Հայաստանը նոր, ավելի թույլ լիազորություններով նախագահ ունի․ միջազգային մամուլի անդրադարձը

Այսօր Արմեն Սարգսյանը պաշտոնապես ստանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի պարտականությունները։ Միջազգային լրատվամիջոցները ևս անդրադարձել են Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությանը։ Մասնավորապես Associated Press-ը գրում է, որ Հայաստանի նոր, ավելի թույլ լիազորություններով նախագահը պաշտոնապես ստանձնել է իր պարտականությունները։ «Հայաստանը նոր նախագահ ունի, երկիրն անցում է կատարել մի համակարգի, որտեղ նախագահն ավելի քիչ լիազորություններ ունի։ Արմեն Սարգսյանը, պաշտոնապես անցնելով իր պարտականություններին, խոստացել է աշխատել արդարադատության համակարգի բարելավման համար և պայքարել կոռուպցիայի դեմ»,- գրում է Associated Press-ը։ Ամերիկյան լրատվամիջոցը նաև նշում է, որ պառլամենտական պետության անցումից հետո նախագահի պաշտոնը կրում է զուտ արարողակարգային բնույթ։ Այս ամենի արդյունքում էլ «ըստ քննադատների՝ փոփոխությունը թույլ կտա Սերժ Սարգսյանին պահել իր իշխանությունը արդեն նոր՝ վարչապետի պաշտոնում։ Սարգսյանի կուսակցությունը խորհրդարանում մեծամասնություն է կազմում»,-գրում է Associated Press-ը։

France Press-ը ևս անդրադարձել է Արմեն Սարգսյանի երդմնակալությանն ու ՀՀ նախագահի լիազորությունների ստանձմանը։ «Միացյալ Թագավորությունում ՀՀ նախկին դեսպանը ստանձնել է իր պարտականությունները խորհրդարանի հատուկ նիստի ժամանակ՝ աջ ձեռքը դնելով Նոր կտակարանի 7-րդ դարի ձեռագրի և Հայաստանի Սահմանդրության վրա։ Հետո օրհնություն է ստացել հայ եկեղեցու առաջնորդ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդից»,- գրում է ֆրանսիական գործակալությունը։ France Press-ը նաև ներկայացնում է 2015թ. սահմանադրական փոփոխությունները, որոնց արդյունքում Հայաստանը դարձավ պառլամենտական հանրապետություն՝ ուժեղ վարչապետով։ «Սերժ Սարգսյանի քննադատներն ասում են, որ բարեփոխումներն արվել են վարչապետի պաշտոնում նրա իշխանությունը մեծացնելու համար։ Իշխող կուսակցությունը պաշտպանում է ռեֆորմները, որպես քայլ՝ ուղղված ժողովրդավարության ամրապնդմանը, գործադիր ու օրենսդիր իշխանությունների միջև հավասարության բարելավմանը»,- գրում է France Press-ն ու նշում, որ 2015թ. դեկտեմբերի հանրաքվեի ընթացքում ընդդիմությունը բողոքում էր ընտրատեղամասերում տարածված խախտումներից։

Channel NewsAsia–ն Արմեն Սարգսյանի երդմնակալությանն անդրադառնալուց հետո գրում է, որ Սերժ Սարգսյանի ապագայի պլանները հայ քաղաքական գործիչների համար դարձել են գլխավոր ինտրիգը։ Լրատվամիջոցը մեջբերում է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի խոսքը, որ կուսակցությունը չունի ավելի փորձառու ու իմաստուն առաջնորդ՝ վարչապետի պաշտոնում առաջադրելու համար, քան Սերժ Սարգսյանը։

Eurasianet-ն իր անդրադարձում խոսում է ոչ միայն Արմեն Սարգսյանի երդմնակալության, այլև Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակի մասին։ «Սերժ Սարգսյանը երկար ժամանակ առանց աշխատանքի չի մնա։ Նոր պաշտոնը (խոսքը վարչապետի պաշտոնի մասին է) կարող է նրան ավելի մեծ իշխանություն տալ, քան նախորդ Սահմանադրությամբ նախագահի լիազորություններն էին։ Այն ժամկետային սահմանափակումներ էլ չունի»,- գրում է կայքը և ավելացնում, որ Հայաստանի ընդդիմությունը դժվար թե կարողանա լուրջ խոչընդոտ լինել Սերժ Սարգսյանի նոր դերին տանող ճանապարհին։ «Ելք դաշինքի առաջնորդներից մեկը՝ Նիկոլ Փաշինյանը, փողոց դուրս գալու, ցույցեր անելու կոչով հանդես եկավ, բայց չկարողացավ միավորել դաշինքին այս պայքարում։ Այնուամենայնիվ, նա իր կողմնակիցների հետ սկսել է 14-օրյա բողոքի քայլարշավ՝ Գյումրիից Երևան։ Փաշինյանը խոստացել է կազմակերպել Հայաստանի պատմության մեջ ամենամեծ և վճռորոշ հանրահավաքը»,- գրում է Eurasianet-ը։

Տպել
6500 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց