Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը տեղեկություն էր ստացել, որ Արցախի ՊԲ N զորամասում ուսումնական գումարտակի հրամանատար, մայոր Արթուր Արեյանը նորակոչիկ զինվորին այնպես է ծեծել, որ զինվորը Արցախից հայտնվել է Երեւանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նշվում էր նաեւ, որ վերոնշյալ գումարտակի հրամանատարը հաճախակի է զինվորներին ծեծի ենթարկում:
Մեզ հետ զրույցում Արթուր Արեյանը հերքեց լուրը, նշելով, որ երբեք զինվորի չի խփել: Այնուհետեւ հիշեց, որ մարտի 7-ին զորամասի լոգասենյակում շարքայիններ Ալբերտ Միհրանյանը եւ Արթուր Սիմոնյանը միմյանց հետ վիճաբանություն են ունեցել, ինչի արդյունքում Արթուր Սիմոնյանը հոսպիտալացվել է Ստեփանակերտի այնուհետեւ` Մուրացանի հոսպիտալ: Արթուր Արեյանը նաեւ նշեց, որ գործն ուղարկել են դատախազություն, եւ Ալբերտ Միհրանյանը 20 օրով կարգապահական զորամաս է գնացել:
Մուրացանի զինվորական հոսպիտալի դիմածնոտային բաժանմունքի պետ Կարեն Սեւտերտերյանը մեզ հետ զրույցում նշեց, որ հիվանդ Արթուր Սիմոնյանն այս պահին 10 օրով արձակուրդում է գտնվում եւ հիվանդի վիճակը գնահատեց բավարար: Սեւտերտերյանը նշեց, որ տեղյակ չէ, թե ինչ հանգամանքներում է զինվորը հայտնվել այնտեղ եւ զինվորի կոնտակտային տվյալներն էլ չի կարող տալ:
Քիչ հետո խմբագրությունը զանգ ստացավ: Զանգահարողը ներկայացավ որպես տուժող Արթուր Սիմոնյան եւ նշեց, որ կռիվը եղել է իր եւ համածառայակից Ալբերտ Միհրանյանի միջեւ, գումարտակի հրամանատարը կապ չունի: Թե ինչպե՞ս էր զինվորն իմացել, որ իրեն ենք փնտրում, չճշտվեց: Փոխարենը Սիմոնյանն անընդհատ նշում էր, որ գումարտակի հրամանատարը կապ չունի դեպքի հետ եւ անձամբ ինքը վատ վերաբերմունք չի ստացել Արթուր Արեյանից: Սիմոնյանը պնդում էր, որ վիճաբանության պատճառն իրար չհասկանալն է եղել: Նրա խոսքով՝ վիճաբանությունից հետո գումարտակի հրամանատարն իրենց տարել է զորամասի հրամանատարի տեղակալի մոտ, դիտարկմանը, թե այդ վիճակում ինչպե՞ս են զորամասի հրամանատարի մոտ տարել, արդյո՞ք համեմատաբար լավ վիճակում է եղել, եւ զորամասի հրամանատարի տեղակալի սենյակում գումարտակի հրամանատարը ծեծել է իրեն, Սիմոնյանն արձագանքեց, որ՝ ոչ, զորամասի հրամանատարի տեղակալի սենյակ են տարել, հետո անմիջապես հոսպիտալ:
Հարցին՝ Արթուր Արեյանն առհասարակ զինվորներին չի՞ խփում, Սիմոնյանը պատասխանեց՝ ոչ: ՀՀ գլխավոր դատախազությունից հաստատեցին, որ Ալբերտ Միհրանյանն անցնում է ՀՀ քրեական օրենսգրքի 359.1 եւ 358.1 հոդվածներով հարուցված քրեական գործով:
359.1 հոդվածը տրամաբանությանը մոտ է՝ «զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջեւ ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, որն արտահայտվել է անձի պատիվն ու արժանապատվությունը ստորացնելով, նրան ծաղրուծանակի ենթարկելով կամ հալածելով կամ զուգորդվել է բռնություն գործադրելով՝ պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով, կամ կարգապահական գումարտակում պահելով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով»:
Միայն թե անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այս ամենի հետ 358.1 հոդվածը, երբ երկու զինծառայողներն էլ նորակոչիկներ են:
Բանն այն է, որ այդ հոդվածը ենթադրում է պատասխանատվություն «Զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ պետին ծեծելու կամ նրա նկատմամբ այլ բռնություն գործադրելու» համար: Սա առնվազն հիմք է ենթադրելու համար, որ նորակոչիկը ֆիզիկական բախում է ունեցել նաեւ հրամանատարի հետ:
Կա վարկած, որ զինվորների միջեւ վիճաբանությունը փորձել է լուծել անձամբ գումարտակի հրամանատար Արթուր Արեյանը՝ իր բաժին հարվածները հասցնելով զինվորներին: Չի բացառվում, որ Արթուր Սիմոնյանի հոսպիտալացման համար նրա ծառայակից Ալբերտ Միհրանյանի մեղքը նվազագույնն է:
Նիկոլայ Ավետիսյան
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 6-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կալանավորված անձանց թվի աճի միտումը պայմանավորված է ընտրական պրոցեսներում ընտրակաշառքների գործերով. Գալյան
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղությանը և համագործակցությանը նպաստող ներդրում
Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ անդամ պետությունների ԱԳ նախարարների խորհրդի քննարկմանը
ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանի տարածքով կուղարկվի շուրջ 500 տոննա ցորեն
ՀԿԿ նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենքը խստացնելու առաջարկով
Հայաստանը ողջունում է Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը. Նիկոլ Փաշինյան
Ռուսական ուժերը լայնածավալ հարձակում են նախաձեռնել Կիևի ուղղությամբ. հրդեհվել է Կիև-Պեչորյան հնագույն վանքը
Ավտովթար Վանաձոր-Ալավերդի ճանապարհին. կա տուժած
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել. այն տևել է շուրջ մեկ ժամ
Ինչու չի եղել որոշ ընտրատեղամասերում վերաքվեարկություն նշանակելու որոշում. ԿԸՀ նախագահը պարզաբանել է
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող
Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետ
ԱՄՆ-Իրան պատերազմն ավարտված է, հրապարակվել է կնքված 14 կետանոց նախագիծը, կողմերը գոհ են. ինչ է ներառվում
Հրդեհ Ձորափի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում. այրվել է պահեստը
Ինչպես է Քոչարյանը «Զվարթնոց» օդանավակայանով փորձում լքել Հայաստանը. լուսանկարներ
Հայտնի է՝ որ ուժը քանի մանդատ կունենա խորհրդարանում
Ռոբերտ Քոչարյանը փորձել է լքել Հայաստանը․ իրավապահները թույլ չեն տվել
Ընտրակաշառքով ԱԺ-ում հայտնված ընդդիմադիրները չեն կարող ներկայացնել մեր ժողովրդին, նրանք լեգիտիմ չեն. Պապոյան
Ժողովրդի իշխանությունը զավթել փորձածները հայտնվելու են ճաղերի հետևում. հետհաշվարկը սկսված է. Կոնջորյան
Դուք քաղաքական ուժ չեք, դուք փողի տոպրակ եք, որը ՀՀ Ազգային ժողովում անելիք չունի. Ղազարյան
Հայաստանը պետություն է. այն զավթելու փորձ արած եռագլուխ մաֆիան զգալու է պետության համը իր բերանում. Խուդաթյան
Միլիոնավոր դոլարների ընտրակաշառք բաժանեն, հետո պատառոտվեն, թե իշխանությունն արդյունքները կեղծել է. Սինորյան
Ընտրակաշառք տված կուսակցությունները մանդատ չունեն. դրանք պետք է փակվեն, իսկ սեփականատերերը գնալու են բանտ
ՀՀ պաշտպանության նախարարը ժամանել է Ֆրանսիա. տեսանյութ
Մի հատ հայելու առաջ կանգնեք ու ինքներդ ձեզ հարց տվեք՝ առանց փողի մեկ մանդատի կարժանանայի՞ք. Հակոբյան
ԿԸՀ-ն ամփոփել է ընտրությունների արդյունքները. վերջնական հաշվարկով որ ուժը քանի ձայն է ստացել
Ամեն քաղաքացու ճակատին փակցված գնապիտակի համար հատ-հատ ամբողջական ցուցակներով պատասխան եք տալու. Ալեքսանյան
Դիլիջանում հանդիպել են Արմեն Գրիգորյանն ու Հիքմեթ Հաջիևը
Բրիտանական ծովային ուժերն առաջին անգամ ռուսական «ստվերային նավատորմի» տանկեր են առգրավել. մանրամասներ
Հայաստանում հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը Վարդենիսում․ Գագիկ Սուրենյան
Տավուշի մարզի Բագրատաշեն բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Ռուսաստանը ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը․ ՌԴ ԱԳՆ
Դոդը, Ռոբը, կալուգացին հացին կակա պիտի ասեն, որ մտքներով չանցնի այլևս ընտրակաշառք բաժանել. Փաշինյան
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվելու է Լյուքսեմբուրգում
Ակնկալում ենք Ձեր վարչակազմի հետ կնքել ավելի շատ պատմական համաձայնագրեր. Փաշինյանը շնորհավորել է Թրամփին
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա, ջերմաստիճանն աստիճանաբար զգալի կբարձրանա. Սուրենյանը մանրամասներ է հայտնել
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 40սմ-ով
Առաջիկա օրերին Երևանում ու մարզերում անձրևոտ եղանակը կպահպանվի. որոշ շրջաններում սպասվում է կարկուտ
Հայաստանն ավելի է բարելավել իր դիրքերը Գլոբալ խաղաղության ինդեքսում
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT