Մարզաշխարհը պետք է ժողովրդի հետ լինի. ՀԱՕԿ փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյան

Հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները միացել են #ԻմՔայլը շաժմանը: Այսօր՝ ապրիլի 25-ին, երթերի են մասնակցել մի շարք հայտնի մարզիկներ՝ այդ թվում օլիմպիական չեմպիոն, աշխարհի եւ Եվրոպայի եռակի չեմպիոն հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը, աշխարհի չեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը, օլիմպիական արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը եւ ուրիշներ: Երեկոյան հանրահավաքը լսելու էին եկել ՀՀ հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչներ Գեւորգ Ալեքսանյանը, Սամվել Գեւորգյանը, ազատ ոճի ըմբշամարտի մարզիչ Արայիկ Բաղդադյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի փոխնախագահ Դերենիկ Գաբրիելյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Գաբրիելյանը մեկնաբանեց՝ ինչու են մարզաշխարհի ներկայացուցիչներն իրենց մասնակցությունն ունեցել:

«Այն կարծիքին եմ եղել ու մնում եմ այն կարծիքին, որ մարզաշխարհն ընդհանրապես պետք է չզբաղվի այս հարցերով, բայց ամեն դեպքում մարզաշխարհը մեր ժողովրդի մի մասն է, դրա համար այն պետք է չկտրվի իր ժողովրդից, մեր հիմքը, մեր ապագան ժողովուրդն է: Եվ այսօր մեր մարզաշխարհը դրսում մեծ աշխատանք է կատարում, մարզիկները դրսում բարձր են պահում Հայաստանի, մեր ընտանիքների, մեր ժողովրդի պատիվը, եթե մեր ժողովրդի գումարներով մարզաշխարհն ապրում է, գոյատեւում է, իհարկե պետք է ժողովրդի հետ լինի մարզաշխարհը: Մենք չենք էլ առանձնացել»,- ասաց նա:

Հունահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտի մարզիչներ

#ԻմՔայլը շարժման շրջանակներում երթերն ու հանրահավաքներն արդեն 10 օրից ավելի է, ինչ ընթանում են: Մինչեւ այս մարզիկները հանդես էին եկել հայտարարությամբ, որի տակ ստորագրել էին մի շարք անվանի մարզիկներ: Նրանք ընդդիմության առաջնորդներին ու քաղաքացիներին, իշխանությանն ու իրավապահ մարմիններին, սթափության ու սառնասրտության կոչ էին անում, սակայն փողոց դուրս չէին եկել: Գաբրիելյանը նշում է, որ պատճառներից մեկն այն է, որ մարզիկները զբաղված են իրենց գործով. մարզվում են:

«Մրցաշրջանի այն հատվածն է, որ գրեթե բոլոր մարզաձեւերն ուսումնամարզական հավաքների են: Նրանց համար 1 խնդիրն է, որ ուժեղ լինեն դրսում: Օրինակ, մեր ըմբիշները պետք է մեկնեն Կասպիյսկ՝ Եվրոպայի առաջնության, մեր բռնցքամարտիկներ վաղը-մյուս օրը պետք է վերադառնան Իտալիայից (խմբ. Եվրոպայի 2018 թ, երիտասարդական առաջնությունից), այստեղ չեն եւ այլն: Կոչ եմ արել ու էլի պետք է անեմ, որ մեր մարզիկները լավ մարզվեն, որպեսզի դրսում կարողանանք հաղթել մեր հակառակորդներին: Այսօր ըմբշամարտի հավաքականը եկել էր, բայց եկել էր ուսումնամարզական հավաքից, եւ նրանք պետք է մեկնեն մրցումների»,- ասաց նա:

Դերենիկ Գաբրիելյանը չթաքցրեց, որ իրենց փողոց դուրս գալուն նպաստել է նաեւ այն, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որը նաեւ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահն է, նույնպես միացել է շաժմանը: Գաբրիելյանը նշեց, որ մարզաշխարհը մի ընտանիք է, իրենք միասնական են եւ աշխատում են միշտ բարձր կարգապահություն դրսեւորել: Այդ պատճառով էլ աջակցում են իրենց առաջնորդին:

«Ինչ խոսք, եթե օլիմպիական կոմիտեի առաջնորդն այդ կոչն արել է... մեզ մոտ պետք է լինի բարձր կարգապահություն, եթե Գագիկ Ծառուկյանին ընտրել ենք մեզ առաջնորդ, իհարկե մենք պետք է նրան աջակցենք: 2 կարծիք չեմ տեսնում: Երբ մեր առաջնորդի նպատակը համընկնում է մեր ժողովրդի կարծիքի հետ, 2 կարծիք չպետք է լինի մեր կողմից»,- ասաց նա:

Այն բանից հետո, ինչ ԲՀԿ-ն հայտարարել է, որ միանում է #ԻմՔայլը շարժմանը, ՀՀ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարական է տվել պաշտոնից: Այսօր նա ասել է, որ նույնպես միանում է շարժմանը, պատրաստվում է փողոց դուրս գալ ու նույն կոչն է արել իր գործընկերներին:  

Տպել
4741 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց