Առաջիկայում նոր գյուղապետներ կձերբակալվեն Շիրակի մարզում. ՇՄ դատախազն ասուլիս է հրավիրել

Շիրակի մարզի դատախազությունում ասուլիս է հրավիրվել՝ կոռուպցիոն չարաշահումների դեպքերի հետ կապված: Մեղրաշատ եւ Իսահակյան համայնքների նախկին գյուղապետեր Արտավազդ Արսենյանն ու Վահրամ Սաղաթելյանը, օգտագործելով ունեցած պաշտոնական դիրքերը, յուրացման եղանակով հափշտակել են առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 3 միլիոն դրամից ավելի գումար։ «Չարաշահումը հայտնաբերվել է տեղական սերմարտադրողներից և ՌԴ-ից աշնանացան ցորենի սերմացուի ձեռքբերման, բաշխման գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակի ուսումնասիրման ժամանակ»,-հրավիրված ասուլիսում տեղեկացրել է ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանը: Ուսումնասիրություններ են կատարվել 47 համայնքում, 19-ում հայտնաբերվել են բացահայտ խախտումներ: 5 քրեական գործ կա արդեն հարուցված:

«Այս ոլորտում նյութերի նախապատրաստումը շարունակվում է, ես համոզված եմ, որ ունենալու ենք այլ քրեական գործեր եւս, հիմա հորդորում եմ բոլոր այն համայնքապետներին, ովքեր դրսեւորել են նման վարքագիծ, միջոցներ ձեռնարկեն պետությանը պատճառված վնասը փոխհատուցելու ուղղությամբ»,- կոչ է արել ՇՄ դատախազը: Անդրադառնալով արդեն որպես կասկածյալներ ձերբակալված Իսահակյան եւ Մեղրաշատ համայնքների նախկին գյուղապետեր Արտավազդ Արսենյանին եւ Վահրամ Սաղաթելյանին՝ դատախազ Կարեն Գաբրիելյանը նշել է, որ նրանք դեռ կասկածյալի կարգավիճակում են, եւ, եթե պետությանը պատճառած վնասը փոխհատուցեն, հնարավոր է երկուսի նկատմամբ էլ քրեական ներգործության միջոցները մեղմվեն: Ասվածը նաեւ վերաբերվում է դեռ չձերբակալված օրինազանցներին:

«Էդ ես վստահեցնում եմ, հաստատ, մարդիկ չեն ձերբակալվի, եթե ձերբակալվածներ էլ վերականգնեն, նրանց նկատմամբ խափանման միջոցը կփոխվի: Անազատության հետ կապված խափանման միջոց չի ընտրվի»,-ասել է դատախազը:

Այս պատմությունը ջրի երես դուրս եկավ այն ժամանակ, երբ կառավարության որոշմամբ սերմացուի դիմաց ունեցած պարտքերը ներելու որոշում կայացվեց: 2012-16թթ. ժամանակահատվածի ուսումնասիրությունից էլ պարզվեց, Շիրակի մարզում առկա են խոշոր չափերի յուրացման դեպքեր: Գործում կան գյուղացիներ, ում անուն-ազգանուններն առկա են որպես պարտք ունեցողներ, նրանք, սակայն կամ սերմացու չեն վերցրել, կամ էլ վերցրածի դիմաց վաղուց են վճարումներ արել:

«Իսահակյան համայնքում մոտ 41 գյուղացու է վերաբերվում, Մեղրաշատում՝ 9-ը: Անձինք, ովքեր ներառված են էդ պարտքացուցակներում, որոնց պարտքը զիջվել է պետության կողմից, ուսումնասիրության ընթացքում պարզվել է, որ նրանք գումարը փոխանցել են գյուղապետին, սակայն գյուղապետն այն չի մուտքագրել պետական բյուջե»,- ասել է Կարեն Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ ՇՄ դատախազությունը մարտի 29-ին տարածել էր հաղորդագրություն, որում, մասնավորապես, ասվում է. «2018 թվականի մարտի 17-ին նյութեր նախապատրաստելու համար ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Ամասիայի բաժին են ուղարկվել մարզի Մեղրաշատ և Իսահակյան համայնքների իրավասու պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված առերևույթ չարաշահումների վերաբերյալ նյութերը, որոնց նախապատրաստման ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով պարզվել է, որ նշված համայնքների ղեկավարները, նպատակ ունենալով աշնանացան ցորենի բաշխման գործընթացում հափշտակել համայնքի բնակիչներին հասանելիք սերմացուն, 2012-2016թթ. ընթացքում Մեղրաշատ համայնքի թվով 23 և Իսահակյան համայնքի թվով 7 բնակչի տվյալները ձևականորեն ներառել են պետական աջակցության ծրագրի շրջանակներում տրամադրվող աշնանացան ցորենի սերմացուի բաշխման ցուցակներում, սակայն նրանց անվամբ դուրս գրված սերմացուն վերջիններին հատկացնելու փոխարեն, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով հափշտակել են: Բացի այդ, Իսահակյան համայնքի ղեկավարը շահառու 4 այլ բնակիչների տվյալներով ելքագրված սերմացու ցորենից միայն մի մասն է հանձնել վերջիններին, իսկ նրանց անվամբ ելքագրված մնացած մեծ մասն անձամբ ստացել և տնօրինել է` հափշտակելով նաև դրա մի մասը:

Այնուհետև, հափշտակության հանգամանքը թաքցնելու շահադիտական դրդումներից ելնելով՝ համայնքների ղեկավարներն անձամբ կազմել և իրենց ստորագրությամբ ու համայնքապետարանի կնիքով հաստատել են աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացուի ստացումը հավաստող բովանդակությամբ կեղծ բաշխացուցակներ, որոնցում ներառել են նաև այն բնակիչների տվյալները, ովքեր կամ առհասարակ սերմացու ցորեն չեն ստացել կամ ստացել են նշվածից շատ ավելի քիչ քանակությամբ և դրանք հանձնել Շիրակի մարզպետարանին:

Վերոգրյալից բացի, համայնքների ղեկավարներն առանձին-առանձին նույն ժամանակահատվածում ստացված սերմացու ցորենի դիմաց Մեղրաշատ համայնքի թվով հինգ և Իսահակյան համայնքի թվով 28 բնակիչների կողմից համայնքապետարանների աշխատակիցներին վճարած գումարները և բնամթերքը (ցորենը) չեն մուտքագրել համայնքների բյուջե, գումարները չի փոխանցել «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ հաշվեհամարին, այլ, օգտագործելով իրենց պաշտոնեական դիրքը` յուրացման եղանակով հափշտակել են և իրենց կողմից սերմացու ցորենի հափշտակության հանգամանքը թաքցնելու նպատակով աշնանացան ցորենի առաջին վերարտադրության սերմացու տրամադրելու բովանդակությամբ կեղծ բաշխացուցակները տրամադրել են Շիրակի մարզպետարանին, որոնցում համայնքների բնակիչների կողմից կատարված վճարումները ներառված չեն եղել:

Արդյունքում, ստացած սերմացուի դիմաց Մեղրաշատ համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 6.432.000 ՀՀ դրամ և Իսահակյան համայնքի բնակիչների անվամբ կուտակված ընդհանուր 10.918.000 ՀՀ դրամ գումարների պարտքը հետագայում, կառավարության համապատասխան որոշմամբ, զիջվել են պետության կողմից»։

Տպել
2898 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց