Մենք փչացրել ենք այս երկիրը, ջահելը պետք է բան փոխի. Նիկոլայ Ծատուրյան

Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության անդամների շարունական պայքարի, Սերժ Սարգսյանի «փշալարերով վարչապետացման» եւ մի շարք ներքաղաքական իրադարձությունների շուրջ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է թատերական գործիչ, ռեժիսոր, պրոֆեսոր Նիկոլայ Ծատուրյանի հետ:

- Պարոն Ծատուրյան, ապրիլի 17-ին փշալարերով պատված Ազգային ժողովում Սերժ Սարգսյանը դարձավ ՀՀ վարչապետ: Արժանապտի՞վ է գաղտնի Աժ սողոսկելը եւ անկախ հարյուր հազարավոր քաղաքացիների բողոքից, փշալարերով ու զրահամեքենաներով լեցուն Երեւանում արդեն երրորդ անգամ երկրի ղեկավարի դերը ստանձնելը:

- Ձեր հարցն արդեն իր մեջ որոշակի պատասխան է կրում: Սերժը խոստացել էր, որ այլևս երկրի կառավարման ղեկը չի ստանձնելու, բայց ի՞նչ օրինակ ունի նա իր աչքի առաջ՝ Վլադիմիր Պուտին, Իլհամ Ալիև: Մենք գնում ենք Ռուսաստանի հետևից, մինչդեռ ամենամեծ կոռուպցիան այնտեղ է, պարզ է, որ իշխանություններին ձեռնտու է գնալ իրենց հետևից: Մի շատ լավ խոսք կա, ասում են՝ ամեն մի թագավոր արժանի է իր ժողովրդին, ամեն մի ժողովուրդ՝ իր թագավորին: Ես անբարոյականություն եմ տեսնում թե՛ իշխանությունների եւ թե՛ ժողովրդի կողմից, որովհետև եթե դու ժամանակին 10 հազար դրամ վերցնում ես, ձայնդ ծախում, հետո երկու օրում այդ գումարը ծախսում, ապա դու, արդեն իրավունք չունես բողոքելու: Անբարոյական են առաջին հերթին իշխանությունները, որոնք այդ փողերը բաժանում են, երկրորդ հերթին՝ ժողովուրդը: Եթե օրենքի չկատարելը մեզ մոտ դարձել է նորմալ երևույթ, եթե բժշկության, կրթության այս վիճակը դարձել է սովորական, մենք ոչ մի բանի չենք հասնի: Չինաստանում մարդիկ աշխատում են իրենց երկիրը հզոր դարձնելու համար, եթե նախարարը կաշառք է վերցնում, տանում եւ մահապատժի են ենթարկում, որովհետև օրենքը բոլորի համար նույնն է, ուզում ես վարչապետ եղի, ուզում ես՝ սովորական քաղաքացի, բայց մեզ մոտ նման բան գոյություն չունի, այստեղ կան մի քանի իշխողներ ու թելադրողներ:

- Այս անգամ Նիկոլ Փաշինյանն իշխանության դեմ պայքարում բոլորովին նոր ռազմավարություն ու մարտավարություն է կիրառում: Արդյունավե՞տ է դա, ըստ ձեզ:

- Ես այնքան չեմ վախենում արյունահեղությունից, որքան հուսախաբությունից: Հիմա բողոքում են, բան չունեմ ասելու, լավ են անում, ճիշտ են անում, բայց էդ բողոքն ամեն անգամ անարդյունք մարում է: Հասկացանք, այդ ամեն ինչը շատ լավ է, բայց մենք չհասանք չէ՞ կանխելուն, ի վերջո Սերժ Սարգսյանն ընտրվեց չէ՞: Եթե այսպես շարունակվի, մի երեք-չորս անգամ էլ դուրս գան տարբեր առիթներով ու հիասթափվեն՝ մենք կկորցնենք հայրենիք հասկացողությունը: Չհոգնեցի՞նք արդյունքի չհասնելուց: Իշխանությունները չհոգնեցին իրենց կառավարման սխալ ձևից: Մինչև մարդկանց վերաբերմունքը չփոխվի շատ բաների նկատմամբ՝ ոչինչ էլ չի փոխվի: Մարդիկ պետք է վերլուծեն, համաշխարհային պատմությունից դասեր քաղեն: Ինչպես Հիտլերը դարձավ Գերմանիայի ղեկավար, ինչպես Սաակաշվիլին երկիրն այդպես փոխեց, այդ մեխանիզմները պետք է վերլուծել հասկանալ, գլխի ընկնել: Սա պակասում է այսօր եւ ներկայիս գործողություներում:

- Ի՞նչ կարծիքի եք առահասարակ #ԻմՔայլը եւ Մերժիր Սերժին նախաձեռնության մասին:

- Քայլ արեցինք, մերժեցինք Սերժին, նա էլ նեղացավ գնաց, հետո՞ ինչ է լինելու, ասեմ՝ իշխող կուսակցությունը ՀՀԿ-ականները, կդնեն իրենց նոր թեկնածունին, ենթադրյալ Քստո Քստոյանին: Հարցը Սերժի մեջ չէ, համակարգ է պետք փոխել: Սա մեկ օրվա հարց չէ: Մենք փչացրել ենք այս երկիրը: Ջահելը պետք է բան փոխի: Մանկամսուրից պետք է սերմանել նորի զգացողությունը, նոր կառավարություն, նոր մոտեցում: Այնպես ինչպես նորմալ ընտանիքում ծնողը սերմանում է, որ գողությունը, անբարոյականությունը եւ կաշառակերությունը վատ բան է, այդպես էլ ընտրակաշառք վերցնելը պետք է լինի:

- Եթե տեղյակ եք, ամսի 17-ին մի խումբ երիտասարդներ, կամ ինչպես ընդունված է ասել՝ տիտուշկաներ, դիտավորյալ ծեծկռտուք էին կազմակերպել եւ Մաշտոց- Թումանյան խաչմերուկում խուլիգանություններ արել՝ նպատակով, որ իրենց գործողությունները վերագրեն խաղաղ ցուցարարներին եւ ոստիկանությունը գործելու հիմք ունենա: Ի՞նչ եք կարծում՝ այս շարժումը կարո՞ղ է խաղաղ հանգուցալուծում ունենալ՝ հոգուտ հասարակության:

- Հիշում եմ, թատրոնի շենքի մոտ կանգնած խոսում էինք Սոս Սարգսյանի հետ, ես էլ զայրացած ինչ-որ բան էի պատմում: Ջղայնացած սիգարետս գցեցի գետնին, խոսքս ընդհատեց, ասաց՝ մի վայրկյան, կռացավ, սիգարետս վերցրեց, ու իբր թե ոչ մ ի բան չի եղել, ասաց՝ շարունակիր, ի՞նչ էիր ասում. երբեք չեմ մոռանա: Հա, ասում են՝ սադրիչներ էին, բայց դա ցավ էր: Սադրիչը ի՞նչ ազգ է, հայ չէ՞, մեր երկրի քաղաքացի չէ՞, վե՛րջ: Մի՛ ջարդի, մի՛ փշրի, վանդալիզմով մի՛ զբաղվի: Ասում են՝ հայ ոստիկաննե՜րը ծեծում են: Հայ ոստիկանին քաղաքացի ծեծել չի կարելի, բա հայ մարդը ինչի՞ պիտի լուսաֆորը ջարդի, հայ մարդը ինչի՞ պիտի գետինը կեղտոտի: Մենք պետք է զբաղվենք մեր երկիրը հզորացնելով: Հենց դրսից մեր մասին ինչ-որ բան են գրում, ուրախանում ենք, ոգևորվում, որ մեր փոքր ազգն էլ ուշադրության արժանացավ, թեկուզ հենց այս ցույցերը: Նայեք Թուրքիային, ականջը փակ իր քաղաքականությունն է վարում, թեկուզ զզվելի, բայց առաջ է գնում: Մենք չունենք: Մեզ մոտ հայրենասիրությունը մի քանի «լավ տղեքի» կենացներն են, դա հայրենասիրություն չէ, ե՞րբ պետք է մենք տարբերենք հայրենասիրությունն ու բաժակաճառը իրարից: Հայրենասիրությունը ամենօրյա աշխատանք է եւ զրկումներ շատ ու շատ բաներից: Մեզ մոտ հայրենիք ու իշխանություն նույնացրել են, իշխանությունն այսօր վատն է, բայց հայրենիքը միշտ մերն է:

- Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բազմամարդ հանրահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը ազդեցիկ գործիչներին կոչ էր անում միանալ ժողովրդական պայքարին: Դուք ինքներդ կմիանա՞ք եւ ձեր հերթին ազդեցիկներին կոչ կանե՞ք գալ Հայաստան, ասենք, նույն Սերժ Թանկյանին եւ մյուսներին:

- Ես դժվար թե մասնակցեմ, որովհետև գիտեմ, որ արդյունք չի լինելու: Մի անգամ Էլի միտինգ էր, ընկերներիցս մեկն ասաց, գնանք մի տասը րոպեով, ասեցի, որ ես ցույցերի չեմ մասնակցում, բայց գնացի, Արցախի հետ կապված ինչ-որ ցույցեր էին, հայրենասիրական մղումներով լուրջ բան էր: Գնացի՝ կատաղած, մարդկանց աչքերը արյունը լցված, չարացած, ասածս ինչ է անգամ ամենածանր ու լուրջ պահերին երբեմն պետք է թեթև լինել, այդքան չարություն չկուտակել, հումորային եղեք, թե չէ, շատ է ամեն ինչը ֆաշիստական: Ասում են՝ գեղեցկությունը կփրկի աշխարհը, սուտ է, հումորը կփրկի աշխարհը, երբ որ հումորով ես վերաբերվում աշխարհին ամեն ինչ ավելի համով է: Ես հետևում եմ, փառք Աստծո՝ Փաշինյանի մոտ հումոր կա, մոտեցում կա, բայց մնացածի մոտ՝ չէ, չարությունը շատ է: Ինչ ասեմ, համբերություն եմ ցանկանում մեզ բոլորիս: Իսկ երկիրը միանգամից չի փոխվում, հետևողական աշխատանք է պետք: Հրեան ինչո՞վ է ուժեղ՝ հսկայական ինֆորմացիայով եւ այդ ինֆորմացիան վերլուծելու կարողությամբ:

- Պարոն Ծատուրյան, ասացիք, որ քաղաքականության մեջ հումոր է պետք: Գյումերցուն հատուկ հումորով եք փայլում, ներկա վիճակը բնորոշող ի՞նչ հումոր կպատմեք, ի՞նչ քաղաքական հումոր կասեք:

- Չինացի մի փիլիսոփա ասել է՝ ամոթ է լինել աղքատ՝ հարուստ պետության մեջ, անբարոյական է լինել հարուստ աղքատ պետության մեջ: Սա որպես ասացվածք: Հիմա մի հումոր պատմեմ. Ամերիկայում մի միլիարդատեր ասում է՝ ես քաղցկեղով հիվանդ եմ, ինձ սառեցրեք, երբ, որ քաղցկեղի բուժման միջոցը կգտնեք, նոր վերականգնեք: Գալիս է 3060 թվականը, գտնում են քաղցկեղի բուժման ձևը, հետ են բերում այս մարդուն, ուշքի է գալիս, տեսնում ԱՄՆ-ում է կրկին, հարցնում է՝ բոլորդ հա՞յ եք, ասում են՝ հա: Բացում են քարտեզը, հայ ժողովուրդը գրավել է ամբողջ աշխարհը, եւ ամբողջ քարտեզի վրա մեկ փոքրիկ դեղին կետ է գտնում, պարզվում է դա Արցախն է, որը դեռ չի միացել Հայաստանին: Երկրորդն էլ պատմեմ: Բարաք Օբաման, Նիկոլա Սարկոզին, Սերժ Սարգսյանը ընկնում են դժոխք, սատանային հարցնում են՝ բա ո՞ւր են եռման ջրով լի կաթսաները, սատանան  ասում է՝ ի՞նչ կաթսա, ի՞նչ բան, 21-րդ դարն է, ես ձեզ այլ «անակնկալ» ունեմ: Երեքին էլ տանում է հյուրանոց, մեկ էլ դուռը բացվում է, մի պառավ ու գեշ կին են հրամցնում Օբամային որպես պատիժ, ապա բերում են Սարկոզիի «նվերը»՝ ավելի ծեր ու անտանելի մի կին, հերթը հասնում է Սերժին՝ բերում են Սոֆի Լորենին: Էն երկուսը բողոքում են, ասում են՝ այս ի՞նչ անարդարություն է, սատանան ասում է՝ սա էլ Սոֆի Լորենի պատիժն է:

 Աղունիկ Հովհաննիսյան

 Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 20-ի համարում:

Տպել
6159 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց