Այս տարի կլրանա Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ ՀԲԸՄ համագործակցության 3 տարին

Հարյուրավոր դասընթացներ, առաջատար միջազգային մասնագետներից սովորելու հնարավորություն, կրթական եւ մշակութային միջոցառումներ, մտահորիզոնները լայնացնելու եւ ամենաարդիական ոլորտներում նվաճումների հասնելու հնարավորություն հազարավոր պատանիների համար. շնորհիվ երկու կազմակերպությունների համագործակցության այս ամենը իրականություն դարձավ Գյումրիի եւ Ստեփանակերտի ուսանողների համար:

«Թումոյի հետ մեր համագործակցությունը հնարավորություն տվեց ընդլայնել մեր կրթական առաքելությունը թվային տեխնոլոգիաների միջոցով՝ Երեւանի սահմաններից դուրս: Այս երկու կենտրոնները այդ առաքելության հրաշալի իրագործումն էին եւ ապացույցը, որ տեխնոլոգիաների եւ դիզայնի զանազան ոլորտներում կրթությունը պահանջված է եւ տեսանելի արդյունքներ է տալիս», - ասում է ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը: «ՀԲԸՄ-ն եւ Թումոն համախոհ կառույցներ են, որ կիսում են որակյալ եւ նորարարական կրթությամբ պայմանավորված հայ երիտասարդության ապագայի տեսլականը: Համագործակցության մեկնարկին մենք պլանավորում էինք բացել մեկ կենտրոն 500-ից 1000 ուսանողի համար, սակայն մեկ տարվա ընթացքում նախագիծը ընդլայնվեց՝ ապահովելով արտադասարանային կրթություն երկու կենտրոնի 3000 ուսանողի համար», - իր հերթին նշում է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազեանը։ 2015-ի մայիսի բացումից ի վեր Գյումրիի կենտրոնում 2000 ուսանողների համար անցկացվում է տարեկան 200-ից ավելի մշտական դասընթաց, որոնք դասավանդում են Թումոյի մասնագետները, եւ բազմաթիվ աշխատարաններ հրավիրված միջազգային մասնագետների հետ: Ուսանողների աշխատանքները ստանում են միջազգային ճանաչում. գերմանացի լուսանկարիչ Կատարինա Ռոթերսի վարած աշխատարանի արդյունքում ուսանողների արված լուսանկարները դարձան Վենետիկի Բիենալեում Հայաստանի պաշտոնական տաղավարի մաս, իսկ դրանցից մեկը հայտնվեց միջազգային Arte Laguna մրցույթի եզրափակչում: Ծրագրավորմամբ զբաղվող թումոցիների մի խումբ հաղթեց Գյումրիում կազմակերպված մեծ հեքըթոնը եւ այդ խմբից երկու պատանի իրենց նախագծով մասնակցեց Միացյալ Արաբական Էմիրություններում անցկացվող միջազգային Seaside Startup Summit-ին: 2017-ին կենտրոնի բոլոր ուսանողների եւ Գյումրիի հանրության համար կազմակերպվեց Բարեկենդանին նվիրված մեծ միջոցառում, որի ընթացքում Թումոյի Թմբաթա խմբի կազմում քաղաքի դրամատիկական թատրոնի լեփ-լեցուն դահլիճում ելույթ ունեցան ինչպես Երեւանի, այնպես էլ Գյումրիի ուսանողները: Արցախի անկախության տարեդարձի օրը՝ 2015-ի սեպտեմբերի 2-ին բացված Ստեփանակերտի կենտրոնում ուսանում է 1000-ից ավելի պատանի՝ տարեկան մասնակցելով 160-ից ավելի դասընթացի եւ աշխատարանի: Ստեփանակերտի կենտրոնի ուսանողները ակտիվորեն մասնակցում են երկրի մշակութային եւ զբոսաշրջային զարգացմանը՝ ոլորտի առաջատար մասնագետների հետ ստեղծելով երկրի մասին ինֆոգրաֆիկաներ, քարտեզներ, գովազդային նյութեր: Ուսանողական աշխատանքները կիրառվում են երկրում հեղինակություն վայելող կազմակերպությունների կողմից։ Պատանիները ստեղծել են տարբերանշան Արցախպրես լրատվականի համար, ինչպես նաեւ հաղթել են Զապել Եսայանի հիշատակին նվիրված դիզայներական մրցույթում: Ուսանողական աշխատանքները դուրս են եկել երկրի սահմաններից. Շարժայի Օհաննեսսյան դպրոցում պատմության դասերի ժամանակ կիրառվում են Ստեփանակերտի կենտրոնի ուսանողների ստեղծած ինֆոգրաֆիկաները: Թե՛ Գյումրիի, թե՛ Ստեփանակերտի կենտրոններ են հրավիրվում բարձրակարգ մասնագետներ աշխարհի տարբեր երկրներից՝ ԱՄՆ-ից, Ճապոնիայից, Ռուսաստանից եւ մի շարք եվրոպական երկրներից: Նրանք պատանիներին են փոխանցում իրենց փորձը գրաֆիկական դիզայնի, ծրագրավորման, ֆիլմերի ստեղծման, ծրագրավորման, ռոբոտաշինության, մեքենայական ուսուցման եւ բազմաթիվ այլ արդիական ոլորտներում: ՀԲԸՄ-ի եւ Թումոյի համագործակցությունը չի եզրափակվում Գյումրիում եւ Ստեփանակերտում կազմակերպվող կրթական ընթացքով: ՀԲԸՄ հիմնադրման 110-ամյակին նվիրված «Հոգիս» բազմաժանր ներկայացման շրջանակներում Թումոյի ուսանողներից կազմված երաժշտական խմբերը՝ Նոր Նորքի Հայորդյաց տան սաների հետ միասին հանդես եկան New York City Center-ի մեծ բեմում: Բեմադրությունը տարվա ընթացքում կրկնվեց նաեւ Երեւանի եւ Գյումրիի բեմերում: ՀԲԸՄ-ի եւ Թումոյի բեղմնավոր համագործակցությունը կայուն նախադրյալ է նորանոր նվաճումների եւ հայաստանյան երիտասարդության համար մեծ խթան հանդիսացող նախագծերի իրականացման։

Տպել
1910 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց