Սա ստիպել է Մկրտիչ Արզումանյանին մտածել կրկին բասկետբոլով զբաղվելու մասին

Դերասան Մկրտիչ Արզումանյանը ոգեւորված էր «Աստղերի հանդիպում» խորագրով բասկետբոլային երեկոյի ընթացքում: Երեկ՝ ապրիլի 11-ին, «Միկա» մարզահամալիրում կայացած այդ միջոցառումը բաղկացած էր 3 մասից: Առաջինում միմյանց դեմ էին դուրս եկել «Հայտնիների» ու «Անհայտների» թիմերը: Մկրտիչն Արամեի, ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարի պաշտոնակատար Հրաչյա Ռոստոմյանի եւ ճանաչված այլ անձանց հետ ընդգրկված էր «Հայտնիների» կազմում: Նրա թիմը հաղթեց պատանի հայ բասկետբոլիստներից կազմված «Անհայտներին» 46:40 հաշվով: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա ընդգծեց, որ շատ ուրախ է հանդիպմանը մասնակցելու հրավեր ստանալու համար:

«Դե, բնականաբար առաջվա եռանդը չկա, բայց, եթե մի քիչ ավելի շատ ժամանակ ունենայինք, շատ ավելի պատրաստված կլինեինք խաղին: Շատ ծանրաբեռնված եմ, բայց հենց լսեցի առաջարկը, ամեն ինչ արեցի, որպեսզի մասնակցեմ: Սա մի յուրահատուկ իմպուլս, մի յուրահատուկ ուժ տվեց, որը նաեւ ազդելու է իմ աշխատանքի վրա: Ոգեւորված եմ ու անհամբեր սպասելու եմ հաջորդ խաղին»,- ասաց նա՝ ավելացնելով, որ իր կարծիքով՝ հայտնիների մասնակցությամբ նման հանդիպումները կնպաստեն բասկետբոլի մասսայականացմանը Հայաստանում:

Մկրտիչը ժամանակին երկար տարիներ զբաղվել է բասկետբոլով: Այժմ ծանրաբեռնվածության պատճառով չի կարողանում ժամանակ տրամադրել սպորտին: «Աստղերի հանդիպմանը» պատրաստվելու համար մի քանի օր մարզվել է, ու կրկին սպորտով զբաղվելու ցանկություն է առաջացել:

«Բասկետբոլ չեմ խաղում: Ցավոք, ժամանակս չի ներում, բայց թիմի անդամներով, պրոֆեսիոնալներով, ընկերներով որոշել ենք շաբաթը մի 2 օր գոնե տրամադրենք, մի քանի ժամով հավաքվենք, խաղանք: Ե՛ւ առօրյա հոգսերից կկտրվենք, ե՛ւ ֆիզիկապես լավ պատրաստված կլինենք: Կարծում եմ՝ սրանով սկսվում են մեր ամենշաբաթյա պարապմունքները»,- ասաց նա:

Մկրտիչը մարզասեր է: Հետեւում է մի քանի մարզաձեւերի: Հետաքրքրվում է արեւելյան մարտարվեստների մրցումներով, խառը մենամարտերով: Բասկետբոլին նույնպես մշտապես հետեւում է:

«Հետեւում եմ NBA-ի հանդիպումներին, ունեմ սիրելի թիմեր՝ «Սան Անտոնիո Սպըրս» եւ «Քլիվլենդ Քավալերս»: Հայաստանի առաջնությանը ոչ, բայց հավաքականի խաղերին միշտ հետեւում եմ: Գիտեմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է: Մեր տղաները ֆանտաստիկ բասկետբոլ են ցույց տալու, պարզապես պետք է մի քիչ սպասենք ու հրաշալի արդյունքներ կլինեն»,- ասաց նա:

Իր հիմնական գործունեությունից Մկրտիչ Արզումանյանը նախընտրեց չխոսել: Միայն նշեց, որ աշխատում է նոր նախագծերի վրա: Ավելի ուշ նաեւ մանրամասներ կհայտնի դրանցից:

Լուսանկարները՝ «Հայկական ժամանակ»-ի

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3583 դիտում

ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների հերթական ալիքը

21-րդ դարի «անտեսանելի համաճարակ»-ը. որոնք են ալերգիայի դրսևորումները, և երբ է պետք դիմել բժշկի

Ձերբակալվել է «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանը

FPWC-ն սատարում է կենդանաբանական այգու գործողությունները․ առյուծի անկման պատճառը բուն տեղափոխման գործընթացը չէ

ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողներ են զոհվել

Կարո՞ղ է կասկածում եք ձեր թիմակիցներին, հարգելի թույլիկներ․ սպասում ենք ԱԺ-ում, թեկուզ 105-ով պակաս․ Թորոսյան

Մարդու իրավունքների պաշտպանի գործունեության անկախությունը պետք է երաշխավորված լինի․ ՄԻՊ

Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը 3-րդ անընդմեջ հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի առաջնությունում

Քարահունջից մինչև Գորիսի Այգեստան թաղամաս ճանապարհին գայլը հարձակվել է մարդկանց վրա․ տուժածների թվում երեխա կա

Նոր ԱԺ-ն չձևավորված՝ կալուգացու դաշինքն արդեն քանդվում է․ վերջում մնալու են հոպարն ու հոպարի գանձերը․ Չախոյան

Պետք է տալ պատերով, ծեփել գետնին. չենք հանդուրժի այլանդակությունը. պետություն ենք, թե պրոխոդնոյ դվոր

Ռուսաստանն ամբողջական արգելք է սահմանել դիզվառելիքի արտահանման նկատմամբ

Ընտրակաշառքների լայնածավալ բաժանումն ի ցույց դրեց մեր պետության խոցելիությունները, որոնց շուրջ պետք է մտածենք

Վիզաների ազատականացման երկխոսությունը գտնվում է ակտիվ փուլում․ ՆԳ նախարար

Գագիկ Ծառուկյանը ոչինչ չսովորեց. փողոցային պայքար սկսելը գոռգոռացող գլուխներ ունենալով չէ. Եղոյան. տեսանյութ

ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot-ի հրթիռներ արտադրելու լիցենզիա. Թրամփ

GIZ-ը Հայաստանի համար վստահելի գործընկեր է․ ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Թոմ Լանդեսի ղեկավարած պատվիրակությանը

«Ուժեղների» մոտ ամառային ուժեղ մանդատաթափ է, եթե այսպես շարունակվի, մինչ աշուն ցուցակում մարդ չի մնա․ Ղազարյան

2026-ի ընտրությունները ՀՀ քաղաքական զարգացման նոր հանգրվանն են․ հանդիպել են վարչապետն ու Վահագն Խաչատուրյանը

Ինչ կարդալ հաջորդիվ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԳՄՍՆ-ն և Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնը համագործակցության հուշագիր են ստորագրել

Մարիա Կարապետյանն ընտրվել է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 105 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել․ անուններ

Ծառուկյանի առանձնատնից տեղափոխված առյուծներն ու վագրերը ադապտացիոն շրջանից հետո կտեղափոխվեն ազատավանդակներ

Գյումրիում ընթացքի մեջ է Արթուր Ալեքսանյանի անվան հունահռոմեական ըմբշամարտի մանկապատանեկան դպրոցի շինաշխատանքը

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Քարտեզագրել ցորենի մշակմանը հարմար չօգտագործվող գյուղատնտեսական հողերը, մշակել ներդրումային ծրագրի նախագիծ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ անձրևներ կլինեն, առանձին վայրերում՝ հորդառատ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 8-ին

ԿԸՀ-ն վերադարձրել է որոշ միջնորդություններ. Ծառուկյանն ու մի շարք անձինք այլևս պատգամավորի թեկնածուներ չեն

Ծառուկյանին առնչվող վարույթի շրջանակում ևս երկու անձ է կալանավորվել

Արմավիրի մարզի լցակայաններից մեկում կասեցվել է հեղուկ գազի և բենզինը վաճառքը

1 օրում գրանցվել է 12 ավտովթար. 16 մարդ վիրավորում է ստացել

Իրանի հետ հրադադարն ինձ համար ավարտված է. նրանք հիվանդ մարդիկ են. Թրամփ

Հանցավոր ծագում ունեցող 29.4 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Կա ներուժ՝ Հայաստանը վերածելու էներգետիկ ոլորտում տրանզիտի յուրահատուկ օղակի. Իրանի դեսպան

Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունն ու իրազեկվածությունը լավագույն պաշտպանությունն են. ՆԳՆ ՓԾ

Ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համար. ՆԳՆ-ն իրազեկում է

Ալի Խամենեիի մարմինը տեղափոխվել է Իրաք՝ հրաժեշտի արարողության համար. տեսանյութ

Իրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համար