Ցուցարարները շրջափակել են Շենգավիթի բաժանմունքը,3 պատգամավորները ձերբակալված են. թարմացվող

22/04/2018 schedule11:13

17:50- Հայտարարություն է տարածվել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունից: Հայտարարության մեջ ասվում է, որ ՀՀ նախագահը ցավում է, որ տապալվեցին բանակցությունները ու զսպվածության կոչ է անում՝ ապրիլի 24-ին ընդառաջ:

17:42- Ցուցարարները որոշեցին Շենգավիթի ոստիկանական բաժանմունքի մոտից շարժվել դեպի Հանրապետության հրապարակ: ՔՊ-ից ԱԼեն Սիմոնյանը հայտարարեց, որ շարժումը չի կանգնում, շարունակվում է: Ըստ Ալեն Սիմոնյանի, երեկոյան ժամը 19:00-ին  հայտարարված հանրահավաքը տեղի է ունենալու, իսկ շարժումն այսուհետ կառաջնորդեն իրենց միացած հոգեւորականները

16:15- Երթ է ընթանում նաեւ Մաշտոց-Ամիրյան հատվածում: Այստեղ ցուցարարներն ունեն պաստառներ՝ Նիկոլ Փաշինյանի նկարով ու «Նիկոլը ես եմ» գրությամբ:

15:58- Հանրապետության հրապարակում զանգվածային ձերբակալություններ են, բերման են ենթարկում նաեւ կանանց, անչափահասների, խիստ ուժեղացված ծառայությամբ հսկվում է ամբողջ հրապարակի տարածքը:

Շենգավիթի ոստիկանության մոտ եւս շարունակում են հավաքվել մարդիկ, այնտեղ են Արարարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Նրանց փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայտնել է, որ պատգամավորներին խուզարկել են, վտանգավոր ոչինչ չեն հայտնաբերել:

Ըստ որոշ չճշտված տեղեկությունների, Նիկոլ Փաշինյանը ոստիկանության Էրեբունու բաժանմունքում է, այս մասին հայտնում են մի քանի լրատվամիջոցներ:

Հավելենք, որ բերման ենթարկելիս ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Լեւոն Երանոսյանն անձամբ հարվածներ է հասցրել սասուն Միքայելյանին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրել, Սասուն Միքայելյանն էլ վերջինիս պատասխանել է նույն ձեւով:

15:15- Քիչ առաջ ՀՔԾ հաղորդագրության համաձայն պարզ դարձավ, որ հեռացված 3 պատգամավորները՝ Նիկոլ Փաշինյանը, Սասուն Միքայելյանը, Արարատ Միրզոյանը ձերբակալված են, այս մասին հայտնվել է ԱԺ նախագահին՝ նրանց պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի մոտ հազարավոր ցուցարարներ են հավաքվել, պահանջելով ազատ արձակել  պատգամավորներին: Իրավիճակն այստեղ լարվում է:

14:50- Էրեբունու կողմից դիմակավորված ոստիկանները ցուցարարներին հարվածել են քարերով, մահակներով, տուժել է նաեւ Շանթ հ/ը լրագրողը, ականատեսների խոսքերով, մահակներով հարձակվել են ցուցարարների վրա, տուժածներ կան:

14:45- Երթի ընթացքում եւս շարունակում են բերման ենթարկել քաղաքացիների: Իրավիճակը բարդանում է, քանի որ մարդիկ սկսել են վիրավորել, հայհոյել ոստիկաններին, փորձում են հոգեբանական ճնշում գործադրել նրանց նկատմամբ: Քիչ առաջ բերման ենթարկվեց մի քաղաքացի՝ հենց ոստիկաններին հայհոյելու համար:

14:35- ՔՊ վարչության անդամ Ալեն Սիմոնյանը բարձրախոսով հայտարարեց, որ առայժմ երթը շարունակում են, ստույգ որեւէ բան կիմացվի մի քանի ժամից, քանի որ դեռ պարզ չէ՝ հեռացված 3 պատգամավորները տարվում են Ազգային ժողո՞վ՝ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար, թե՞ ուղղակի կպահվեն ոստիկանությունում, որի համար սահմանված ժամկետը 72 ժամ է:

14:25- Բազմահազարանոց երթը Երեւանի փողոցներում շարունակվում է: Ու թեպետ ժողովուրդը քայլերթ է իրականացնում առանց առաջնորդի, սակայն երթն ընթանում է բացառիկ խաղաղ ու առանց միջանձնային բախումների: Երթն ուղեկցվում է շեփորի երաժշտությամբ ու թմբուկի զարկերով, «Սերժիկ հեռացիր», «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով: 

14:01- Հանրապետության հրապարակի հազարավոր ցուցարարներին հրապարակի տարբեր կողմերից մոտենում են նոր խմբեր, նրանք պահանջում են լուր հայտնել Նիկոլ Փաշինյանի մասին ու ազատ թողնել նրան: Մի մասը երթով շարժվում են դեպի ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ, ըստ որոշ լուրերի, գտնվում է Նիկոլ Փաշինյանը:

13:39- Հանրապետության հրապարակն ամբողջությամբ շրջափակված է ոստիկանական շղթայով:

13:35- Ոստիկանությունը սկսեց ուժով բերման ենթարկել Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին, գործողությունները համակարգում է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը:

13:30- Լարված իրավիճակ ու բախումներ են Երեւանի Հանրապետության հրապարակում, ցուցարարների հետ բանակցելու ժամանակ դերասանուհի Ելենա Բորիսենկոն կոչ արեց հանգիստ թողնել քաղաքացիներին, որովհետեւ սա բոլորի բողոքի ձայնն է: Ի պատասխան՝ ոստիկանության ներկայացուցիչը նշեց, որ եթե հավաքվեն հրապարակում, իրենց ուժով կհեռացնեն այդտեղից: Այստեղ ցուցարարները շրջափակել են հրապարակի շատրվանների տարածքը: Սա այն վայրն է, որտեղ անցկացվում էին հանրահավաքները:

12:57- Չնայած այն փաստին, որ ցույցերի հիմնական վայրից հեռացվել են հավաքի հիմնական համակարգողներն ու կազմակերպիչները, այնուամենայնիվ, ինքնաբուխ երթը Երեւանի փողոցներով շարունակվում է, երթին շարունակում են միանալ հարյուրավոր նոր քաղաքացիներ:

12:15- Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որի համաձայն իրենք ունեն թույլտվություն՝ ցրելու ցույցը:

Իրավիճակը փոքր-ինչ խաղաղվել է, հեռացված են ցույցերի հիմնական համակարգողները, հեռացրել են նաեւ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին, դրանից հետո մոտ 5 րոպե ձերբակալություններ էին ու հիմա տարածքը հսկում են ոստիկաններն ու ուժային կառույցների ներկայացուցիչները:

12:02- Ուժայինները տարել են նաեւ Արարատ Միրզոյանին, տարածքում հսկայական թվով ոստիկանության ներկայացուցիչներ կան, հիմնականում դիմակավորված ուժայիններ են:

11:58- Կիրառված ձայնային նռնակների հետեւանքով տարածքում արդեն տուժածներ կան, վիրավոր են մի քանի ցուցարարների ոտքերը, մեկ մարդ վնասվածք է ստացել գլխին, մոտեցավ շտապ օգնության մեքենան:

11:55- Դիմակավորված ուժայիններն արագ քայլերով շարժվում են առաջ՝ ընթացքում բերման ենթարկելով ճանապարհին կանգնած ցուցարարներին, կիրառվում է բիրտ ուժ, տեղում է նաեւ Վալերի Օսիպյանը:

11:53- Ուժայինները տարան նաեւ Սասուն Միքայելյանին:

11:50- Ծայրաստիճան լարված իրավիճակ է Երեւանի Արցախի փողոցում, այնտեղ է Սասուն Միքայելյանը, ով փորձեց միջամտել Նիկոլ Փաշինյանի տեղափոխմանը, սակայն չհաջողվեց: Անհայտ է, թե ուր են նրան տեղափոխել ու ինչ կարգավիճակ ունի: Վահաններով ու սաղավարտներով զինված ոստիկանները թույլ չեն տալիս քաղաքացիներին առաջ շարժվել, սկսվել է նրանց զանգվածային ձերբակալությունները:

11:40- Ոստիկանությունն այս րոպեներին բռնի ուժ ու հատուկ գործողություններ է կիրառում Արցախի փողոցում՝ խաղաղ երթը ցրելու համար, օգտագործվում են ձայնային նռնակներ, արցունքաբեր գազ: Նիկոլ Փաշինյանին ուժայինները տեղափոխել են:

11:13- Քիչ առաջ Երեւանի «Մարիոթ» հյուրանոցում ավարտվեց Սերժ Սարգսյանի ու Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, այն չտեւեց նույնիսկ 5 րոպե, քանի որ ըստ Ս. Սարգսյանի,  դա երկխոսություն չէ, դա ուլտիմատում է օրինական իշխանություններին ու ինքը պետք է հորդորի գալ տրամաբանական գործողությունների ու հեռացավ:Հանդիպման ավարտից հետո, դուրս գալով հյուրանոցից, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ գործողությունները վերսկսում են ավելի մեծ թափով, այժմ երթ է Երեւանի փողոցներում:Երթի մասնակիցներին ուղեկցում են մեծաքանակ ոստիկաններ: Ոստիկանկան խմբեր են նաեւ այն փողոցներում, որտեղ երթը դեռեւս չի ընթացել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10468 դիտում

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ