Երևան
12 °C
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը էլեկտրոնային եւ փոստային նամակներով դիմել է ՀՀ գլխավոր դատախազին եւ ԱԱԾ պետին՝ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու եւ քննություն իրականացնելու համար:
«Հարգելի պարոն գլխավոր դատախազ,
Հարգելի ազգային անվտանգության ծառայության պետ
ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանը 2008թ-ից մինչեւ 2018թ. ՀՀ նախագահի պաշտոնում աշխատելու տարիներին, տիրապետելով 2005թ. Սահմանադրությամբ լիազորությունները, դրանք օգտագործել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը բռնի զավթելու, ՀՀ օրենսդրության նորմերի կոպիտ, շարունակական ոտնահարմամբ, իրականացրել է հանցավոր քաղաքականություն, որի արդյունքում.
1. Այդպես էլ իրավական գնահատական չի ստացել, քննություն չի իրականացվել եւ ոչ ոք այդպես էլ պատասխանատվություն չի կրել 2008թ. մարտի 1-ին ՀՀ տասը քաղաքացու սպանության, խաղաղ ցուցարարների նկատմամբ զինված ուժերի ապօրինի կիրառման փաստերով:
2. Տասը տարիների ընթացքում ՀՀ արտաքին պարտքը 1,5 մլրդ ԱՄՆ դոլարից հասել է մոտ 7 մլրդ դոլարի:
3. ՀՀ բնակչության առնվազն 30 տոկոսը, ըստ պաշտոնական, տվյալների աղքատ է:
4. Ըստ պաշտոնական տվյալների, ՀՀ-ից անվերադարձ արտագաղթել է առնվազն 350 հազար ՀՀ քաղաքացի, վատթարացել է ՀՀ-ում ժողովրդագրական վիճակը:
5. Կոռուպցիան դարձել է համակարգային, եւ ըստ Թրանսփարենսի Ինթերնեշնլ միջազգային կազմակերպության գնահատականների կոռուպցիայի ընկալման համաթիվն աճել է՝ հասնելով պետության անվտանգությանը սպառնացող մակարդակին:
6. Վատթարացել է ՀՀ-ում շրջական միջավայրի վիճակը՝ օդի, հողի եւ ջրի աղտոտման անվերահսկելի եւ անպատժելի աղտոտումների պատճառով, որը հանքային ռեսուրսների շահագործման բնագավառում կոռուպցիոն ռիսկերի, ոչ թափանցիկ եւ ոչ հաշվետու գործելակերպի պատճառով:
7. Կեղծվել են ՀՀ նախագահի 2008թ., 2013թ նախագահական ընտրությունների, 2012թ, 2017թ. Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքները, չեն ապահովվել ազատ եւ արդար ընտրություններ՝ ընտրական իրավունքների զանգվածային, կազմակերպված եւ շարունակական խախտումների հետեւանքով, որոնց կանխման ուղղությամբ իր գլխավորությամբ իրավապահ մարմինները մատնվել են բացառիկ անգործության:
8. 2016թ ապրիլի 2-ից 6-ը պատերազմական գործողությունների ժամանակ զոհված առնվազն 77 զինծառայողների մահվան հանգամանքների բացահայտման ուղղությամբ քննություն չի իրականացվել, չնայած զինվորական ծառայության կազմակերպման, իրականացման հետ կապված բազմաթիվ բացթողումների մասին տեղեկություններին:
9. Իրենց քաղաքական հայացքների համար ապօրինի քրեական հետապնդման են ենթարկվել ՀՀ քաղաքացիները:
Իր հրապարակային ելույթներից մեկում Սերժ Սարգսյանը անձամբ է խոստովանել գաղջ մթնոլորտի առկայության մասին, որը հետեւանք է հենց իր նախագահության ժամանակահատվածում իրականացրած քաղաքականության:
Օրերս, ըստ ԶԼՄ-երի հրապարակման, ՀՀ ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին բերման էր ենթարկել այն հիմքով, թե ասֆալտի վրա «մերժիրսերժին» գրառումը փչացնում է հանրային գույք հանդիսացող ասֆալտը:
Կարծում եմ, հաշվի առնելով անձամբ Սերժ Սարգսյանի ինքնախոստովանական ցուցմունքը՝ մթնոլորտի գաղջ լինելու մասին, հաշվի առնելով վերը նշված հանցագործությունները ՀՀ քաղաքացիների նկատմամբ, ելնելով օրենքի առջեւ բոլորի հավասար պատասխանատվության սկզբունքից, դիմում եմ ՀՀ քաղաքացի Սերժ Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու, եւ քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով, որպեսզի վերանա ՀՀ-ում մթնոլորտի գաղջությունը, եւ վերականգնվի առողջ միջավայրում ապրելու իմ, իմ երեխաների, իմ ընտանիքի սահմանադրական իրավունքը:
Դիմող Արթուր Սաքունց
09.04.2018թ.»,- գրված է իրավապաշտպանի ֆեյսբուքյան էջում:
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT