Բազմակենտրոն աշխարհի հայկական տեսլականը. Վիգեն Սարգսյանի ուշագրավ ելույթը Մոսկվայում

Լուսանկարում՝ Վիգեն Սարգսյանը ելույթ է ունենում Միջազգային անվտանգության հարցերով VII համաժողովին.

Մոսկվայում ընթանում է Միջազգային անվտանգության հարցերով VII համաժողովը: Դրա ընթացքում ապրիլի 4-ին ելույթ ունեցավ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Նախարարի ելույթը աչքի ընկավ իր ակադեմիականությամբ: Նա խոսեց նոր՝ բազմակենտրոն աշխարհի, ինչպես նաեւ Հայաստանի՝ որպես բազմակենտրոն աշխարհի ընձեռած լայն հնարավորությունների օգտագործման օրինակի մասին: Այդ համատեքստում, նախարարը, զարգացնելով Մյունխենյան համաժողովի ընթացքում Սերժ Սարգսյանի միտքը, նշեց, որ Հայաստանը կառուցում է իր քաղաքականությունը ոչ թե տարածաշրջանային եւ գլոբալ դերակատարների դիմակայության մանիպուլյացիաների գոտում, այլ նրանց շահերի հատման կետում: Վիգեն Սարգսյանը անդրադարձավ նաեւ Մյունխենում հնչած Հայաստանի՝ որպես փոխգործողության իր ձեւաչափերը առավել արդյունավետ համադրող երկրի օրինակին:

Օրինակն ավելի ակներեւ դարձնելու համար նա շեշտադրեց ՀԱՊԿ հիմնադիր անդամ Հայաստանի ակտիվ փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Նա, բնականաբար, չէր կարող շրջանցել նաեւ ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական Միության հետ համապարփակ եւ ընդլայնված փոխգործողության համաձայնագրի ստորագրումը: Սարգսյանի կարծիքով, բազմակենտրոնության տրամաբանությունից են բխում նաեւ Չինաստանի, Հնդկաստանի, Իրանի, արաբական եւ լատինաամերիկյան պետությունների հետ առկա ամենաբարեկամական հարաբերությունները:

Իր խոսքում նա մանրամասն անդրադարձավ նիստի թեմային, որը կրում էր «Գլոբալ անվտանգությունը բազմակենտրոն աշխարհում» խորագիրը, եւ բառ առ բառ վերլուծեց այն՝ շեշտը դնելով «բազմաբեւեռից» «բազմակենտրոնի» վերածված եզրույթի վրա:

«Վերափոխման է ենթարկվում նաեւ «աշխարհի բազմակենտրոնություն» հասկացությունը: Ի դեպ, սա ակնհայտ է արդեն իսկ նրանով, որ այս բառով փոխարինվել է նման ֆորումների համար շատ ավելի սովորական դարձած «աշխարհի բազմաբեւեռություն» հասկացությունը: Կարծում եմ սա պատահական չէ, քանզի բազմաբեւեռությունն ինքնին ենթադրում է հակընդդեմություն, քանի որ բեւեռները, ըստ սահմանման, հակընդդեմ են»,- ասաց Սարգսյանը:

«Բազմաբեւեռություն» հասկացությունը նախարարը ալոգիզմ որակեց, քանի որ «այն «երկբեւեռ» աշխարհի հայեցակարգի մտացածին ձեւափոխումն է»:

«Բազմակենտրոնությունը բազմաբեւեռությունից տարբերվում է ինչպես երկուսից ավելի ազդեցության կենտրոնների առկայությամբ, այնպես էլ «առանցքի» հայեցակարգի փոխարինմամբ ակներեւ ցանցային կառուցվածքով», - նշեց Սարգսյանը:

Սարգսյանը հիշեց նաեւ Ֆրենսիս Ֆուկույամայի «Պատմության ավարտը» հոդվածը, որտեղ ազդարարվում էր գաղափարական դիմակայության ավարտը՝ նշելով, որ «նորագույն համաշխարհային պատմության օրակարգը շատ ավելի ընդարձակ է, քան Արեւմուտքի եւ Արեւելքի գաղափարական հակամարտությունը»:

Սարգսյանի մտքերը միանշանակ տրամաբանական են եւ իրականությանը համապատասխանող՝ գիտական առումով: Սակայն այստեղ կա քաղաքական ենթատեքստ հենց Արեւմուտք-Արեւելք գաղափարական հակամարտության համատեքստում եւ այն վերաբերվում է «բազմաբեւեռություն» (multipolarity) եւ «բազմակենտրոնություն» (полицентризм) եզրույթներին: Բանն այն է, որ «բազմաբեւեռություն» տերմինը ծնվել է Արեւմուտքում եւ ունի «արեւելյան» (ռուսական) աշխարհում տարածված համարժեքը՝ «բազմակենտրոնություն»: Միջազգային անվտանգության մոսկովյան համաժողովի հարթակից «բազմաբեւեռություն» եզրույթն ալոգիզմ որակելը փոքր-ինչ հակասության մեջ է մտնում Ֆուկույամայի՝ գաղափարական դիմակայության ավարտի տեսության հետ այն առումով, որ դիմակայությունը՝ առնվազն գիտության եւ առանձին եզրույթների մակարդակում շարունակվում է:
Սարգսյանը, ի հակադրումն այն մտավախությանը, որ բազմակենտրոն աշխարհակերտվածքը ամենադժվարինը կլինի տեսակարար փոքր կշռով (բնակչությամբ, տարածքով, ռեսուրսներով) երկրների համար, հայտարարեց, որ նման աշխարհակարգը աճի եւ դինամիկ զարգացման լայն հնարավորություններ է բացում ոչ միայն խոշոր, այլեւ շատ ավելի համեստ խաղացողների համար:

Հիմնավորելով իր խոսքը՝ նա երեք հիմնական փաստարկ բերեց, նախ նշելով, որ «բազմակենտրոնությունը» կտրուկ կրճատում է զրոյական արդյունքով խաղի հեռանկարները: Լրացնելով նախարարի ասածը՝ հարկ է նշել, որ ոչ միայն կրճատում է, այլեւ իսպառ բացառում, քանի որ զրոյական արդյունքով խաղը ենթադրում է մասնակից երկու կողմ, իսկ բազմակենտրոն աշխարհում այդ կողմերը ավելի շատ են:

Բացի այդ, Սարգսյանը նշեց, որ բազմակենտրոն գործարքների ցանցերից մեկում սերտ փոխգործակցությունը չի բացառում նույնպիսի սերտ համագործակցությունը մեկ այլ ցանցում: Սա ակնհայտ հղում էր «եւ՛, եւ՛»-ի քաղաքականությանը:

Վերջում Սարգսյանը նշեց, որ «բազմակենտրոնությունը» գործընթացը չի դարձնում նպատակի պատանդ:

«Այսօր, պետական, տարածաշրջանային եւ գլոբալ անվտանգության նկատմամբ ծառացած սպառնալիքների արմատականացման պայմաններում, «ինչն է կարելի, ինչը՝ ոչ», «կարող եմ եւ չեմ կարող» հասկացությունների ամբողջական նենգափոխման պայմաններում, պարզամտություն կլինի հույս դնել անցած դարի սկզբին ձեւավորված մեխանիզմների եւ համաշխարհային իրավակարգի համարժեքության վրա», - եզրափակեց իր ելույթը նախարարը:

Բազմակենտրոն աշխարհի հայկական տեսլականը Մոսկվայում ընթացող Միջազգային անվտանգության հարցերով VII համաժողովին ներկայացվեց շատ փաստարկված եւ հիմնավոր կերպով: Սակայն այլ կենտրոնները, ի դեմս ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի կամ Եվրոպական միության, ունեն սեփական տեսլականները, որոնք ավելի մոտեցված են ռեալպոլիտիկին եւ որպես հետեւանք նույնքան լիբերալ չեն, որքան Սարգսյանի ներկայացրածը: Ցավոք, հաշվի առնելով այդ կենտրոնների համառությունը եւ ռեսուրսային գերազանցությունը, հայեցակարգի հայկական տեսլականը չի հավակնում գերակշռող դառնալ գոնե մեր կենտրոնում:

Վլադիմիր Մարտիրոսյան

Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2993 դիտում

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ

Այսօր պարզ կլինի՝ ով է լինելու Ազգային ժողովի նախագահը. փակ, գաղտնի քվեարկությամբ կընտրենք. Փաշինյան

ԵԱՏՄ-ն պետք է ասի՝ ինքը կա՞, թե՞ չկա. եթե կա, ուրեմն թյուրիմացություն է եղել, եթե չկա, ի՞նչ կարող ենք անել

Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի տանը խուզարկություն է իրականացվել

Մեկնարկել են Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները․ հետևել է նախարարը

Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի շահառուներին մայր գումարի մարման արտոնյալ ժամկետ կտրամադրվի. Պապոյան

Ելակը անսովոր բարձր գին ունի. թանկացել են նաև կեռասը, ծիրանը, սա ի՞նչ է նշանակում. Փաշինյանը՝ Պապոյանին

Արարատ Միրզոյանը երկշաբաթյա արձակուրդ է մեկնում

«Էս գեղում քո հարցը լուրջ ա», «Ինձ ով ինչ խոստացել ա, անի, ծով ա», «ես անեմ, դուք չերևաք». ձայնագրություններ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող չորրորդ հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Ճապոնիայի հյուսիսում 7,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Պապոյանը հրավեր է ստացել ռուս գործընկերոջից՝ մասնակցելու Եկատերինբուրգում կայանալիք առևտրատնտեսական ֆորումին

Մոսկվան սպասում է, որ Երևանը որոշում կայացնի ՀԱՊԿ-ին իր մասնակցության վերաբերյալ. Ռուսաստանի ներկայացուցիչ

Գազամատակարարման դադարեցումներ կլինեն Լոռու և Արարատի մարզերի մի շարք հասցեներում

Հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան են հանձնվել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը

ԱՄՆ-ի վարչակազմը դիտարկում է Թուրքիային F-35 կnրծանիչներ փոխանցելու հնարավորությունը. Վենս

Ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ ԱՄՆ-ում մշակութային կամ մարզական միջոցառման մասնակցի վիզայի համար

Հզոր երկրաշարժեր Վենեսուելայում. զոհերի թիվը կարող է հասնել տասնյակ հազարների

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից ընտանիք է տեղափոխվել հիվանդանոց. ինչն է պատճառը

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՞ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին