Երևան
12 °C
22:05- Ավտոերթի մասնակիցների մի մասը Պտղնիում միացան Նիկոլ Փաշինյանին ու ԻմՔայլը արշավի մյուս մասնակիցներին: Վանկարկելով արշավի կարգախոսը, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամեն ինչ ընթանում է իրենց ծրագրի նման: Դավիթ Սանասարյանը նշեց, որ իրենք այսօրվա օրինակով ցույց են տվել, թե ինչպես կարող են ոստիկանական համակարգի դեմ քայլ անել խաղաղ ճանապարհով ու առաջ գնալ:
Վաղը ժամը 13:00-ին ԻՄՔայլը կմտնի Երեւան, վաղվանից կսկվեն հանրահավաքները, որոնք կլինեն շուրջօրյա:
21:35- Ավտոերթի մասնակիցները Մյասնիկյան պողոտայում են:
20:50- Ավտոերթի մասնակիցները հետ են դարձել, նորից վերադառնում են Երեւանի կենտրոն, քանի որ շարունակելու են իրազեկել հանրահավաքների, պայքարի տեսակների ու մեթոդների մասին: Մեքենաների թիվը զգալի ավելացել է:
Մասնակիցները նորից հայտարարել են, որ իրենց գործողությունները լինելու են բացառապես խաղաղ:
20:10- Ավտոերթի 5 տասնյակից ավել մեքենաները շարունակում են երթը, վարորդները հայտնել են, որ նրանք շարժվում են Նիկոլ Փաշինյանին ընդառաջ, որն արդեն մոտենում է Երեւանին: Նա վաղը՝ ապրիլի 13-ին, 18:30-ին կլինի Ազատության հրապարակում:
Մեքենաները շարժվում են դրոշներով, ձայնային ազդանշանների ուղեկցությամբ ու բարձրախոսներով իրազեկում սպասվող հանրահավաքի մասին:
19:42- Ճանապարհային ոստիկանները բացեցին ավտոերթի ճանապարհը: Որպես պատճառաբանություն նշվում էր, թե փոքրիկ վթար է տեղի ունեցել ու ճանապարհն այդ պատճառով էր փակվել: Իրականում՝ ավտոերթի մասնակիցները չշրջանցեցին ճանապարհը, ինչին թերեւս սպասում էին ոստիկանները ու վերջիններս ստիպված եղան բացել ճանապարհը:
19:30- Այս պահին Երեւանի կենտրոնում #ԻմՔայլը եւ ՄերժիրՍերժին նախաձեռնությունները համատեղ ավտոերթ են իրականացնում` «Քայլ արա, մերժիր Սերժին» վանկարկումներով: Նրանք քաղաքացիներին իրազեկում են վաղը` ժամը 18:30-ին Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքի մասին:
Քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը ավտոերթի ժամանակ ֆեյսբուքով տեղեկացրեց, որ մոտ 40-ից 50 մեքենայով ավտոերթ են իրականացնում, բայց անկախ իրենց կամքից, ամբողջ կենտրոնը հիմա ավտոերթի մեջ է: Սանասարյանը վստահ է, որ բոլորը միանալու են եւ հստակ գործողությունների են անցնելու: Ճանապարհային ոստիկանները Բաղրամյան պողոտայում փակել են ավտոերթի ճանապարհը:
Հիշեցնենք, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի կառավարման երրորդ ժամկետի դեմ: ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր համակիրների հետ քայլարշավով Գյումրիից հասել է Կոտայքի մարզ: Ապրիլի 13-ից նրանք Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ են սկսելու: Շուրջօրյա հավաքի մեկնարկը կտրվի ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, Երեւանի Ազատության հրապարակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT