23-ամյա որդիս աուտիզմով է հիվանդ, ես սիրում եմ իմ փոքրիկին, ինձ համար նա միշտ փոքրիկ է

Լուսանկարում՝ Ռուզաննա Գևորգյանը եւ 23 ամյա որդին

Ապրիլի 2-ը աուտիզմի մասին իրազեկման համաշխարհային օրն է: Հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնողական «Լուսէ» կենտրոնում այսօր տեղի ունեցավ «Սեյվ դը չիլդրեն» կազմակերպության «Նույն արևի տակ» խորագրով միջոցառումը: Սույն միջոցառմամբ «Սեյվ դը չիլդրենը» նպատակ ունի եւս մեկ անգամ բարձրաձայնել հանրային վերաբերմունքի փոփոխության կարևորությունը հաշմանդամություն ունեցող երեխաների հանդեպ:

Հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրները բարձրաձայնելուց զատ միջոցառմանը տեղի ունեցավ նաև մրցանակաբաշխություն:

Լավագույն ծնողական կեցվածքի եւ հաշմանդամություն ունեցող երեխաներին առնչվող հստակ ու հիմնավորված դիրքորոշման համար խրախուսական մրցանակի արժանացավ Ռուզաննա Գևորգյանը: Ռուզանա Գևորգյանի 23-ամյա որդին աուտիզմ ունի: Ռուզաննան կոչ արեց բոլորին պաշտպանել եւ իրենց երեխաների կողքին լինել՝ անկախ ամեն ինչից: «Որդուս հետ անցել եմ դժվարին, բարդ, միևնույն ժամանակ շատ ուրախ ու լավ օրեր, ուրախ եմ նրա համար, որ սերը գնահատվեց, ես սիրում եմ իմ փոքրիկին, ինձ համար նա միշտ փոքրիկ է»,-ասաց նա:

Լուսանկարում՝ Ռուզաննա Գևորգյանը որդու հետ գրկախառնվելիս

Միջոցառմանը ներկայացված էին հաշմանդամության տարբեր խնդիրներ ունեցող երեխաների աշխատանքներ, սակայն երեխաներն իրենք ներկա չէին, կենտրոնի աշխատակիցները ՀԺ-ի հետ զրույցում նշեցին, որ չնայած իրենք ամեն ինչ անում են նրանց ուշադրության եւ հոգատարության կենտրոնում պահելու համար, սակայն նմանատիպ միջոցառումների դեռ չեն ընդգրկում երեխաներին:

Հաշմանդամություն ունեցող երեխաների աշխատանքները

Միջոցառման շրջանակներում հրավիրվել էին լրագրողներ, որոնք 2017 թվականին հաշմանդամություն ունեցող երեխաների խնդիրների վերաբերյալ գրել  եւ ներկայացրել էին տարբեր նյութեր՝ լավագույն հոդված, լավագույն տեսանյութ եւ լավագույն ռադիոնյութ անվանակարգերում: Միջոցառման ընթացքում ամփոփվեցին «Այո՛ երեխաները կարող են» քարորզարշավի շրջանակներում անցկացվող «Նույն արևի տակ» լրագրողական մրցույթի արդյունքները:

«Լավագույն հոդված» անվանակարգում հաղթեց  Ջեմնյուզի լրագրող Սոնա Մարտիրոսյանի «Հաշմանդամություն ունեցող երեխաներից հաճախ են հրաժարվում ու գրեթե չեն որդեգրում» թեմայով նյութը: «Լավագույն հեռուստահաղորդում» անվանակարգում հաղթեց Ալինա Նիկողոսյանի «Դեպի լիարժեք կյանք՝ նաև մանակական կաթվածով» ռեպորտաժը՝ հրատարակված Սիվիլնեթ լրատվական կայքում:

Խրախուսական մրցանակով ընդգծեց հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների վերհանման գործում ռադիոլրագրող Կուշանե Չոբանյանի կատարած աշխատանքը: Լրագրողներից յուրաքանչյուրը ներկայացրեց այն իրական պատմությունը, որն էլ հիմք է հանդիսացել իրենց նյութերի համար եւ առհասարակ հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով ավելի շատ հետաքրքրվելու:

«Լուսէ» կենտրոնի տնօրեն Դիանա Գազիյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասաց, որ կենտրոնի կարևորագույն խնդիրներից մեկն այսօր գումար հայթայթելն է: «Քանի որ կենտրոնի ծառայությունները շատ պահանջված են, մենք պարզապես չենք կարող թույլ տալ, որպեսզի շարունակականությունը չապահովվի, իսկ ապագայի համար մեզ անհրաժեշտ է բավարար ֆինանսական միջոցներ ձեռք բերել»,-ասաց Դիանա Գազիյանը:

Նորաբաց «Լուսէ» կենտրոնում սպասարկվում են 2-ից 18 տարեկան երեխաներ, սակայն կենտրոնի ծառայությունները միայն աուտիզմով հիվանդ երեխաներին չեն ուղղված: Տարբեր խնդիրներ ունեցող երեխաների պաշտպանություն եւ աջակցություն է իրականացվում՝ փախստականներ, սոցիալապես անապահով երեխաներ, հաշմանդամություն ունեցողներ եւ այլն:

Կենտրոնում տարեկան սպասարկվող երեխաների թիվը 150-ն է, տնօրենի խոսքով՝ որդեգրել են մի սկզբունք, որ ամեն երեք ամիսը մեկ ծառայություններից օգտվող երեխաների կազմը փոխվի, մոտ 35 երեխաների երեքամսյա սպասարկումից հետո նոր խումբ են ձևավորում: Ծառայության մեջ մտնում են ռեաբիլիտացիոն ծառայությունները, մատուցում են հոգեբանի, լոգոպեդի, հատուկ մանկավարժի, սոցաշխատողների, պարային թերապիայի, ֆիզիոթերապիայի եւ այլ ծառայություններ:

Դիանա Գազիյանը նշում է, որ երեխաների հետ անմիջական շփման մեջ է նաև ինքը, բոլորին գիտի անունով, տարիքով եւ իրենց բոլոր խնդիրներով. «Փորձում ենք անմիջական կապ պահպանել թե՛ ծնողի եւ թե՛ երեխայի հետ»: Նշեց, որ շատ ծնողներ արդեն ուրախությամբ փաստել են, որ ինչ-որ առաջընթաց իրենց երեխաների մոտ նկատում են, ինչն էլ իրենց աշխատանքի հիմնական գնահատականն է:

 Աղունիկ Հովհաննիսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5759 դիտում

Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա

Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ

Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին

Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր

Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են

Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից

Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում

Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ

Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ

Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով

Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ

Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ

1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում

Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը

Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ

Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան

Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում

Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ

Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ