Երևան
12 °C
Սերժ Սարգսյանն այսօր վերջին անգամ նախագահի կարգավիճակով մասնակցել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ընդհանուր ժողովին: Նա խոսել է այդ միջոցառումներին ավանդաբար ներկա գտնվելու մասին ու ասել, որ գիտնականների հետ հանդիպումները շարունակական են լինելու՝ ըստ էության հասկացնելով, որ պատրաստվում է ապրիլից հետո երկիրը ղեկավարել որպես վարչապետ: Ի դեպ, ելույթ ունեցող գիտնականներից մեկն էլ նրան սխալմամբ դիմել է «պարոն վարչապետ»:
Սարգսյանը նաեւ ընդգծել է գիտնականների նկատմամբ իր ու ժողովրդի հարգանքի մասին: Նշել է, որ ակադեմիայի տարեկան ժողովներին իր մասնակցությունը ոչ միայն այդ հարգանքի դրսեւորումն է, այլեւ գիտական հանրության խնդիրներին, գործունեությանը, գիտության վիճակին ծանոթանալու եւս մեկ ու շատ լավ հնարավորություն:
Բայց ժողովի ժամանակ տարբեր գիտնականների դիտարկմանը, թե սարքավորումների կարիք ունեն, փող է պետք, Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Գումա՞ր եք ուզում: Ես էլ եմ ուզում: Բոլորն էլ ուզում են»: Ավելին, նա նաեւ ապագայի՛ համար հույս չի թողել. «Մի բան իսկապես բոլորիս հայտնի է, մենք համոզված ենք, որ մեր ժողովուրդը միշտ ակնածանք է ունեցել գիտության բնագավառի նկատմամբ եւ գիտությունը Հայաստանում միշտ պահանջված է: Ե՛վ դուք, ե՛ւ ձեզանից հետո եկողները պետք է դա անեն, ցավոք սրտի, սուղ միջոցներով: Մեր ճակատագիրը դեռեւս տեւական ժամանակ այդպիսին է լինելու՝ փոքր հնարավորություններով մենք լուրջ խնդիրներ պետք է լուծենք»:

Սերժ Սարգսյանի ծառայողական ու նաեւ նրան ուղեկցող ավտոմեքենաները
Իսկ գիտությունների ազգային ակադեմիայի շենքից դուրս կարելի էր ականատես լինել գիտնականի նկատմամբ Սերժ Սարգսյանի ասած հարգանքի «ապացույցին»: Տարեկան ժողովի ընթացքում ԳԱԱ գլխավոր մասնաշենք մտնելու հնարավորություն էին ստանում միայն այն մարդիկ, որոնց անուններն ընդգրկված էին նախագահականի կազմած ցուցակում: Սերժ Սարգսյանի անվտանգության աշխատակիցները մուտքի դռան մոտից հետ ուղարկեցին մի քաղաքացու, որն ակնհայտորեն առողջական խնդիրներ ուներ: Մեր հարցին, թե ինչ նպատակով էր եկել, տղամարդը պատասխանեց, որ հայտնագործություն ունի եւ այն բերել էր ներկայացնելու: Քիչ անց Ակադեմիայի գլխավոր մասնաշենք եկան երեք կանայք, որոնց մուտքը նույնպես կասեցվեց: Ինչպես տեղեկացանք, նրանք ԳԱԱ ֆունդամենտալ գրադարանի աշխատակիցներ էին, ու հրավիրված են պահոցում աշխատելու:
Երբ այս երեւույթի վերաբերյալ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի կարծիքը հարցրինք, նա հայտարարեց՝ «Այդպիսի բան չկա»:

ԳԱԱ տարեկան ընդհանուր ժողովի ընդմիջումից հետո դահլիճում փոքրաթիվ մարդիկ էին մնացել: Մեկնեց նաեւ Սերժ Սարգսյանը
Անդրադառնալով ակադեմիայի գիտական ինստիտուտներում անցկացված արդյունավետության գնահատմանն ու ստացված եզրակացությանը՝ Մարտիրոսյանը նշեց, որ դրա նպատակն է եղել բացահայտել համակարգի ուժեղ եւ թույլ կողմերը՝ դրանց ուղղությամբ ճիշտ աշխատելու համար:
«Մենք չենք գնահատել, որ սա ամենալավն է, սա ամենավատն է: Այդպիսի բան չենք անելու: Մենք հաշվի ենք առնելու մեկի դրական կողմը, մյուսի բացասականը, որ սրա դրական կողմը ներդնենք այն մյուսի համար, որ նրան էլ բարձրացնենք: Եթե մեկը ինչ-որ միջոցներ ունի, որը նպատակային չի ծախսել եւ արդյունքներն այնքան էլ բարձր չեն, ուշադրություն հրավիրենք, որ տե՛ս, այն միջոցները, որոնք քեզ տրամադրվել են, դու պիտի լավ օգտագործես, ոչ թե քամուն տաս: Մյուսին պիտի ասենք, որ եթե դու ունես աշխատողներ, որոնք ի վիճակի չեն գիտական լուրջ արդյունքներ ունենալ, դու պիտի ազատվես նրանցից եւ այն միջոցները, որոնք տրամադրում ես, տրամադրել նորմալ աշխատողներին, եւ այդպես շարունակ, որ այն ինստիտուտը, որն իր գիտական արդյունքներով կազմակերպում է արտադրություններ, մատուցում ծառայություններ, որի համար ստանում է եւ միջոցներ, դա տեսանելի դարձել հանրությանը»,- չառանձնացնելով գիտական ինստիտուտները՝ ասաց ԳԱԱ նախագահը:
Նաեւ հավելեց. «Այ, ինչո՞ւ համար դուք մեր գիտությունը կարգին չեք ներկայացնում, որովհետեւ հանրությունը ավելի շատ հետաքրքրված է վատ բաներով: Լավ բաներ դուք չեք գրում, երբեւիցե: Դրա համար էլ եղել է այսպես, որ մեր հանրությունը առանձնապես գիտություն չի սիրում, մի հատ ինչ-որ կազմակերպության մասին տարիներով կգրեք, նրանց հետաքրքրում է դա, իսկ գիտություն չէ»:
Երբ նորից նկատեցինք, որ Սերժ Սարգսյանը գալիս է ակադեմիա ու գիտաշխատողը կամ գիտնականը չի կարողանում մտնել շենք՝ իր աշխատանքը կատարելու եւ հետաքրքրվեցինք, թե արդյո՞ք հանրության վերաբերմունքը դրա հետ փոխկապակցված չէ, Ռադիկ Մարտիրոսյանը կրկնեց. «Այսպիսի բան չկա»:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի «ավետիսին», թե փող չկա, եւ բոլորս ենք փող ուզում, Ռադիկ Մարտիրոսյանն արձագանքեց. «Բա ի՞նչ պիտի ասեր նախագահը, երբ որ չկա: Ասի կա՝ չե՞նք տալիս»:
Իսկ եթե գիտնականը, պատկերավոր ասած, թուղթ չունի, որի վրա կարող է, օրինակ, բանաձեւեր մշակել, անիմաստ չէ՞ ակնկալել, որ նա գիտական արդյունք է ապահովելու: «Պարտադիր չէ թղթի վրա գրել: Մտքում կպահի, կոմպյուտերի մեջ կպահի»,- պատասխանեց Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT