է լինելու բարելավել արդեն ստեղծածը, կան լավ համակարգեր, իսկ մենք համակարգեր չենք փշրելու, միակ բանը, որ կփշրենք՝ կարծրատիպերն են, մենք բոլորով միասին զարգացնելու ենք մեր երկիրը»:

19:52- Խոսափողին մոտեցավ աշխարհահռչակ լողորդ, 20 մարդու կյանք փրկած Շավարշ Կարապետյանը. «Խորին շնորհակալություն պարոն Փաշինյան, ձեզ»,-ասաց Կարապետյանն իր մոտ բերելով Նիկոլ Փաշինյանին: «Ինձ ուղարկել են Ռուսաստանից՝ փոխանցելու համար խորին շնորհակալություն: Երեւի այսպես ստացվեց, որ մենք սկսենք ավելի շատ սիրել իրար ու բոլորով միասին ստեղծենք ավելի լավ Հայաստան:

Ես այսօր եկել եմ իմ ընտանիքի հետ միասին, 2,5 մլն հայություն ունեցող Ռուսաստանն է ձեզ հետ եւ չկասկածեք, սերը վառել, սպանել չի լինի: Հայաստանն աշխարհին ցույց տվեց, թե ինչի է ընդունակ ժողովուրդը: Եթե վաղը ձեր հաղթանակը չլինի, ուրեմն աշխարհը կփլվի: Մենք հաղթանակ տոնելու ենք»:

19:47- Շարունակելով, Արմեն Գրիգորյանը նշեց, որ այս հաղթանակած տրամադրությամբ են հենց պատրաստվում տոնել նաեւ վաղվա հաղթանակը:

19:45- ՔՊ Մարտունու անդամներից մեկը ողջունեց Հայաստանի քաղաքացիներին. «Բարև վերջապես ժպտացող ժողովուրդ, ես հպարտ եմ, որ ձեզանից մեկն եմ: Մենք վերջապես սովորեցինք պայքարել, այսուհետ որ գյփւղապետը, համայնքապետը կամ այլ ղեկավարը լավ չկառավարի, մենք պայքարի միջոցով նրան կփոխենք»,-ասաց նա:

19:40- Մինչ հանրահավաքը սկսելը, Արմեն Գրիգորյանը մի քանի կազմակերպչական հարցերից խոսեց՝ չմոռանալով ողջունել ՀՀ ազատ, հպարտ ու երջանիկ քաղաքացիներին: Այնուհետ խոսեց ազատության ձեռքբերման մասին, նշեց, որ իրենք ապավինում են քաղաքացուն, իսկ հզոր ու անկախ հայրենիքի հիմքը արդար ընտրություններն են: Իսկ առաջնահերթ իրագործվելիք նպատակներից խոսելիս, Արմեն Գրիգորյանը նշեց, որ դա արդարադատությունն է:

19:20- Հայաստանի գլխավոր, ամենամեծ հապարակը կրկին մարդաշատ է, լեփ-լեցուն: Վաղը կայանալիք վարչապետի քվեարկությանն ընդառաջ, Հանրապետության հրապարակում նորից հանրահավաք է:

Հրապարակում են ոչ միայն Երեւանի, այլեւ ՀՀ տարբեր մարզերի բնակիչներ, ամենուր տարբեր համայնքների անուններով գրությամբ պաստառներ են:

Տպել
4924 դիտում

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա