Գյումրեցի անօթեւաններին նոր սենյակներ են հատկացվել. մի մասը գոհ է, մյուսները՝ ոչ այնքան

10/04/2018 schedule14:05

Գյումրիում նոր բնակարան են տեղափոխվել փետրվարի 23-ին փլուզված Գարեգին Նժդեհ 7 հանրակացարանի բնակիչները: 3 ընտանիք է համաձայնել ապրել քաղաքապետարանի առաջարկած նոր հասցեում՝ նախկին պոլիտեխնիկների շենք՝ Շիրակացի 60-ում:

Հանրակացարանից Շիրակացի 60 գնացած ընտանիքներից յուրաքանչյուրին մեկական վերանորոգված սենյակ է տրվել որպես բնակարան: Քաղաքապետարանը դրանցից ամենամեծը, մոտ 30քմ մակերես ունեցող սենյակը հատկացրել է Ռաիմկուլովաներին: Ընտանիքը բազմանդամ է, նաեւ երեք անչափահաս երեխա կա: Հանրակացարանում ծնված եւ մեծացած Ինգա Ռաիմկուլովայի երրորդ որդին մի քանի օր առաջ է ծնվել: Կինը մտադիր է արագ հանրակացարանը լքել եւ երեխաներին վերջապես մաքուր ու լուսավոր սենյակ տեղափոխել:

«Ես ինչղ որ ապրել եմ, չեմ ուզե, որ իմ երեխեքս էլ ապրին, մամաս կազաչկա է, 83 թվից հանրակացարանում է ապրել, ես էլ ինչ ծնվել եմ ընդեղ եմ ապրել: Հմի լավ է, որ էս հնարը եղավ, թե չէ ընդեղ դաժե կոմունալ հարմարություններ չկար, անմարդկային պայման է ընդեղ: Բայց կմտածեմ, թե երեխեքը կրնա ըստեղ  չհավնին: Ընդեղ սորվել էին էլի»,- անհանգստացավ Ինգան: Այս պահին կինը գոհ է, բայց մտածում է, որ մեկ սենյակում ինքը, երեք երեխաները, մայրը, քույրն ու եղբայրն ապրել չեն կարողանա: Կգան, կապրեն մի բան կմտածեն, երեւի սենյակը պատով կկիսեն:

Ամբողջ կյանքը հանրակացարանում ապրած ազգությամբ ռուս Տանյա Պերետյակոն դժգոհ մնաց իրեն հատկացված սենյակից, ասաց՝ ե՛ւ խոնավ է, ե՛ւ փոքր:

«Խոնավությունը կանցնի, երբ ներկը չորանա»,- տատիկին բացատրեց քաղաքապետարանի պատասխանատուն: Բնակիչներին սպիտակ ներկված պատերով եւ կարմիր գորգով ծածկված դատարկ, մեկական սենյակներ են տրվել: Դրանցում չկան կոմունալ հարմարություններ: Նոր հասցեում, որտեղ պետք է ապրեն հանրակացարանից տեղափոխվածները, որպես խոհանոց պետք է ընդհանուր միջանցքն օգտագործեն, պատի տակ իրենց ունեցած վառարանը կամ էլեկտրական գազօջախը տեղադրեն: Շենքում հնաբնակ մեկ ընտանիք կա: Հենց նրա օրինակին էլ հետեւելու են:

Տարածքը գազաֆիկացված չէ: Զուգարանը եւս ընդհանուր է, լոգարան չկա: Փլուզված հանրակացարանում եւս նույն ընտանիքներն ապրում էին մեկական սենյակներում: Որպես խոհանոց էլ միջանցքը կամ հարեւան ազատ սենյակներն էին օգտագործում: Տարբերությունը, թերեւս այն է, որ հատկացված շենքը վթարային չէ, սենյակները ներկված են, լուսավոր են, միջանցքում էլ, թեկուզ ընդհանուր, բայց նոր կառուցված  զուգարան ունեն:

Հանրակացարանի բնակիչներին հատկացված սենյակները տրանսֆորմատորային կայանի երկրորդ հարկում են գտնվում: Դրանք սեփականաշնորհման ենթակա չեն, ուղղակի ապահով տարածք է ապրելու համար:

Այս շենքում միշտ էլ 88-ի աղետից հետո անօթեւաններ ապրել են: Ով բնակարան ստացել, կամ հարմար այլ վայր է գտել, հեռացել է, շենքում միայն մնացել է հնաբնակ մեկ ընտանիք:  

Գարեգին Նժդեհ 7 հանրակացարանից նոր հասցե չտեղափոխված ընտանիքները հենց վթարավտանգ շենքում էլ շարունակում են ապրել: Պատճառը չեն բարձրաձայնում, բայց կիսափուլ շենքից էլ չեն հրաժարվում: Անկախ նրանց կամքից, սակայն առաջիկայում կսկսվի շենքի ապամոնտաժումը: Մինչ այդ պետք է ընդդիմադիր բնակիչները կողմնորոշվեն, տեղափոխվեն կամ նախկին Պոլիտեխնիկների շենք՝ Շիրակացի 60, կամ  նախկին Բժիշկների շենք՝ Կոշտոյան փողոցում գտնվող մոդուլային հանրակացարան:

Տպել
2489 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց