Երևան
12 °C
ԱՄՆ իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ այս անգամ դրանք կարող են կոնկրետ ու խիստ շոշափելի հետեւանքներ ունենալ Հայաստանի համար: Խնդիրն այն է, որ ընդլայնված այս պատժամիջոցները տարածվելու են նաեւ ռուսաստանցի օլիգարխ Օլեգ Դերիպասկայի վրա: Վերջինս «Ռուսալ» ընկերության սեփականատերն է: «Ռուսալն» էլ իր հերթին Հայաստանում գործող «Ռուսալ Արմենալ» ընկերության հիմնադիրն ու սեփականատերն է: Արդեն երկու օր է, ինչ «Ռուսալը» հայտնվել է համաշխարհային տնտեսական նորությունների կիզակետում: Լոնդոնի եւ Նյու Յորքի բորսաներում դադարեցվել են «Ռուսալի» արտադրանքի՝ ալյումինի առեւտրի գործարքները: Այլ կերպ ասած, ալյումինի շուկայում գործող աշխարհի խոշորագույն ընկերություններից մեկը՝ «Ռուսալը», չի կարողանում իրացնել իր արտադրանքը: Սա խուճապ է առաջացրել շուկայում: «Ռուսալի» բաժնետոմսերն էժանացել են կիսով չափ, իսկ Դերիպասկան հնարավոր է համարել «Ռուսալի» մոտալուտ սնանկացումը: Թե ինչպես կանդրադառնա այդ գործընթացը մեր «Ռուսալ Արմենալի» վրա, դեռ հստակ չէ: Մեր հարցին ի պատասխան ընկերության մամուլի պատասխանատու Ալեքսանդր Մելքումյանը ասաց, որ իրենք շարունակում են աշխատել սովորական ռեժիմով եւ աշխատավարձերը վճարվում են ամբողջությամբ: Այլ մանրամասներ նա չհայտնեց, ինչը բնական է:
Խնդիրն այն է, որ «Ռուսալ Արմենալը» միայն արտադրող է, եւ նրա արտադրանքը վերջնական սպառողին հասնելու ճանապարհին կան այլ ընկերություններ, որոնք մասնագիտացած են վաճառքի գործում: Եթե ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները տարածվելու են նաեւ «Ռուսալ Արմենալի» արտադրանքի վրա, ապա դա պարզ կդառնա միայն որոշ ժամանակ անց: Մի կողմից «Ռուսալ Արմենալը» հայկական ռեզիդենտ ընկերություն է, եւ նրա արտադրանքի վրա դրվում է «made in Armenia» գրառումը: Մյուս կողմից, սակայն, այդ ձեռնարկությունը պատժամիջոցների տակ հայտնված Դերիպասկայի սեփականությունն է:
Չափազանց մեծ է հավանականությունը, որ պատժամիջոցները կտարածվեն նաեւ «Ռուսալ Արմենալի» վրա, եւ այդ դեպքում ընկերության վիճակը կտրուկ կվատանա: Խնդիրն այն է որ «Ռուսալ Արմենալի» արտադրանքը (հիմնականում ալյումինի փայլաթիթեղ), ունի շատ բարձր որակ եւ մրցունակ է միջազգային շուկայում: Անցած տարվա բոլոր տվյալները չկան, սակայն առաջին կիսամյակին վերաբերող վիճակագրությունից դա պարզ երեւում է: Նշված ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է մոտ 16 հազար տոննա փայլաթիթեղ, որը գրեթե ամբողջությամբ արտահանվել է Եվրամիություն, ԱՄՆ եւ Կանադա: Ընդամենը մի քանի տասնյակ տոննա է արտահանվել այլ երկրներ: Իսկ դա նշանակում է, որ պատժամիջոցների տակ հայտնվելու դեպքում Հայաստանում գործող ամենահաջողակ ձեռնարկություններից մեկը կկորցնի իր ամբողջ շուկան: Բավական երկար ժամանակ կպահանջվի այլ շուկաներ գտնելու համար, եթե, իհարկե, գտնվի: Մի խոսքով, հայկական լավագույն ընկերություններից մեկը շատ մեծ վտանգի տակ է: Եթե ամենավատ սպասումները իրականություն դառնան, ապա դժվար է պատկերացնել, թե ՀՀ կառավարությունը ինչով կարող է օգնել այդ ձեռնարկությանը: Ռուսալը անցած տարվա տվյալներով խոշոր հարկատուների ցանկում զբաղեցնում էր 60-րդ հորիզոնականը եւ մոտ 2.3 միլիարդ դրամի հարկ է վճարել ՀՀ պետական բյուջե: Ընկերությունը ունի մոտ 700 աշխատող:
ԱՄՆ նոր պատժամիջոցների ազդեցությունը Հայաստանի վրա, իհարկե, չի սահմանափակվում մեկ ընկերության վիճակի վատթարացմամբ: Ռուսական արժույթը՝ ռուբլին, անցած մի քանի օրերին կտրուկ արժեզրկվել է եւ երեկվա դրությամբ արժեզրկումը դեռ շարունակվում էր: Եթե, օրինակ, անցած շաբաթ ռուսական մեկ ռուբլին ՀՀ-ում գնահատվում էր մոտ 8.5 դրամ, ապա երեկ արդեն 7.5 դրամ էր: Սա, անշուշտ, կհանգեցնի մասնավոր տրանսֆերտների արժեզրկմանը, եւ դրանցով ապրող մեր համաքաղաքացիների գնողունակությունը կնվազի: Որոշակի դժվարությունների կհանդիպեն Հայաստանից Ռուսաստան ապրանքներ արտահանողները, քանի որ ռուբլու արժեզրկումը կնվազեցնի նրանց եկամուտը: Իսկ ռուսական ապրանքները ռուբլու արժեզրկման պարագայում ավելի մրցունակ կդառնան հայկական շուկայում:
Մի խոսքով, առաջիկայում մեր տնտեսության համար որոշակիորեն դժվար ժամանակներ են սպասվում, քանի որ մեր տնտեսությունը չափազանց մեծ կախում ունի Ռուսաստանից: Եվ այստեղից մեր տնտեսությունը հերթական հարվածն է ստանալու: Մնում է հուսալ, որ առաջիկայում մեր տնտեսության վրա ազդող մյուս արտաքին գործոնները չեն վատթարանա: Օրինակ, պղնձի համաշխարհային գինը առաջիկայում կշարունակի մնալ բավական բարձր միջակայքում: Նկատենք, սակայն, որ այս տարվա սկզբից պղինձն էժանացել է մոտ 5 տոկոսով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT