Երևան
12 °C
Նախօրեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանն անդրադարձել էր Սերժ Սարգսյանի հետ շաբաթ օրն ունեցած հանդիպմանը՝ նշելով, որ որոշել են իրենց կուսակցական գործընկերներին առաջարկել այս ժամանակահատվածում ներկայիս կառավարման կոնֆիգուրացիան պահպանել, այսինքն, որպես առաջին դեմք ներկայացնել Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Խորհրդարանական ուժերից ԵԼՔ դաշինքի մեջ մտնող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ մի շարք արտախորհրդարանական ուժեր պայքարում են Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետացումը կանխելու համար: Ծառուկյան խմբակցության հետագա քայլերն առայժմ պարզ չեն, մեզ հետ զրույցում խմբակցության մոտեցումը ներկայացրեց ԱԺ Ծառուկյան խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
- Պարոն Բագրատյան, տարբեր քաղաքական ուժեր միավորվում են, որպեսզի իշխանության, մասնավորապես՝ Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ պայքարեն, Ծառուկյան դաշինքն ի՞նչ է պատրաստվում անել:
- Ծառուկյան դաշինքն իր օրակարգով, իր ռազմավարությամբ, աշխատանքները կանոնակարգված առաջ է տարում, մենք բնականոն աշխատանքի մեջ ենք: Մենք ասել ենք, որ մեր խնդիրը համակարգային փոփոխություններն են: Համակարգային փոփոխությունները մենք տեսնում ենք այս օրենսդրական հնարավորություններն օգտագործելու միջոցով: Այսինքն՝ հիմա մենք ունեն Սահմանադրություն, ըստ որի՝ մենք անցել ենք արդեն խորհրդարանական կառավարման: Հետեւաբար, այդտեղ լուրջ օրենսդրական աշխատանք կա, որպեսզի մենք հակակշիռների եւ զսպումների մեխանիզմները կարողանանք ստանալ, եւ որպեսզի մենք դուրս չգանք այս ռեժիմից, եւ հնարավորություն չտանք, որպեսզի իշխանությունն իր միակողմանի օրենսդրական նախաձեռնություններով միայն սպասարկի իր համակարգերը: Մենք պարտավոր ենք աշխատել ամենօրյա աշխատանքային ռեժիմով, եւ կարողանալ պարտադրել հակակշիռները: Եթե մենք այդտեղ դժվարություններ կունենանք, իհարկե, նաեւ հանրային հարթակներ կստեղծենք, կդիմենք հանրությանը, որպեսզի մեզ օգնեն, որպեսզի կարողանանք այդ զսպումները տեղադրել` օրենքի տեսքով:
- Իսկ փողոցային պայքարի միանալ պատրաստվո՞ւմ եք, թե՞ ոչ:
- Այս պահին փողոցային պայքարի խնդիր, որպես այդպիսին, հանրային ընկալման մեջ մենք չենք տեսնում` պատրաստվածություն չկա: Նախ, պետք է իրազեկել, պետք է քաղաքացիների մոտ ընդհանուր նպատակ ձեւավորել, նոր կարողանալ նաեւ այդ ճանապարհը փորձել: Բայց այս պահին հանրությունը կարծես թմբիրի մեջ լինի, եւ դեռ պատրաստ չի ակտիվ քաղաքական գործընթացների մասնակցել:
- Կարեն Կարապետյանն իր անունից հայտարարել է, որ պատրաստվում են Սերժ Սարգսյանին առաջադրել որպես վարչապետի թեկնածու, Ծառուկյան դաշինքն ի՞նչ-որ որոշում կայացրել է այդ հարցով:
- Մենք այս պահին որեւէ քննարկում այդ հարցով չենք արել, քանի որ չկա թեկնածու: Ճիշտ է, ձեր ասած ելույթը ես ինքս լսել եմ, նայել եմ, ենթադրում եմ, որ այդպես կլինի, բայց մենք գիտենք, որ քաղաքականությունը ենթադրության արվեստ չէ, այլ հնարավորի արվեստ է, այնպես որ տեսնենք՝ ինչպես կլինի:
- Սերժ Սարգսյանին, որպես քաղաքական կերպար ճանաչելով, կցանկանա՞ք դառնա վարչապետ, թե՞ ոչ:
- Հիմա ցանկությունների դաշտում չքննարկենք, իմ համար կարեւորը, եթե համակարգի իմ ասած ձեւով, մեր ասած զսպումները եւ հակակշիռները տեղադրվեն եւ ճիշտ աշխատի, որեւէ մարդ, որեւէ խնդիր չի կարող առաջացնել այդ դեպքում: Այսինքն, նույնիսկ, եթե մենք այս պահին կառավարման համակարգը դիտարկենք ոչ լիարժեք, բնականաբար, անձերի դերը կա, երբ որ մենք կբերենք իրական կառավարման համակարգի, իրական մեխանիզմը կաշխատի: Բազմաթիվ երկրներում մենք տեսնում ենք դա, Գերմանիայում Մերկելը կլինի, թե մեկ ուրիշը, գերմանական արդյունաբերությունը եւ գերմանական կառավարման համակարգը իր ռեժիմով աշխատելու է՝ անկախ անձերից: Այսինքն, մենք պետք է այդ օրինակն ունենանք եւ այդ ուղղությամբ գնանք, ես այդպես եմ տեսնում:
- Հնարավո՞ր է առանց անձերին փոխելու, առանց իշխանությունը փոխելու հասնել նման արդյունքի, որ իշխանության ձեւը այդպես փոխվի:
- Համակարգը ինքն է թելադրում կադրեր, եթե մենք մի տեղ ենք աշխատում եւ չենք հասկանում այդ աշխատանքի բնույթը, գործառույթները եւ այլն, դա բոլորն են տեսնելու, եւ այդ դեպքում կամ քեզ կհանեն, կամ մեխանիկորեն դուրս կմնաս: Եթե մեզ հիմա բերեն էլեկտրոմոբիլ, եւ մենք ուզենանք վարել` չենք կարողանալու, որովհետեւ չգիտենք՝ դա ինչ է: Հետեւաբար՝ կգա այն վարորդը, որը գիտի էլեկտրոմոբիլ վարել, տեխնիկապես պատկերացնում է եւ տիրապետում է: Նույնը կառավարման համակարգն է, համակարգն ինքն ավելորդ անձերին դուրս է շպրտելու:
- Քաղաքացիական ուժեր կան, որ կարծում են Գագիկ Ծառուկյանը միայն այն ժամանակ կմիանա ժողովրդին, երբ Սերժ Սարգսյանի իշխանությունը տապալվելուց լինի արդեն, այդպե՞ս է:
- Լուրջ ձեւակերպում չի եւ քաղաքագիտական ձեւակերպում չի:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT