Երևան
12 °C
Սերժ Սարգսյանը վարչապետ ընտրվեց փշալարերով շրջապատված Ազգային ժողվում: Ապրիլի 19-ին էլ նրա կառավարության առաջին նիստն անցավ ոստիկանական տարբեր ստորաբաժանումների ծառայողներով շրջապատած կառավարության շենքում, որի հետնամասում նաեւ զինտեխնիկա կար: Սերժ Սարգսյանը զգուշացել էր նաեւ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունից, որ պետք է շրջափակեն կառավարական շենքերը եւ կառավարության նիստի ժամը տեղափոխել էր 17:00-ին, այնինչ կառավարության նիստերը միշտ անցկացվել են 11:00-ին, որոշ բացառություններ չհաշված:
Արդարադատության նախարարի պաշտոնակատար Դավիթ Հարությունյանը, որը նաեւ ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ է, անդրադառնալով այն փաստին, որ Սերժ Սարգսյանը վարչապետ դարձավ փշալարերով պատված ԱԺ-ում եւ նույն տրամաբանությամբ շարունակվում է նրա ղեկավարման ընթացքը, ասաց.
«Ցավով պետք է նշեմ, որ հարցեր տալուց անում ենք ընդհանրացումներ: Անձնական կարծիքը ներկայացնում ենք որպես ամբողջ ժողովրդի կարծիք: Հանրության մի հատվածի կարծիքը ներկայացնում ենք ողջ հանրության կարծիք: Արդյո՞ք կային մարդիկ, որ դեմ էին Սերժ Սարգսյանն ընտրվեր վարչապետ, իհարկե եւ որեւէ կասկած չկա դրանում: Բնականաբար, կան տարբեր կարծիքներ, տարբեր քաղաքական ուժերի սատարողներ: Ցույցերը, որոնք տեղի են ունենում եւ նշվում է, որ խաղաղ, առանց զենքի ցույցեր են, ես չեմ կիսում դա: Ես կարծում եմ, որ ցույցերն անցնում են խաղաղ լինելու սահմանագիծը: Այնուամենայնիվ, սա սովորական երեւույթ է եւ նրանք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
- Պարոն Հարությունյան, ժողովրդավա՞ր է, որ կառավարության նիստն անցկացվում է ոստիկանական զորքերով, զինտեխնիկայով շրջափակված շենքում եւ նորընտիր վարչապետին մերժող կոչերով:
- Ժովորդավար է, որ ոստիկանական ուժերն ապահովում են հասարակական կարգը: Ես կհամարեի ոչ ժողովրդավարական, որ ոչ խաղաղ գործողությունների ժամանակ հասարակական կարգը չպահպանվեր, իսկ այն, որ ոմանք հայտարարել են, որ ոչ բռնի եղանակով են իրականացնում իրենց գործողությունները, բայց փաստացի իրականացնում են որոշ բռնություններ, դա եւս փաստ է: Ոստիկանական շղթա ճեղքելը խոսում է ցույցի ոչ խաղաղ լինելու մասին: Ես ուզում եմ կրկնել, որ սա չի նշանակում, որ ամբողջ ցույցը խաղաղ չէ: Կային բռնության դեպքեր, ես շատ նորմալ եմ համարում, որ ոստիկանությունը ապահովում է հասարակական կարգը:
- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանի ընտրությունը եւ կառավարության առաջին նիստն անցավ փշալարերով, զինտեխնիկայով, ոստիկանական ուժերով շրջափակված շենքերում: Այս փաստը ՀՀԿ-ին չի անհանգստացնու՞մ:
- Կապ չունի՝ հանրապետական կուսակցության ներկայացուցիչ է, թե՝ ոչ, այլ կուսակցության ներկայացուցիչ է, թե՝ ոչ, իհարկե անհանգստացնում է: Բազմաթիվ պատճառներ կան եւ օրինակներ էլ կարող եմ բերել: Միգուցե իմ գնահատականն այս պահին լինի ոչ թե նախարարի, այլ՝ կուսակցականի, բայց ընդդիմադիր ոչ բոլոր ուժերը կարող են հանդուրժել, որ երկիրը սկսում է արագացող տեմպերով զարգանալ եւ մտահոգություն է առաջանում, որ նվազում են քաղաքական շանսերը եւ ինչու՞ չօգտագործել շանսը՝ մի բան անելու համար: Ինչ վերաբերվում է ցույցերի խաղաղ լինել- չլինելուն. ձեռքերը վերեւ բարձրացնելը վատ չէ: Սա չի նշանակում, որ ցույցը միշտ խաղաղ է, երբ շրջափակում են շենքը, որպեսզի չկարողանան աշխատակիցները ելումուտ անել, սա ինքնին երբեք չի կոչվում խաղաղ:
- Սերժ Սարգսյանը ԱԺ-ում հայտարարեց, որ տիրապետում են, թե հավաքներին քանի մարդ է ներկա լինում: Հիմա էլ եք ՀՀԿ-ում տիրապետու՞մ իրավիճակին:
- Արդյո՞ք ՀՀԿ-ն հետեւում է: Ես կարծում եմ, որ դա ՀՀԿ-ի խնդիրը չէ, թե քանի մարդ կա: Դրա համար կան իրավապահ մարմիներ, որոնք հետեւում են:
- Սերժ Սարգսյանը նաեւ նշեց, որ «քնած հրաբուքները չեն արթնանում, եթե բզբզացողներ չլինեն»: Ըստ ձեզ՝ ովքե՞ր են քնած հրաբուխներն եւ բզբզացողները:
- Հանգած հրաբուխների հետ կապված ձեր հարցին պարզաբանում կտա հենց վարչապետը:
- Պարոն Հարությունյան, ինչո՞ւ է ոստիկանությունը ծառայություն իրականացնում մասնավոր կառույցների մոտ, օրինակ «Երեւան Սիթիի» եւ «Երեւան Մոլ»-ի տարածքում: Եթե պատճառն այն է, որ խաղաղ ցուցարարների երթն անցնում է այդ կառույցների մոտով եւ մտավախություն կա, որ վնաս կհասցվի շինություններին, ապա ինչո՞ւ ոստիկանությունը նույն կերպ հսկողություն չի իրականացնում, օրինակ, մեր խմբագրության մոտ, երբ ցուցարարներն անցնում են այդ փողոցով:
- Ինչո՞ւ են պահպանվում Սիթին, Փեթակը եւ մյուս կառույցները, իսկ «Հայկական ժամանակ»-ի խմբագրությունը չի պահպանվում, ապա կարծում եմ, որ դեմագոգիայի վառ օրինակ է եւ հարցը ինքնին պատասխան չի պահանջում: Առնվազն դուք պետք է ցույց տաք մի մարդու ՀՀ-ում, որը ենթադրեք ոչ տվյալ պարագայում ձեր խմբագրությանը կարող է վտանգ սպառնալ: Եթե, գոնե մեկ հոգու ցույց կտաք, ապա ես կմտածեմ, թե ինչ պատասխանեմ ձեզ: Ձեր հարցը հռետորոկան է:
- Արդարադատության համակարգը դրամաշնորհների, վարկերի միջոցներով տարիներ շարունակ բարեփոխվում է: Այս օրերին իրավաբանները, իրավապաշտպանները, ՄԻՊ-ն արձանագրում են մի շարք խախտումներ: Մասնավորապես, մարդկանց բերման են ենթարկում իրավունքների կոպիտ խախտումներով, քաղաքացիները բաժիններում մնում են նախատեսված ժամանակից շատ: Չեք կարծո՞ւմ, որ այդ բարեփոխումներն այդպես էլ տեղի չունեցան, իսկ գումարները ջուը լցվեցին:
- Պետք է կույր լինել, որ չտեսնել բարեփոխումները: Ժամանակի ընթացքում, միգուցե դուք կորցնում եք նախկին հիշողությունը: Ես առաջարկում եմ վերադառնալ 10 տարի առաջ, 15 տարի առաջ, փորձել տեսնել՝ կա արդյո՞ք առաջընթաց, թե՝ ոչ: Կարծում եմ, որ շատ խոսուն կլինի:
- Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը մինչեւ հիմա շնորհավորանքներ չի ստացել Արեւմուտքից, փոխարենը ԱՄՆ Պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով չոտնահարել ցուցարաների իրավունքները: Սա մտահոգիչ չէ՞:
- Ես ընդհանրապես դրան ուշադրություն չէի էլ դարձնի: Սա աշխարհաքաղաքական տարրեր պարունակող երեւույթ է:
- Պարոն Հարությունյան, մասսայական բողոքի ցույցերը սկսվեցին մայրաքաղաքում, այժմ շարունակվում են հանրապետության խոշոր քաղաքներում, սփյուռքում: Իշխանությունը մտածե՞լ է, թե այս մեծամասշտաբ գործողությունների դեմն ինչպես է առնելու:
- Դեմն առնելու կարիք չկա, որովհետեւ հանրահավաքը, կարծիք հայտնելու ազատությունը գերագույն արժեք է, որը մենք հարգում ենք: Դեմն առնելու խնդիրը դրված չէ ընդհանրապես:
- Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում ներդրողներ չկա, որովհետեւ այստեղ կայունություն չկա միտինգների պատճառով: Մեր իշխանությունների պատկերացրած կայունությունը պետք է լինի Թուրքմենստանի կամ Կորեայի նմա՞ն:
- Ոչ: Մեր պատկերացրած կայունությունը Գերմանիայի, Միացյալ Թագավորության նման կայուն երկիրն է:
- Գերմանիայում անընդհատ պաշտոնյաների փոփոխություններ են լինում:
- Մեզ մոտ էլ, ես վերջերս եմ փոխել իմ պաշտոնը:
Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան
Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով
Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը
Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից
Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն
1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում
Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել
Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ
17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է
Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին
Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ
COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի
Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը
Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել
ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ
Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները
Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ
էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT