Կարեն Կարապետյանի անհասկանալի արկածախնդրությունը. խմբագրական

Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո սպասվող եւ չափազանց տրամաբանական ընթացքը անսպասելիորեն խաթարվեց: Քաղաքագիտական բոլոր կանոններով դրանից հետո պետք է սկսեր իշխանության փոխանցման գործընթաց, որի սահուն եւ հնարավորինս արագ իրականացումը բխում է թե՛ երկրի եւ թե՛ կողմերի շահերից: Սա ուղղակի ակնհայտ է: Բայց շատ շատերի համար այս գործընթացն անակնկալ կանգ է առել, որի իմաստը այնքան էլ հասկանալի չէ: Ու անջրպետը ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանն է:

Սերժ Սարգսյանի հրաժարականի բովանդակությունը չափազանց հստակ էր՝ դա անձի հրաժարական չէր միայն, այլ նրա ղեկավարած կուսակցության հեռացում: Խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն դասական առումով կուսակցություն չէ արդեն շատ վաղուց: Դա միակենտրոն, անձի շուրջ հավաքված, հստակ գաղափարախոսություն ու սկզբունքներ չունեցող կարիերիստների նոմենկլատուրային կուսակցություն է, որի գոյության միակ իմաստը միանձնյա իշխանություն ունենալն է եւ անընդհատ վերարտադրվելը: Ու եթե այդ «կուսակցության» առաջնորդը բառիս բուն իմաստով ժողովրդի ճնշման տակ հրաժարական է տալիս երկրի ղեկավարի պաշտոնից եւ հայտարարում, որ ինքը սխալվել է, ապա դրանից ուղղակիորեն հետեւում է, որ իր ղեկավարած նոմենկլատուրային կուսակցությունը հեռանում է քաղաքականությունից: Այդ կուսակցությունը պարտվել է:

Բայց, ինչպես տեսանք, ՀՀԿ-ի փոխնախագահ Կարեն Կարապետյանը չընդունեց այդ իրողությունը եւ այդ կուսակցության վերնախավի մի քանի ներկայացուցիչների հետ այնպիսի պահվածք ընդունեց, որը ավելի շուտ կարելի է բնորոշել որպես արկածախնդրություն: Ակնհայտորեն չունենալով ուժայինների անվերապահ աջակցությունը, եւ առավել եւս չունենալով հանրության լայն շերտերի համակրանքը, Կարեն Կարապետյանը կառչել է պաշտոնից եւ անհասկանալի շարժումներ է անում: Նա հանդիպում է դեսպաններին եւ հայտարարում, թե ժողովրդի թեկնածուին պատրաստվում են ընտրել Հանրապետության հրապարակում, փորձում համոզել, որ դրանով կխախտվի Սահմանադրությունը: Այնինչ հստակ ասվել է, որ հրապարակում ընտրվելու է ոչ թե վարչապետ, այլ վարչապետի թեկնածու, եւ այդ թեկնածուին ընտրելու է ՀՀ Ազգային ժողովը, ինչը 100 տոկոսով համապատասխանում է Սահմանադրության ոգուն ու տառին: Կարեն Կարապետյանը նաեւ այնպիսի հայտարարություններ է վերագրում դեսպաններին, որոնք չեն հնչել: Նրա թիմի վերահսկողության տակ գտնվող կեղծ օգտատերերի միջոցով անդադար ապատեղեկատվություն է տարածվում սոցիալական ցանցերում եւ այլն:

Թե ինչի է ուզում հասնել Կարապետյանը, ճիշտն ասած, այնքան էլ հասկանալի չէ: Եթե նա առաջնորդվում է երկրի շահերով, ապա ակնհայտ է, որ իր գործողություններով նա միայն վնաս է հասցնում, եւ դա նույնիսկ ապացուցման կարիք չունի:   

Գուցե Կարեն Կարապետյանը իր գործողություններում առաջնորդվում է զուտ անձնական, ասենք՝ բիզնես շահերով: Նա վտանգ է զգում եւ փորձում է պահպանել իր բիզնեսները: Բայց շարժումը արդեն ցույց է տվել, որ իրոք վենդետաների չի գնալու եւ նույնիսկ ցուցարարներին ոտքով խփող Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամոյին) պատկանող սուպերմարկետների ուղղությամբ այս օրերին պարսատիկ անգամ չի օգտագործվել ու հաստատ չի օգտագործվելու:

Գուցե խնդիրը փառասիրությունն է: Այսինքն, պաշտոնյա լինելու մոլո՞ւցք ունի  Կարեն Կարապետյանը: Բայց մենք ականատեսն ենք եղել, թե ինչպես է նա առանց պրոբլեմի ու ժպիտով անսպասելի հրաժարական տալիս Երեւանի քաղաքապետի պաշտոնից ու հեռանում: Կամ եթե նրա կյանքի նպատակը երկրի առաջին դեմք լինելն էր, ապա նա ուներ նման հնարավորություն: Նա կարող էր անցած մեկ տարին աշխատել այդ ուղղությամբ եւ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ ապրիլի 14-ին Ծաղկաձորում ՀՀԿ-ն իրեն ընտրեր որպես վարչապետի թեկնածու եւ ոչ թե Սերժ Սարգսյանին:  Մանավանդ որ համեմատության մեջ իր թեկնածությունը այդ ժամանակ զգալիորեն ավելի փոքր դիմադրության կհանդիպեր հանրության շրջանում, քան Սերժ Սարգսյանինը:

Եվ այս բոլոր տեսանկյուններից Կարեն Կարապետյանի եւ նրա կողմնակիցների այսպիսի պահվածքի իմաստը գոնե այս պահին դեռ չի հասկացվում: Չի կարելի, իհարկե, բացառել, որ իշխանության մնալու այսպիսի նպատակադրվածությունը պայմանավորված լինի նրա մտերիմ ընկերոջ՝ ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի ինչ-որ բիզնես շահերով: Այն հայտարարված ներդրումները եւ գործունեությունը, որը այս ընթացքում վարում էր Սամվել Կարապետյանը Հայաստանում, ինչ- որ լրացուցիչ պաշտպանության կարիք չեն զգում: Ասենք, «Դալմա մոլը», «Ռիոն», կամ ասենք «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որոնք պատկանում են Սամվել Կարապետյանին, ոչ տեսականորեն եւ առավել եւս՝ ոչ էլ գործնականում չեն կարող վտանգվել իշխանության փոփոխության դեպքում: Գուցե Սամվել Կարապետյանը Կարեն Կարապետյանի հետ մի շատ մեծ, բայց ոչ լեգալ ծրագիր են իրականացնում Հայաստանում, որը նոր իշխանությունները կարող են տապալել օբյեկտիվ պատճառներով: Գուցե: Դա կարող է պարզվել հետագայում: Բայց եթե այսպիսի պատճառ էլ չկա, ապա մնում է ենթադրություններ անել, որոնք «դավադրությունների տեսության» շրջանակներից են:

Ասենք, Կարեն Կարապետյանի միակ նպատակը Սերժ Սարգսյանի իշխանությունից հետո լիակատար ավերակներ թողնելն է:  Նման ենթադրություն անելը նույնիսկ չի ստացվում, սակայն այն, ինչ անում է հիմա Կարեն Կարապետյանը, ակամայից կարող է հանգեցնել դրան: Ներքին անորոշությունների ձգձգումը առաջին հերթին սպառնում են Արցախին: Երկրորդը՝ չի կարելի  բացառել, որ որոշ արտաքին ուժեր փորձեն ուղղակի կամ անուղղակի ազդել ներքաղաքական զարգացումների վրա, ինչից մինչ այս պահը հնարավոր է եղել խուսափել: Երրորդ՝ երկարատեւ անորոշությունը կարող է նաեւ փլուզել մեր ֆինանսական համակարգը եւ այլն, եւ այսպես շարունակ: Մի խոսքով, Կարեն Կարապետյանի եւ ՀՀԿ-ի նրա փոքրաթիվ կողմնակիցների վերջին օրերի գործողությունները խիստ վտանգավոր են դառնում Հայաստանի համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12816 դիտում

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ