Ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը. Գագիկ Մելիքյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը խորհրդարանում վարչապետի ընդդիմադիր թեկնածու Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ հարցրեց «Նաիրիտ» գործարանի վերագործարկումից:

«Գաղտնիք չէ, որ շարժման հիմքում կան սոցիալական արմատներ, ժողովրդին հուզում է, թե երբ են իրենք լավ ապրելու: Դուք բազմիցս հնչեցրել եք աշխատատեղերի ստեղծման, արտադրություններ ստեղծելու հարցերը: Այս շարժման պատճառով տնտեսությունը 2 ամսով հետ է ընկնում: Եվ ե՞րբ է աշխատելու «Նաիրիտ» գործարանը»,- հարցրեց Գագիկ Մելիքյանը:

Փաշինյանը նշեց, որ «Նաիրիտի» վերաբերյալ հարցին չի կարող պատասխանել, քանի որ փորձագիտական մակարդակով չի տիրապետում այդ խնդրին:

Անդրադառնալով տնտեսության վերաբերյալ Գագիկ Մելիքյանի կանխատեսումներին՝ Փաշինյանը նշեց.

«Երբ արդարության եւ օրենքի առաջ բոլորի հավասարության պայմաններն ապահովեն, ապա համոզված եմ, որ Հայաստանում լրջագույն ներդրումներ են արվելու առաջին հերթին հայկական շրջանակներից: Բաց թողնված ամեն օրը շատ արագ կփոխհատուցվի»:

ՀՀԿ խմբակցության քարտուղարը, սակայն չհամաձայնվեց. «Առաջիկա 7-8 տարիներին ժողովուրդը լավ ապրելու մասին չպետք է մտածի»:

Փաշինյանն էլ հորդորեց հուսահատություն չսերմանել. «Եթե մինչեւ հիմա չի հաջողվել մի բան, չի նշանակում, որ չի հաջողվելու նաեւ սրանից հետո: ՀՀ տնտեսության զարգացման հիմնական խոչընդոտն արդարության եւ օրենքի իշխանության բացակայությունն է: Դրանք հաստատելու դեպքում կապահովվի Հայաստանի կայուն զարգացումը: Վայրկյան անգամ չեմ կասկածում, որ տեսնելու ենք շատ լուրջ արդյունքներ: Փոխվել է մարդկանց տրամադրությունը, երկրի տրամադրությունը, ապրելու, արարելու, աշխատելու տրամադրությունը կկանխորոշի հետագա զարգացումը: Համոզված եմ, որ արագ դրական փոփոխություններ են լինելու»:

Տպել
8408 դիտում

Պետական մարմինների զեկույցները չէին բավարարում և դիմեցի հանրությանը. հրեշավոր իրականություն բացահայտվեց.վարչապետ (ուղիղ)

Պարետի որոշմամբ 24 ժամով արգելվել է «Երևան մոլ»-ի և մի շարք տնտեսվարողների գործունեությունը

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի 2 նախագիծ

Կապամոնտաժվեն Օղակաձև զբոսայգու ապօրինի կառույցները. գործընթացը մեկնարկել է

Ռոնալդուն միայն ինստագրամից ավելի քան 2 մլն եվրո է վաստակել արտակարգ դրության ընթացքում՝ ամենաշատը մարզիկների շրջանում

Դավիթ Տոնոյանը հորդորում է Դավիթ Շահնազարյանին «ժամ մը» առաջ հաղորդում տալ հանցագործության մասին

Գագիկ Բեգլարյանի եղբայրը դիտավորությամբ չի կատարել ծառայողական պարտականությունները. ՔԿ-ն մանրամասնում է

Նիկոլ Փաշինյանը հեռավար կարգով վարել է Էկոնոմիկայի նախարարության 2019թ. գործունեության հաշվետվության քննարկումը

Կորոնավիրուսից մահացած անձանց անունները հրապարակելու փաստով քրեական գործ է հարուցվել

Հրանտ Բագրատյանի հայտարարությունը բավական ոգեւորել է մեր հակառակորդին․ Գաբրիել Բալայան

2018-ից ի վեր Հայաստանը երրորդ երկրի հետ անօրինական զենքի գործարք չի ունեցել. ՊՆ փոխնախարար

Բժշկասոցիալական փորձաքննության իրականացման կարգը պարզեցվել է

Արմեն Սարգսյանը կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը քննարկելու նպատակով հանդիպում է տարբեր ոլորտների մասնագետների հետ

IDBank-ը հորդորում է Բանկ այցելել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում

Համաձայնություն է ձեռք բերվել զորամասերում ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավման ուղղությամբ

Արցախում ՃՏՊ-ի հետեւանքով զինծառայող է մահացել․ ՊԲ

ԵՊՀ հոգեբանության մասնագիտական խորհուրդը անցկացնելու է թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություններ

Որոշ մարդկանց մտքով անցավ, որ նա պետք է զբաղվի քաղաքականությամբ. Հ. Հակոբյանն Ա. Վանեցյանի այսօրվա հայտարարության մասին

Այսօր վարչապետի ճեպազրույցին մասնակցելու է կորոնավիրուսից ապաքինված քաղաքացի

Իսպանիայում ֆուտբոլային խաղերը վերսկսելուց հետո հնարավոր է՝ երկրպագուներին թույլատրեն մարզադաշտ գնալ