Երևան
12 °C
Հանրության շրջանում խոսվում է ու կարծիք է ձեւավորվում, թե ոստիկանությունն իրեն զուսպ է պահում: Առերեւույթ, իրոք, նման տպավորություն կարող է ստեղծվել: Բայց ոստիկանությունը իրապե՞ս զուսպ է, թե պարզապես փորձում է տպավորություն ստեղծել: Իրապե՞ս ինչ- որ բան փոխվել է:
Ցավով պետք է արձանագրենք, որ դա մեծ մասամբ կեղծ տպավորություն է: Ոստիկանության էությունը գրեթե նույնն է: Եվ երեկ մեր գործընկերոջ՝ լրագրող Տիրայր Մուրադյանի հետ կատարվածը դրա ամենավառ ապացույցներից է: Վաղ առավոտյան քաղաքացիական հագուստով երկու անձինք կառավարության երրորդ մասնաշենքի մոտ հարձակվել են իր մասնագիտական պարտականությունները կատարող լրագրողի վրա եւ ծեծի ենթարկել նրան: Ու դա կատարվել է բազմաթիվ այլ, համազգեստով ոստիկանների ներկայությամբ, որոնք որեւէ կերպ չեն միջամտել: Լրագրողը բազմաթիվ վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց եւ ժամեր շարունակ գտնվել այնտեղ: Հրապարակային պնդումները, թե հարձակվողները քաղաքացիական հագուստով ոստիկաններ են, պաշտոնապես չի հերքվել, եւ կարելի է դա նույնիսկ ապացուցված համարել: Այսինքն, ինչպես նախկինում, հիմա էլ ոստիկանները հարձակվում են լրագրողների վրա: Ինչպես նախկինում՝ օրինականությունը եւ քաղաքացիներին, այդ թվում՝ լրագրողներին պաշտպանելու կոչված մյուս ոստիկանները չեն կանխել իրենց գործընկերների կատարած ակնհայտ քրեական հանցագործությունը:
Մի քանի օր առաջ Երեւանի Կորյուն-Հերացի խաչմերուկում ճանապարհը փակած մի խումբ երիտասարդների վրա հարձակվեցին սեւ «Բրաբուսից» դուրս եկած մի քանի անձինք ու բազմաթիվ ոստիկանների ներկայությունից բոլորովին չկաշկանդվելով, սկսեցին հայհոյել ու հարվածել երիտասարդներին: Ոստիկանությունը, բնականաբար, նրանց վնասազերծելու փորձ անգամ չարեց, ու նրանք իրենց թանկարժեք ջիփը գրեթե երեխաների վրայով քշելով, հեռացան: Հիմա ամբողջ հանրապետությունը գիտի, որ այդ անձանցից մեկը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրն է՝ Գոռ Համբարձումյանը: Վերջինս բավական ընդգծված քրեական հակումներ ունի եւ դա պետք է ինքնին հետաքրքրեր ոստիկանությանը: Սակայն դրա հետ մեկտեղ նրա եղբայրը ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի թիկնապահ հանրահայտ Արշակի փեսան է ու ՀՀԿ-ի Մասիսի կազմակերպության խորհրդի նախագահը, այսինքն՝ Սերժ Սարգսյանի հավատարիմ թիմակիցներից է: Մինչ օրս ոստիկանությունը որեւէ կերպ չի կարողանում ճշտել Մասիսի քաղաքապետի եղբոր անձը, եւ մինչ օրս նյութեր է նախապատրաստում: Այլ կերպ ասած, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, ոստիկանությունը առաջնորդվում է ոչ թե օրենքի պահանջներով, այլ ըստ «քաղաքական» նպատակահարմարության՝ ում կարելի է՝ բռնում է, ում չի կարելի՝ չի բռնում:
Ոստիկանությունը նախկինի պես ժամանակ առ ժամանակ դուրս է գալիս «որս անելու»՝ մարդ բերման ենթարկելու: Ինչպես նախկինում, անում է դա փաթեթով՝ ոստիկանական մեքենաները լցնելով ոչ միայն ակցիաների մասնակիցներով, այլ նաեւ պատահական անցորդներով: Ինչպես նախկինում, խախտվում են բերման ենթարկելու կանոններ, ժամկետներ...: Այս առումով էլ ոչինչ չի փոխվել: Իսկ այն, որ ոստիկանությունը առերեւույթ բիրտ ուժի չի դիմում, դա էլ չոր հաշվարկ է: Ոստիկանությունում թերեւս արդեն հաշվարկել են, որ հասարակությունը էլ առաջվանը չէ: Բիրտ ուժի կիրառումը հանգեցնում է ցուցարարների թվի կտրուկ աճին, ինչպես դա տեղի ունեցավ, օրինակ, «էլեկտրիկ Երեւանի» ժամանակ:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տավուշում՝ Խաշթառակի կամրջի տակ, հայտնաբերվել է ջրաhեղձ եղած քաղաքացու մարմին
Մահացել է բրիտանացի երգչուհի Բոնի Թայլերը
Ժաննա Անդրեասյանը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ
TRIPP նախագծի իրականացումն ուղղակիորեն բխում է նաև Իրանի շահերից. Փաշինյան
Քարտեզի վրա տարածքները արտահայտված են, չենք կարող մկրատը վերցնել, կտրել. Ադրբեջանն էլ մկրատը կվերցնի. վարչապետ
ՀՀ վարչապետը հայտնել է՝ որտեղ է պլանավորում անցկացնել արձակուրդը
Երբ իմ այցի ժամանակ պատրիարքարանի դռները փակել էին, ինչո՞ւ ոչ ոք չասաց Թուրքիայում, թուրքերի հրահանգով և այլն
Ալեն Սիմոնյանի «քաղաքական ճակատագրի» մասին խոսք չի կարող լինել, որոշում լինի՝ կտեղեկացնենք. Նիկոլ Փաշինյան
Մխիթար Հայրապետյանը չի շարունակի պաշտոնավարումը ԲՏԱ նախարարի պաշտոնում
Երկրաշարժ Հայաստանի տարածքում
Ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել Փաշինյանը և Միշուստինը. վարչապետը մանրամասներ է հայտնել
Արեգնազ Մանուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում
Կառավարությունը հունիսին արտահանում իրականացրած տնտեսվարողներին 3,14 մլրդ դրամի աջակցություն կտրամադրի
Հայաստանը բարձր է գնահատում Արգենտինայի հետ ձևավորված երկարամյա բարեկամական հարաբերությունները. Փաշինյան
Մարզական համալիրներից մեկում ՊԵԿ-ը բացահայտել է 2.6 մլրդ դրամի թաքցված շրջանառություն. նախաձեռնվել է քրվարույթ
Կիևյան կամուրջը կբացվի նախատեսված ժամկետից շուտ. տեսանյութ
Մոսկվան ուղերձ է հղում կաթողիկոսին՝ վերջին շրջանում որդեգրած չեզոք դիրքորոշումը չի բխում ոչ իր, ոչ ՌԴ շահերից
Զելենսկին ավելի շատ խոսում է Ուկրաինայի համար հատկացվող գումարի, քան հակամարտության ավարտի մասին․ Թրամփ
Ադրբեջանի և Հայաստանի միջև տարվում է սահմանազատման, սահմանագծման աշխատանք, էքսկլավների հարցը կլուծվի. Բայրամով
Հայտնի է՝ ինչի համար է ձերբակալվել և ինչում է մեղադրվում Արեգնազ Մանուկյանը
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու ևս մեկ հողատարածք
Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը՝ Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
Մեր նահատակ առաջնորդը Հայաստանն անվանում էր ազնիվ հարևան. Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Փաշինյանին
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը
21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը
FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ
ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել
Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի՛ թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան
Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա
Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան
Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր
Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ
Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք
Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար
Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ
ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT