Գագիկ Սուրենյանին ու ԱԻՆ-ին սխալ են հասկացել. ցածր ջերմաստիճան կլինի հողի մակերեւույթին

Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) պաշտոնական կայքում ու նաեւ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան էջում երեկ հաղորդագրություն էր տարածվել, որն ուներ, մասնավորապես հետեւյալ բովանդակությունը. «Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, ժամը 04։00-07։00 ընկած ժամանակահատվածում, Արարատի եւ Արմավիրի մարզերում, Տավուշում, Արագածոտնի եւ Վայոց Ձորի նախալեռնային գոտում հողի մակերեւույթին կանխատեսվում է -2․․․-3 աստիճան։ Ելնելով սպասվող ջերմային ֆոնից հատկապես ջերմոցային տնտեսություններին հորդորում ենք փակել ջերմոցները, իսկ սածիլված դաշտերում, հնարավորության դեպքում, նշված ժամերին կատարել ոռոգում»:

Այս տեղեկատվությունը, սակայն բնակչության ու հատկապես գյուղատնտեսությամբ զբաղվողների շրջանում որոշակի անհանգստություն է առաջացրել, եւ մտավախություն է հայտնվել, թե պտղատու ծառերը կարող են ցրտահարվել:  

«Ազգաբնակչության մի մասը, դատելով ինձ ուղղված բազմաթիվ նամակներից, զանգերից, հասկացել է, որ -2․․․-3 աստիճանը վերաբերում է նաեւ պտղատու ծառատեսակներին (Արարատյան դաշտում դեղձենին է ծաղկած, ծիրանենին է ծաղկած եւ այլն): Ես ուզում եմ ասել, որ դա բացարձակապես չի վերաբերում պտղատուներին»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում պարզաբանեց Գագիկ Սուրենյանը:

Մեկնաբանելով, թե ինչ է նշանակում է բացասական՝  -2․․․-3 ջերմաստիճան՝ հողի մակերեւույթին՝ օդերեւութաբանության կենտրոնի պետը նշեց. «Դա նշանակում է, որ հողի մակերեւույթից 15-20 սմ օդի շերտն է ընդգրկելու, ոչ վերեւ: Իսկ մեր պտղատու ծառատեսակները, բնականաբար, գտնվում են երկրի մակերեւույթից գոնե 1-2 մետր բարձրության վրա, որտեղ բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում: Օդում ջերմաստիճանը կմոտենա 0-ի եւ դա կտեւի շատ կարճ՝ ընդամենը 15-20 րոպե, որը կլինի լուսադեմին՝ արեւածագի պահին՝ ժամը 06:30-07:00-ն ընկած ժամանակահատվածում: Եվ դա հնարավոր չէ, որ որեւէ կերպ վնասի ծաղկած ծառերին, որովհետեւ նախ շատ կարճ է տեւելու, հետո բացասական ջերմաստիճան չէ»:  

Սուրենյանը հավաստիացրեց, որ այգիները ծխահարելու եւ այլ միջոցառումներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա, որովհետեւ հանրապետության այն տարածքներում, որտեղ ծառերը ծաղկած են՝ Արարատյան դաշտում, Տավուշում, նախալեռնային այլ շրջաններում, բացասական ջերմաստիճան չի լինելու:

«Եվ միայն այս գիշերն է: Այս գիշերը կանցնի, արդեն հարավ-արեւմուտքից տաք օդի ներհոսք կսկսվի եւ օդի ջերմաստիճանը մինչեւ ապրիլի 9-ը 6-7 աստիճանով այսօրվա համեմատ աստիճանաբար կբարձրանա»,- ասաց Սուրենյանը: Արդեն ապրիլի 9-ին որոշ շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կհասնի +24-ի:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
21462 դիտում

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է