Երևան
12 °C
Ադրբեջանցի նախկին լրագրող Ռահիմ Նամազովը, որը որպես վտարանդի ապրում էր Թուլուզում, թիկունքի հրազենային վնասվածքներ ստանալուց հետո գտնվում է կրիտիկական վիճակում, նրա կինը սպանվել է գլխին ստացած կրակոցից:
Ադրբեջանցի լրագրող Ռահիմ Նամազովն ու նրա կինը, որոնք որպես փախստականներ ապրում էին Ֆրանսիայում, այսօր՝ մարտի 30-ի առավոտյան զինված հարձակման զոհ են դարձել Ֆրանսիայի Կոլոմյե շրջանում:
Deutsche Welle-ի փոխանցմամբ, համաձայն ոստիկանական աղբյուրների, Նամազովն ու կինը մեքենայով անցնելիս են եղել Կոլոմյեի փողոցներից մեկով, երբ իրենց ուղղությամբ արձակվել է 7 կրակոց, արդյունքում՝ թիկունքին ստացված 2 գնդակների պատճառով Նամազովը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, Նամազովի կինը՝ Աիդան, նստած է եղել բաց պատուհանի մոտ ու կրակոցն արձակվել է մոտ տարածությունից՝ ուղիղ գլխին, որի հետևանքով տեղում մահացել է:
Կոլոմյեի քաղաքապետ Կարին Տրավալ-Միշելեն AFP գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ անհնար է չմտածել այն մասին, որ սա ընդամենը քաղաքական հաշվեհարդար է լրագրողի նկատմամբ, քանի որ Նամազովն այն լրագրողներից է, որին իր հայացքների ու հոդվածների համար հայրենի երկրում՝ Ադրբեջանում կտտանքների են ենթարկել, բանտ նստեցրել, ինչի հետեւանքով էլ նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայից:
Տրավալ-Միշելեն բացառել է այս հարձակման կապը ահաբեկչության հետ, հավելելով, որ այս մութ պատմության վրա անպայման լույս է սփռելու հետաքննությունը:
Ռահիմ Նամազովը համարվում էր ադրբեջանական իշխանությունների ծայրահեղ քննադատը, իսկ 2017-ի դեկտեմբերին YouTube-ի իր ալիքում տեղադրված տեսանյութում նա պատմում է, որ վերջին անգամ բանտ է նստել միայն նրա համար, որ հոդված է գրել ադրբեջանական բանակի զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին: Նա ասել է, որ բանտարկության ուղիղ 6 ամիսը նա անցկացրել է մեկուսարանում, ինչի հետեւանքով առողջական խնդիրներ է ձեռք բերել: Բանտից դուրս գալուց հետո, 2010 թվականից նա քաղաքական ապաստան է ստացել Ֆրանսիայից ու տեղափոխվել Թուլուզ:
լուսանկարում՝ Ռահիմ Նամազովը
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT