Երևան
12 °C
Բռնցքամարտի Եվրոպայի 18-22 տարեկանների 2018 թ. առաջնությունն առանձնացել է «ծախված» մենամարտերի մեծ քանակով: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Դավիթ Թորոսյանը: Ըստ նրա՝ մարտի 25-ից ապրիլի 1-ը Ռումինիայում կայացած մրցումներում կողմնակալություններն այնքան շատ են եղել, որ նույնիսկ կռիվներ են եղել, ու ստիպված է եղել միջամտել ոստիկանությունը:
«Բացահայտ կողմնակալություն էր ոչ թե ազգային պատճառներով, այլ ֆինանսական: Մարտերը ծախում էին, առնում էին, ինչը շատ տհաճ է եւ սիրողական բռնցքամարտի վրա մեծ բիծ է թողնում: Այդպիսի բաներ շատ են լինում, բայց այս անգամ չափուսահմանն անցան: Որոշ ֆեդերացիաներ բողոքեցին, անգամ ձեռնամարտեր եղան դրսում, ոստիկանությունը եկավ բաժանեց: Բռնցքամարտի եվրոպական ֆեդերացիայի ներկայացուցչին հարցրի՝ ի՞նչ է կատարվում, չե՞ք տեսում: Ասում է՝ տեսնում եմ, շատ դժգոհ եմ: Ասացի՝ սրան վերջ չկա՞: Ասաց՝ միակ վերջն այն կլինի, որ բռնցքամարտի սիրողական ձեւն արգելվի»,- պատմեց Թորոսյանը:
Մասնագետը նշեց, որ առուծախով զբաղվող երկրների թվում են եղել Վրաստանը, Ադրբեջանը, Ռուսաստանը: Նա ընդգծեց, որ տեղի ունեցածն ազդել է նաեւ իր սաների վրա: Մրցաշարից մեդալով է վերադարձել միայն 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը, որը պարտվել է կիսաեզրափակչում ու դարձել բրոնզե մեդալակիր: Մանասյանի պարտության հետ կապված Թորոսյանը բողոքներ չունի, սակայն մեդալները կարող էին ավելի շատ լինել, եթե իր մյուս մարզիկների նկատմամբ անարդարություններ չլինեին:
«Թեեւ Ռուսաստանն էլ բողոքներ ուներ, բայց նրանց էլ հարցեր կան, որովհետեւ օրինակ, մենամարտերից մեկում մեր գերծանրքաշային Գուրգեն Հովհաննիսյանը, օրենքի բոլոր կանոններով, հաղթեց ռուսին, բայց անհասկանալի ձեւով հաղթանակը նվիրեցին մրցակցին: Մեր տղաներից գրեթե բոլորի մոտ նույն բանը տեղի ունեցավ: Եթե այդպես չլիներ, կարծում եմ՝ 2 ոսկե մեդալ պետք է ունենայինք եւ մի քանի հատ էլ տարբեր մեդալներ: Ամենայն պատասխանատվությամբ եմ ասում»,- ասաց Թորոսյանը՝ ավելացնելով, որ ինչպես մի քանի այլ ֆեդերացիաներ, այնպես էլ Հայաստանը բողոք է ուղարկելու ԱԻԲԱ:
Եվրոպայի 18-22 տարեկանների առաջնությունում Հայաստանը ներկայացնում էին Վահե Բադալյանը (52 կգ քաշային կարգ), Էրիկ Պետրոսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ), Նարեկ Մանասյանն (91 կգ) ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: Բացի Մանասյանից, որ բրոնզ է նվաճել, մյուսները պայքարից դուրս են մնացել տարբեր փուլերում, սակայն Թորոսյանը նրանց բռնցքամարտի որակից այնքան էլ դժգոհ չէ:
«Ընդհանուր առմամբ` գոհ եմ որոշ վերապահումներով: Չեմ ուզում անուններ տալ, բայց մի քանիսը մարզումների ժամանակ իրենց շատ լավ էին դրսեւորում, իսկ մրցումների ժամանակ ոչ մի կերպ ցույց չտվեցին նորամուծությունները, որոնք նրանց մոտ շատ լավ են ստացվում. նրանք սկսեցին էլի իրենց հին մոդելը բանացնել»,- ասաց նա:
Առաջիկայում բռնցքամարտիկները միջազգային տարբեր մրցաշարերի են մասնակցելու: Մոտ ժամանակներս 5 հոգի մեկնելու է Կրասնոյարսկ, 5 հոգի էլ Սանկտ Պետերբուրգ: Նրանց թվում կլինեն նաեւ Եվրոպայի առաջնությանը մասնակցողները:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT