Սերժ Սարգսյանը «բռնապետ է, որից պետք է երկիրն ազատվի առավելագույնս շուտ». ԵՀՄՖ

Եվրոպայի հայերի միության ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը հանդես է եկել Երեւանում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ տեղի ունեցող ցույցերի վերաբերյալ հայտարարությամբ՝ Սերժ Սարգսյանին անվանելով «բռնապետ, որից պետք է երկիրն ազատվի առավելագույնս շուտ»: 

«Հիմք ընդունելով այն փաստը, որ Հայաստանը ստորագրել է «Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, որն օրեր առաջ միաձայն վավերացվել է ՀՀ խորհրդարանի կողմից, Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը սկսել է գործընթաց՝ դիմելով Եվրամիությանը (ԵՄ) և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին (ԵԽԽՎ)՝ քննարկելու Հայաստանում ստեղծված իրավիճակը և գնահատելու երկրի առաջին դեմքի աթոռը տասնամյակ ի վեր բռնազավթած անձի՝ Սերժ Սարգսյանի լեգիտիմության խնդիրը, քանի որ բռնապետությունը չի կարող եվրաընտանիքի մաս կազմել: ԵՀՄՖ-ն իր դիումի մեջ հստակ նշել է, որ խնդիրը ներհայաստանյան չէ և նախազգուշարել եվրոպական կառույցներին, որ ներկայումս չսանձելով բռնապետ Սերժ Սարգսյանին՝ Եվրոպան պետք է պատրաստվի մոտ ապագայում քաղաքական ապաստան հայցող ՀՀ քաղաքացիների հոծ բազմության հոսքին: 

Անօրինականությունների շարքը սկսվել է նրա առաջին նախագահական ընտրությունների ժամանակ՝ ցուցարարների վրա կրակելով, որի արդյունքում ունեցել ենք տաս զոհ: Մինչ այսօր նրա կողմից կազմակերպված բոլոր ընտրություններն անցկացվել են բացառիկ կեղծիքներով: Ամենասարսափելին նախագահական երկու ընտրություններից հետո նրա կողմից կազմակերպված երկրի կառավարման համակարգի  փոփոխությունն էր, որի միակ նպատակը վարչապետի աթոռը զավթելը և ցմահ իշխանության ղեկին մնալն էր: Համատարած կոռուպցիայի և արդարադատության իսպառ բացակայության պայմաններում երկրի տնտեսությունը ոչնչացվել է և երկիրը հայտնվել քրեական ծագում ունեցող օլիգարխների ձեռքերում, որոնք մի մարդու պես ծառայում են բուրգի գագաթին հայտնված ամենաքրեածին օլիգարխին՝ Սերժ Սարգսյանին: 

Վերլուծելով կատարվածը՝ ԵՀՄՖ-ը հայտարարում է, որ Հայաստանում ստեղծվել է դասական բռնապետական համակարգ, որի պատասխանատուն բուրգի գագաթին թառած նախկին նախագահ և այսօր իրեն վարչապետ հայտարարած անձն է՝ Սերժ Սարգսյանը: Նման իրավիճակում, համաձայն միջազգային օրենքների, ժողովուրդը բռնի ուժով բռնապետի գրծունեությունը կասեցնելու և ժողովրդավարական համակարգի անցնելու իրավունք ունի: 

Այսօր վերջապես ողջ աշխարհի հայությունը ոտքի է կանգնել և պահանջում է իշխանափոխություն: ԵՀՄՖ-ը նախապատրաստվում է անցնել վճռական պայքարի և կոչ է անում ողջ հայությանը համախմբվելու՝ վերջին հարվածը հասցնելու ազգադավ վարչակարգին, կասեցնելու ոչ լեգիտիմ վարչապետի և նրա դրածո նախագահի գործունեությունը և անհրաժեշտության դեպքում միջազգային դատարան ներկայացնելու բռնապետի բոլոր հայտանիշներն ունեցող հանցագործին՝ Սերժ Սարգսյանին», - ասված է հայտարարության մեջ:

Տպել
9530 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց