Երևան
19 °C
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, առավոտյան բերման են ենթարկվել Դավիթ Սանասարյանը եւ տասնյակ այլ ակտիվիստներ: Մեր տեղեկություններով՝ նրանց մի մասը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում են: Մեզ հաջողվեց ճշտել, որ ներսում են Անուշիկ Խաչատրյանը, Արա Ալթունյանը, էդիկ Բաբաջանյանը, Քրիստինե Պողոսյանը:
Քիչ առաջ ոստիկանության այս բաժին ժամանեցին ՀՀԿ-ական պատհգամավորներ Միհրան Հակոբյանը, Արման Սաղաթելյանը եւ ԵԼՔ-ից էդմոն Մարուքյանը:
Այս պահի դրությամբ ոստիկանության տարբեր բաժիններ բերման ենթարկված ակտիվիստների թիվը 36-ն է:
Ավելի ուշ «Հայկական ժամանակի» թղթակիցը հայտնեց, որ այդ պահին ոստիկանության կենտրոնի բաժնում կա 23 բերման ենթարկված: Տեղեկությունը ՀԺ-ի հարցին ի պատասխան ասաց ԱԺ պատգամավոր էդմոն Մարուքյանը։ Նրանց թվում է նաեւ Փաշինյանի որդին եւ Դավիթ Սանասարյանը:
Նրանցից 12֊ը բերման են ենթարկվել հանրային ռադիոյի քրգործի շրջանակներում, իսկ 11-ը՝ վարչական իրավախախտումների պատճառով:
ՀԺ-ի լրագրողը, Ոստկանության բաժնից դուրս գալուց հետո, էդմոն Մարուքյանից հետաքրրքվեց՝ իր կարծիքով ոստիկանությունը մտադրություն ունի բերման ենթարկելով մաշեցնել այս շարժումը: Մարությանն ասաց, որ դա իրատեսական չէ, քանի որ ոստիկանական գործողությունները քաղաքացիներին ավելի է համախմբում եւ եթե լայնամասշտաբ բերման ենթարկելու գործողություններ լինեն, քաղաքացինեը գնալով կշատանան:
ՀԺ-ի լրագրողը նաեւ հետաքրքրվել է, թե նա ինչ կարծիք ունի Սերժ Սարգսյանի այն հայտարարության մասին, որ փողոցում ընդամենը տասնյակ մարդիկ կան: Մարուքյանը նշեց, որ ինքը բազմիցս կրկնել է, որ Հանրապետականը այլ աշխարհում է ապրում:
Լրագրողների հարցին, թե հնարավոր է որ խորհրդարանում ինչ-որ քայլեր ձեռնարկվեն՝ իրավիճակը հարթեցնելու նպատակով, Մարուքյանը չբացառեց, որ հնարավոր է լսումների կամ էլ հանձնաժողովների մակարդակով քննարկում լինի:
Ավելի ուշ՝ ժամը 11:50-ի, սահմաններում՝ ոստիկանության Երեւանի կենտրոնի բաժնից ազատ արձակվեց «Մերժին Սերժին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը: Նա մեր զրույցում նշեց, որ իրեն բերման են ենթարկել Ամիրյան փողոցից, երբ փորձել է փակ ճանապարհները բացել: Նա խոսելով ծեծված Քրիստինա Պողոսյանի մասին, նշեց, որ աղջկան ծեծել են Երեւանի կենտրոն վարչական շրջանի (Նախկինում՝ կենտրոնի թաղաապետարան կոչվող) աշխատակիցները, քանի որ նա նստած է եղել թաղապետարանի վարչական շենքի դիմաց: Սանասրյանի փոխանցմամբ Քրիստինան, ծեծվելուց հետո դիմել է ոստիկաններին՝ տեղեկացնելով. որ ծեծի է ենթարկվել: Այդ պահին նրան բերման են ենթարկել: Ակտիվիստը շարունակում է մնալ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության կենտրոնական բաժնում:
Վարչապետն ու Վրաստանի դեսպանը կարևորել են առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու երկկողմ համաձայնագրի ստորագրումը
Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ սահմանադրությանը․ ՍԴ որոշումը
Իրանում երկրաշարժի հետևանքով շուրջ 70 մարդ վնասվածքներ է ստացել
Գևորգ Սիմոնյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել․ փաստաբան
Վարորդական վկայականի համար կաշառք ստացած ՃՈ տեսուչն ու նրան օժանդակողը կալանավորվել են
Քարոզարշավը Անիում շարունակվում է տպավորիչ երթով. Պապոյան
Պապիկյանը տունդարձին սպասող զինծառայողներին հանձնել է վկայականները, պարգևատրել ժամացույցներով
Վրեժից դրդված արձակել էր 15 կրակոց. «Գլորիա» կարի ֆաբրիկայի տնօրենի դստեր սպանությունը բացահայտվել է
Բարձր ենք գնահատում Նիկոլ Փաշինյանի ուղերձը. ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ
Իրանցի զինվորականն այցելել է Հայաստանի և Ադրբեջանի հետ իրանական սահման
Ուժեղ Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու գործընկերներ և դաշնակիցներ. Պետդեպ
Ադրբեջանում երկրորդն երկրաշարժն է գրանցվել
«Հայբիզնեսբանկ»-ը հայտարարում է ակցիա Apple Pay-ով վճարումների համար
Հայաստանում կա՞ երկրաշարժի վտանգ և ո՞ր քաղաքներն են ամենավտանգավոր գոտում. սեյսմոլոգը մանրամասնում է
Կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Ամոնիակի արտահոսք, ցիստեռնի բռնկում. Գյումրիում անցկացվել են ՀԿԵ-ԱԻՆ համատեղ զորավարժություններ
Բացահայտվել են Լոռու, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում դանակահարությունների դեպքեր
«Գոյ» թատրոնը չի փակվում․ նախարարը պարզաբանեց ստեղծված վիճակը
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
«Զանգի էսօրվա զոհին, նախշուն, սիրուն Սուսոյին». Գարիկ Մարտիրոսյանը նոր՝ հումորային երգ է ներկայացրել (տեսանյութ)
Զինված մարդիկ չեն կարող լինել դպրոցներում․ նախարար
Առողջական տարբեր խնդիրներով 12 մարդ Արցախից տեղափոխվել է ՀՀ բուժկենտրոններ
Ադրբեջանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Նախարարությունը միշտ աջակցել է Արցախի կրթական գերատեսչությանը
Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է Գագիկ Սուրենյանին
Իրանից ժամանած բեռնատարի ցեմենտը փոխարինվել է այլ բեռով, կապարակնիքը՝ դիտավորյալ փոխվել. ՊԵԿ
ԱՄՆ-ն օդային հարվածներ է հասցրել Սիրիայում գտնվող մի շարք օբյեկտների
ՀՀ ՌԴ շատ քաղաքացիներ են եկել. պատրաստ ենք հայ-ռուսական դպրոց բացել, որ ռուսերենով կրթություն ստանան. նախարար
Պապիկյանը մասնակցել է զինծառայողներին դիրքեր ճանապարհելու արարողությանը (լուսանկարներ)
Թուրքիայի հյուրանոցներից մեկում հրդեհի հետևանքով կան զոհեր ու վիրավորներ
Փարիզ-Երևան թռիչքով ՀՀ եկած 61-ամյա տղամարդը «Զվարթնոցում» հանկարծամահ է եղել
Կիլոգրամով թմրամիջոց հայտնաբերելու գործով բերման ենթարկվածների թվում է «Լեդի Հակոբ»-ի եղբոր որդին
Վլադիկավկազից Լարս տանող ավտոճանապարհը փակ է ծանր բեռնատարների համար
Հստակեցվել է ակադեմիական քաղաքի տեղադիրքը, առաջիկայում կշրջանառենք ստեղծման նախագիծը․ ԿԳՄՍ նախարար
Աշխարհի ամենաուժեղ բանակների բախման հետևանքները հրեշավոր են լինելու. Մեդվեդև
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 69 անդամ կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը
Ո՞վ է «Հանրապետություն» կուսակցության քաղաքապետի թեկնածուն
Սոչիում երկրաշարժ է գրանցվել
ԱՄՆ դեսպանատան և ՀՀ քննչական կոմիտեի միջև ձևավորվել են սերտ համագործակցության ավանդույթներ. Քվին
Լեռնային Ղարաբաղն իր ամբողջ պատմությամբ անհամեմատելի է Դոնեցկի, Լուգանսկի կամ Կոսովոյի հետ. Մարուքյան
© 2023 Հայկական ժամանակ