Միայն թե չլինեն պատահական մարդիկ, որոնք կոչված են երկիրը ղեկավարելու. Ռաֆայել Քոթանջյան

ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը թատերարվեստին արժանի ծառայության համար մարտի 27-ին արժանացավ «Արտավազդ» մրցանակի: «ՀԺ»-ն հայտնի դերասանի հետ զրուցել է հայ թատրոնի եւ կինոյի ձեռքբերումների ու բացերի մասին: Վարպետն անդրադարձավ նաեւ Սերժ Սարգսյանի հետ իր անմիջական շփմանն ու տպավորություններին, մտահոգություն հայտնեց Հայաստանում տիրող ոչ այնքան հաճելի վիճակին:

- Վարպետ, թատերարվեստին արժանի ծառայության համար թատրոնի միջազգային օրը դուք արժանացաք Թատերական գործիչների միության «Արտավազդ» մրցանակին, Դուք բազմաթիվ մրցանակներ ու կոչումներ ունեք՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ՀՀ ժողովրդական արտիստ, պարգեւատրվել եք Խորենացու մեդալով, Մշակույթի նախարարության ոսկե մեդալով եւ այլն: «Արտավազդ», կարծես թե, չունեիք:

- Ինձ համար սա կարեւոր էր, որովհետեւ մասնագիտական մրցանակ է, մինչ այս ես թատրոնի մրցանակաբաշխություններում տարբեր ժյուրիների կազմում եմ եղել, եղել եմ դատավորի դերում, բայց այս անգամ ինձ էին «դատում»՝ մրցանակ ստացողը ես էի: Սակայն ես էլ էի դատավորների մեջ, պարզապես դիտում էի ներկայացումները եւ գնահատական տալիս, խոսքը ոչ թե անհատների, այլ ընդհանուր ներկայացումների մասին էր, այդ առումով կարող եմ հանգիստ լինել, որ ոչ մի կողմնապահություն չկար ընտրության մեջ: Մեր արվեստի ներկայացուցիչները եւ կարծում եմ, ամբողջ հայ ժողովուրդը որոշեց, որ ես պետք է «Արտավազդ» ստանամ, ես ոչ մի մեղք չունեմ: Ուրախալին այն է, որ իմ մրցանակների հետ կապված երբեւէ չեմ լսել, որ մարդիկ քննադատեն, այլ ընդհակառակը՝ բոլորը շնորհավորել են եւ ցույց տվել, որ արժանի եմ:

- Ձեզ բավարարո՞ւմ է արդի հայ թատրոնը, կինոն: Հայկական վերջին ֆիլմը կամ ներկայացումը, որը նայելուց հոգեկան եւ մասնագիտական մեծ բավարարվածություն եք ստացել, ո՞րն է:

- Հայ թատրոնից եւ կինոյից ես դեռ մեծ բավականություն չեմ ստացել: Նայել եմ առանձին գործեր, որ արժեք ունեն, օրինակ, դիտածս վերջին ներկայացումը, որն ինձ մեծ բավականություն է պատճառել, դա Գոյ թատրոնում «Քարանձվի մարդիկ» ներկայացումն էր: Կարծում եմ՝ նման ներկայացումներ քիչ-քիչ ծնվում են, իհարկե, միշտ չէ, որ նման բախտ է ինձ վիճակվում, բայց երբեմն կայծակի նման հայտնվում են նման ներկայացումներ, որոնք անվերապահորեն մեզ բավարարում են: Ֆիլմերից դեռ սպասումներ ունեմ, մինչեւ հիմա չեմ տեսել այնպիսի ֆիլմ, որ ինձ հիացնի, կամ այնպիսի մի ֆիլմ, որով հպարատանանք եւ ասենք, որ սա լավն էր: Այդ առումով դեռ սպասումների մեջ եմ:

- Դուք հայտնի եք նաեւ ձեր քաղաքացիական կեցվածքով, օրինակ, ժամանակին մասնակցում էիք Ռոբերտ Քոչարյանի դեմ Արկադի Վարդանյանի կազմակերպած հանրահավաքներին, բայց վերջին շրջանում այս առումով որեւէ ակտիվություն ձեր կողմից չի նկատվում: Ինչո՞ւ:   

Ես նման բաների երբեք չեմ մասնակցել: Չեմ մասնակցել, որովհետեւ կարծում եմ, որ ամեն մարդ իր գործով պետք է զբաղվի, ինչպես հայտնի պարսկական ասացվածքում է ասվում՝ ոսկին տվեք ոսկերչին: Ես դերասան եմ, ռեժիսոր, իմ գործը պիտի լինի լավ բեմադրություն բեմադրելն եւ լավ դեր խաղալը, եթե ես դա անեմ ըստ արժանվույնս, ապա կլինի գերազանց: Իսկ քաղաքականությամբ չեմ զբաղվում: Ես երբեք որեւէ մեկին չեմ սատարել, երբե՛ք: Եվ չեմ էլ կարող այսօր կոնկրետ անձի անուն տալ: Խուսափում եմ որեւէ անուն տալ կամ որոշում կայացնել, քանի որ գրեթե ոչ մեկին նորմալ չգիտեմ, անգամ չգիտեմ՝ արժե՞ որ այդ անձնավորությունը այդ գործը ստանձնի: Ուրիշ բան են ընտրությունները, եթե ընտրություններ են ընթանում, առաջնորդվում եմ էլեմենտար սկզբունքով, եթե տվյալ մարդու մասին գիտեմ, որ նա ազնիվ է, խելացի է, ապա կարող եմ ձայնս տալ իրեն:

- Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պայքար է սկսել Սերժ Սարգսյանի վարչապետացման դեմ, դուք ինչպե՞ս եք վերաբերվում Սերժ Սարգսյանի վերարտադրման խնդրին, գտնում եք, որ պե՞տք է երրորդ անգամ կանգնի երկրի ղեկին՝ այս անգամ վարչապետի կարգավիճակով եւ արդյո՞ք նա անփոխարինելի է այս փուլում, որեւէ այլ անձ չկա՞, որ կարող է երկիրը տանել զարգացման նորմալ ուղով:

- Ես գտնում եմ, որ քաղաքացիական յուրաքանչյուր նման քայլ էլի պիտի առաջնորդվի մի սկզբունքով, այն է՝ առաջնորդվել այն մարդկանցով, որոնք քաջ տեղյակ են, թե ինչ է կատարվում, եւ գիտեն թե ինչ պիտի արվի: Իսկ այդ մարդկանց կողմից արված քայլերն ու որոշումները, անպայման պիտի արդարացվեն իրենց գործով ու վարքով: Սերժ Սարգսյանի հետ անմիջական շփվելով, ես այնքա՜ն լավ գծեր եմ տեսել իր մեջ: Ես գտնում եմ, որ օրինակ շախմատի ֆեդերացիայի միությունը զարգացնելը մեծ քայլ էր իր կողմից: Շախմատի ֆեդերացիան էնքան լավ է խոսում իր մասին: Սերժը մտածելակերպ ունի, լավ մոտեցում ունի, եւ դա ինձ բավարարում է, որպեսզի ես այդ մարդուն հարգեմ: Մնացած բացասականի հետ ես ոչ մի կապ չունեմ եւ չեմ էլ ուզում ունենալ:

Ես գտնում եմ, որ ամեն մեկն արժանի է այն ամենին, ինչը որ իր կյանքով անընդհատ կարողանում է հետամուտ լինել ու ապացուցել: Ինչ վերաբերվում է անփոխարինելի անձ լինել չլինելուն, դա ինձ այնքան էլ չի հետաքրքրում, ինձ միայն հետաքրքիր է, թե տվյալ անձը՝ անկախ նրանից վարչապետ կլինի, թե նախագահ՝ լինի արժանավայել մարդ, որին հարյուր տոկոսով կարողանամ հավատալ եւ վստահել:

- Երկար տարիներ կոռուպցիայի դեմ պայքար են մղում հայրենի իշխանությունները, ինչպե՞ս եք գնահատում արդյունքները:

- Եթե սա հարցնում եք որպես քաղաքացի Ռաֆայել Քոթանջյան, ապա ես կտրուկ կասեմ մի բան. ամբողջ աշխարհն այնքա՜ն թերի է, որ մենք չենք կարող լինել բացառություն: Մենք նույնպես բոլորի պես պետք է կարողանանք գոյատեւել: Պետք Է փորձենք արժանապատիվ դուրս գալ այս վիճակից, իսկ վիճակը հաճելի չէ ընդհանրապես: Ոչ մի ասպարեզում եւ ո՛չ մի գործում վիճակը լավ չէ: Միայն թե չլինեն պատահական մարդիկ, որոնք կոչված չեն լինելու, բայց, այնուամենայնիվ, փորձում են ղեկավարի պաշտոն ստանձնել: Ղեկավարի պաշտոն պետք է ստանձնի մի մարդ, որը ղեկավարելու իրավունք ունի թե՛ իր ունակություններով, թե՛ պատկերացումներով, պատրաստակամությամբ եւ իր մարդկային որակներով:

- Սերժ Սարգսյանը ունի՞ Ձեր նշած որակները:

- Ինքը ունի գծեր, որոնք ինձ համար հետաքրքիր են, իսկ թե ինչ գծեր ունի, որոնք հետաքրքիր չեն, դրա մեջ չեմ խորասուզվում, եւ բացասական բաներ ասելու ցանկություն չունեմ:

- Վերջին շրջանում մեծ աղմուկ էր բարձրացրել, այսպես ասած, կապույտ մազերով աղջկա հետ Արցախում տեղի ունեցած դեպքը: Ասյա Խաչատրյանին Արցախի ոստիկանները տարել էին բաժին, վիրավորել, ապտակել Ստեփանակերտի կենտրոնում կապույտ մազերով շրջելու եւ ծխելու համար: Դուք ինչպե՞ս եք վերաբերվում տեղի ունեցածին:

- Դա մասնավոր դեպք է, որն անպայման պետք է հետապնդվի եւ անպայման համապատասխան լուծում ստանա: Բայց եթե կա մի բան, որն իսկապես անհարիր է մեր ազգին, պիտի անպայման պատժվի, որ երկրորդ անգամ չկրկնվի: Դրա համար ճիշտ են ասում, որ փոքր երեխան, երբ սկսում է քիթը փորել, ձեռքին խփես, չխփես, ինքը վաղը մյուս օրը շատ ավելի վատ բաներ կարող է անել: Դրա համար ժամանակին պետք է էնպես դաստիարակել, որ երեխան հասկանա՝ ինչն է կարելի, ինչը՝ ոչ: Այսօր ամեն ինչ այնքան է խառնվել, այնքան սարսափելի բաներ են կատարվում, որպեսզի մարդիկ սովորեն քաղաքակիրթ ապրել եւ իրենց արժանավայել պահել՝ նորից պետք է վերադառնալ զրոյականի: Իսկ կոնկրետ այս աղջկա դեպքը ինձ բոլորովին չի էլ հետաքրքրում:

- Դուք, կարծես թե, այս ընթացքում հնարավորություն եք ունեցել հեռանալ Հայաստանից: Ինչո՞ւ չեք գնացել, շատ ե՞ք սիրում Հայաստանը:  

- Ճիշտ է, ես ծնվել եմ Վրաստանում, բայց ինձ համարում եմ հայաստանցի: Երեւան քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը ընդունում եմ մեծ հպարտությամբ եւ պարտավոր եմ իմ յուրաքանչյուր մեծ ու փոքր քայլերով, անպայման արդարացնել այդ կոչումը: Ինձ միայն մտահոգում է այն, որ արվեստի մեջ լինի բարձր ճաշակ, որպեսզի չէժանացնեն արվեստը, քանի որ երբ էժանանաում է արվեստը՝ էժանանում են նաեւ համամարդկային հարաբերությունները:

Աղունիկ Հովհաննիսյան

Տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի ապրիլի 3-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
46267 դիտում

ՀՀ-ՆԱՏՕ գործընկերության նոր ծրագրի հաստատմամբ հարաբերությունները կզարգանան առավել հավակնոտ օրակարգով

Վեհափառի հրաժարականի պահանջով նամակ ենք հանձնել քարտուղարություն. 10 եպիսկոպոսների հայտարարությունը

Պետք է սրանց ականջներից բռնել դուրս շպրտել, ՌԴ ագենտ Գարեգինին նույնիսկ ուժային եղանակով հեռացնել. տեսանյութ

Մայր Աթոռի տարածքում իրավիճակը լարված է. այնտեղ են նաև 10-ը եպիսկոպոսները

Ձերբակալվել է Մալաթիայի «Ոսկու շուկայի» տնօրենը

Մայր Աթոռի բակում քաղաքացիները վանկարկում են՝ «Կտրիճ, հեռացի՛ր». տեսանյութ

Արսենյանը ՄԱԿ անդամ երկրների համաժողովում ներկայացրել է ապօրինի գույքի բռնագանձման ոլորտում կատարված աշխատանքը

Արմեն Գրիգորյանն ու Սթիվեն Դաութին քննարկել են Հայաստանի ՄԹ համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Դավիթ Առուշանյանը խորհրդակցություն է անցկացրել. ինչ հանձնարարականներ է տվել Շիրակի մարզպետը

Հայաստանի դիվանագիտական դպրոցի և ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել

Կառավարության օժանդակությամբ են տրամադրվել բնական եղևնու ճյուղերը, որոնցով զարդարվում է «պատմական» տոնածառը

Մայր Աթոռը բոլորինս է, ժողովուրդն էլ է մերը և իրավունք չունի այս տարածքում լարվածություն առաջացնել. Ղազարյան

Վարչապետն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալին. բարձր է գնահատվել Հայաստանի հետ գործընկերությունը

Հատուկ դիմակավորված օպերացիա Երևանում․ ոստիկանություն են տեղափոխվել «Լեդի Հակոբի» ազգականները

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել դեկտեմբերի 18-ին

Հերքում եմ. նման հարց որևէ մեկի հետ չեմ էլ քննարկել. Փաշինյանը՝ Կճոյանին Կաթողիկոսի տեղապահ նշանակելու մասին

Պատրաստ եմ Կտրիճ Ներսիսյանին ընդունել միայն մեկ՝ իր արժանապատիվ հեռացումն ապահովելու օրակարգով. Փաշինյան

Ողջունում եմ. վարչապետը՝ Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի ներմուծման մասին

Նախարարի հրամանով՝ ԶՈՒ ողջ անձնակազմը պարգևավճար կստանա. ՊՆ

Հանրապետության հրապարակում ակցիա է իրականացվել. 2 անձի նկատմամբ իրականացվում է վարչարարություն

Նոր հնարավորություններ են ստեղծվում Հայաստան-Ռուսաստան հարաբերություններում. Փաշինյան

Նոր Գեղիի դպրոցի մոտ վրաերթի է ենթարկվել 13-ամյա երեխա

Նորությո՞ւն է, որ կաթողիկոսը ղեկավարվում է դրսից, թե՞ քրեական գործ է պետք տեսնելու համար. Փաշինյան

Մի քիչ հարցեր կան. ՀՀ վարչապետը դեռ չի որոշել՝ առաջիկա կիրակի որ եկեղեցում է պատարագի մասնակցելու

Պետությունը հասունանում է գիտակցելիս, որ չկան մշտական բարեկամներ և թշնամիներ, կան միջազգային հարաբերություններ

Բացառվում է, որ Մայր Աթոռում բախումներ լինեն. ես եպիսկոպոսներին չեմ ուղղորդում. վարչապետ

Երեխաների շրջանում ասթմայի դեմ պայքարին ուղղված փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել

52 համայնքի 169 սուբվենցիոն ծրագիր կհամաֆինանսավորվի. ըստ Խուդաթյանի՝ աննախադեպ ցանկ կա

Շքամուտքը մաքրելու հարցով վեճի ժամանակ 38-ամյա կինը քիմիական նյnւթ է լցրել 31-ամյա հարևանուհու դեմքին

Պետգույքի կառավարման կոմիտեին է ամրացվել շուրջ 6 մլն դոլար կադաստրային արժեքով 7 գույք. դատախազը մանրամասնել է

Բյուջեի հավաքագրումները բավականին լավ են, երկնիշ աճը պահպանվում է. ՊԵԿ նախագահ

ԱԺ նախագահը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

Կանոնադրությունը խախտվում է. Գարեգին Բ-ն պարտավոր է հրավիրել Գերագույն հոգևոր խորհրդի նիստ. հայտարարություն

Միչիգանի նավամատույցը և փարոսը ծածկվել են հաստ սառցալեզվակներով. տեսանյութ

Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի առաջին խմբաքանակը՝ 22 վագոն բենզին

Գրիգորյանն ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության հարցերով պետնախարարը քննարկել են համագործակցության ընդլայնումը

Կտրիճի հույսը մնացել են խաչը մերժած Քոչարյանի որդին, դաշնակ Իշխան Սաղաթելյանը և հոպարի պուճուր գանձը. Ղազարյան

Կտրիճի փրկիչները նույն գործակալական ցանցին են ծառայում, փրկում են իրենց հանրահավաքներին մարդաքանակ ապահովողին

Չեմ հավատում, որ չխաչակնքվող հայրը սովորեցրել է խաչակնքվել, ֆրանկ հորեղբայրը՝ ՀԱԵ հետևորդ դառնալ. Հակոբյան

Գարեգին Բ-ն կարող է տեղափոխվել ՌԴ. նրա եղբայր Եզրասը Մոսկվայում հոգևորականների ժողով է հրավիրել. ԶԼՄ