Երևան
12 °C
Ռուսաստանի Դաշնության Կեմերովո քաղաքի «Զիմնյայա վիշնյա» քառահարկ առեւտրի կենտրոնում մարտի 25-ին բռնկված հրդեհը զգոնացրել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Մարտի 26-ից ԱԻՆ-ի Հակահրդեհային տեսչությունը մայրաքաղաքի մոլերում ստուգումներ է անում: ԱԻՆ-ը մարտի 27-ին ստուգումներ է իրականացրել Երեւանի «Երեւան մոլ» առեւտրի կենտրոնում: Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են թերություններ եւ բացթողումներ:
ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «ՀԺ»-ի հետ զրույցում առանձնացրեց թերությունները, մասնավորապես՝ կրակմարիչների ոչ բավարար քանակը եւ ժամկետանց կրակմարիչների առկայությունը, որոնք վերալիցքավորման կարիք ունեն, կամ այն, որ դարակում պետք է լինի երկու կրակմարիչ, սակայն ստուգման ժամանակ մեկն է եղել:
Երեւան մոլում տեղակայված հրշեջ արկղերում եղած հրշեջ խողովակները եւ երկու կրակմարիչները
Եվ իսկապես, երբ երեկ «Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրեն Գագիկ Մկրտչյանը մեզ էր ներկայացնում մոլի տարածքում տեղակայված հրշեջ արկղերը, տեսանք, որ արկղերից մեկում կրակմարիչի պակաս կա, ինչը շտապեցին թաքցնել մոլի աշխատակիցները՝ արագ փակելով հրշեջ արկղի դուռը: «Երեւան մոլ»-ի տարածքում, ինչպես ներկայացրին աշխատակիցները, իրարից ոչ ավելի քան 50 մետր հեռավորությամբ տեղակայված են հրշեջ արկղեր, որտեղ կան հրշեջ խողովակներ եւ կրակմարիչներ, որոնք հնարավորություն են տալիս մարդու միջամտությամբ մարել հրդեհի հնարավոր օջախը:
Համաձայն ԱԻՆ-ի՝ արտակարգ իրավիճակների դեպքում անվտանգության պահանջներով յուրաքանչյուր արկղում պետք է լինի առնվազն երկու կրակմարիչ, սակայն ինչպես նշեցինք, մեր ստուգայցի ընթացքում արկղի կրակմարիչներից մեկը բացակայում էր:
Ինչ վերաբերում է «Երեւան մոլ»-ից անհրաժեշտության դեպքում մարդկանց տարհանմանը եւ արտակարգ պատահարների դեպքում ելքերի հարմարավետությանը, ապա փաստենք, որ շենքն ունի 7 ելք՝ Արշակունյաց պողոտայի վրա բացվող հիմնական դռները, երկուսը նույն ուղղությամբ՝ մոլի առաջին հարկում տեղակայված ԱԿԲԱ բանկի եւ Յունիբանկի մասնաճյուղերից, մեկը՝ կինոսրահից, իսկ մնացած երեքը՝ ավտոկայանատեղիից: Բանկերի մասնաճյուղերը առանձնացված են մոլի ընդհանուր տարածքից, այսինքն՝ պատահարի դեպքում մոլի տարածքն արագ լքելու ժամանակ մարդիկ նախ պետք է մտնեն բանկերի մասնաճյուղեր, հետո նոր լքեն շենքը:
ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչությունը, սակայն տարհանման մասով այս մոլում խնդիրներ չեն տեսնում: Միակ թերությունը, որ արձանագրվել է, այն է, որ տարհանման պլանը ավելի շատ վայրերում կարելի էր փակցնել: «Ցանկալի է, որ տարհանման պլանը դրված լինի ավելի շատ տեղերում, այն որ դրված չէ, ծանր հետեւանքների չի բերի, բայց դա համարենք բացթողում»,- մեր զրույցում ասաց ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը:
Նշենք, որ «Երեւան մոլ»-ում, ինչպես մեզ ցույց տվեցին աշխատակիցները, մանկական խաղահրապարակից դեպի բակային տարածք ելք չկա:
Երեւան մոլի խաղահրապարակը
Սակայն խաղահրապարակից ելքեր կան դեպի սրճարան եւ մոլի մյուս հատվածներ: Այնուամենայնիվ, խաղահրապարակից միանգամից դուրս գալու հնարավորություն չկա, արտակարգ իրավիճակների դեպքում սա լուրջ խնդիր է: Թեեւ «Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրենը վստահեցնում է, որ շենքը կառուցվել է Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհային տեսչության մասնագետների հետ համագործակցելով, բոլոր հանգամանքները հաշվի են առնված, շենքը հագեցած է ինքնաշխատ հրդեհաշիջման համակարգով եւ ոչ մի խնդիր չունի:
Խաղահրապարակից դեպի սրճարան տանող «բաց» դռները
«Երեւան մոլ»-ի տեխնիկական գծով տնօրեն Գագիկ Մկրտչյանը մեզ հայտնեց, որ «Երեւան մոլ»-ում անվտանգության համակարգերին միացված համակարգչային սենյակում 24-ժամյա հերթապահություն է իրականացվում, գիշերը հերթապահում է մեկ անձ, իսկ ցերեկը՝ երեք: 24-ժամյա հերթապահության ընթացքում եւ՛ ազդանշանային համակարգի, եւ՛ ահազանգման համակարգի մասին գլխավոր սերվերի վրա տեղադրված ինֆորմացիան միանգամից տեսնում են:
Տեխնիկական գծով տնօրենը ասաց, որ բարեբախտաբար, արտակարգ դեպք դեռ չեն ունեցել եւ վստահություն հայտնեց, որ բավարար տեխնիկական հագեցվածության շնորհիվ չեն էլ ունենա: Ավտոմատ հրդեհաշիջման համակարգը, որն իրականացվում է 350 լիտրանոց պահեստավորված ջրի տարայի միջոցով, կենտրոնացված համակարգ է, ճնշման տակ ջրային հրդեհաշիջում է իրականացնում: Մոլում հրդեհաշիջման 6000-ից ավելի սպինգլեռային գլխիկներ (առաստաղներին ամրացված հրդեհաշիջման ինքնաշխատ սարքեր) կան, ամեն մի գլխիկը 9 քառակուսի մետր տարածք է ծածկում:
350 լիտր պահեստավորված ջրի տարան
Երեւան մոլի տեխնիկական գծով տնօրենի խոսքով, եթե 65 աստիճանից ավելի տաքություն է գրանցվում, կապսուլա կա, ավտոմատ կերպով բացվում է եւ ցնցուղից թափվող ջուրը մարում է հրդեհի օջախը: Տնօրենի խոսքով, երբեմն լինում է նաեւ կեղծ ահազանգ: Նման դեպքեր պատահել են ավտոկայանատեղիում, եթե մեքենան մոտավորապես 5 րոպե եւ ավելի լավ չի աշխատել եւ ծուխ է արտանետել, միանգամից ազդանշանային համակարգը միացել է:
Ցնցուղները, որոնցից հրդեհի նախազգուշացման դեպքում ավտոմատ կերպով ջուր է թափվում
Ահազանգի դեպքում, բացի այն, որ հերթապահության սերվերի վրա է լսվում, այն ավտոմատ կերպով ազդանշան է ուղարկում նաեւ ԱԻՆ:
Մեր հարցին՝ արդյո՞ք աշխատակիցները վերապատրաստված են եւ տիրապետո՞ւմ են, թե արտակարգ պատահարների դեպքում ինչպես պետք է վարվեն, Գարեգին Մկրտչյանն ասաց, որ իրենց անձնակազմը փոքր է եւ պահպանության ծառայությունն իրականացնում են պայմանագրային հիմունքներով. «Անվտանգության ծառայության աշխատակիցներն են մոբիլիզացվել այդ գործի մեջ, իրենք տեղեկացված են, թե տվյալ իրավիճակում ինչ միջոցառումներ անեն, ինչպես իրականացնեն հրդեհաշիջում ջրով եւ կրակմարիչներով, նաեւ թե ինչպես իրականացնեն էվոկուացիան՝ ցույց տան մարդկանց մոլից դուրս գալու ելքերը»:
Ըստ Գարեգին Մկրտչյանի՝ «Երեւան մոլը» 25-ից 30 անվտանգության աշխատակից ունի, որոնք առանձին խմբերով հերթապահություն են իրականացնում տարածքում: Նշենք, որ ԱԻՆ պետական հրդեհային եւ տեխնիկական անվտանգության տեսչության պետ Սերգեյ Հայրապետյանը «ՀԺ»-ի հետ զրույցում «Երեւան մոլ»-ի ընդհանուր տեխնիկական հագեցվածության վիճակը բավարար էր գնահատել, բացի վերը նշված բացթողումներից եւ տարհանման պլանն ավելի շատ տեղերում փակցնելու խնդրից: Ըստ ԱԻՆ-ի, «Երեւան մոլ»-ում հրդեհային անվտանգության տեսանկյունից նորմալ վիճակ է:
«Հակահրդեհային անվտանգության պաշտպանության համակարգերի առկայությունը եւս տեսանք, տաբեր տեսակի համակարգեր առկա էին: Ինչը նորմայով պահանջվում է, կար, սկսած կրակմարիչից, հրշեջ ծորակներից, իսկ մի հատ ավել-պակաս դնելը ոչ մի խնդիր չի ներկայացնում»,- ասաց Սերգեյ Հայրապետյանը:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT