Ադրբեջանը դեռ գրավո՞ւմ է Թրամփի նորանշանակ խորհրդականի ուշադրությունը

Մարտի 13-ին Դոնալդ Թրամփը ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնից ազատեց Ռեքս Թիլերսոնին եւ նրա փոխարեն այդ պաշտոնին նշանակեց ԿՀՎ պետ Մայք Պոմպեոյին: Նոր պետքարտուղարը հայտնի է Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագրի դեմ, ինչպես նաեւ Գուանտանամոյի բանտը պահպանելու դիրքորոշմամբ: Նա նաեւ կտրուկ բացասական վերաբերմունք ունի Հյուսիսային Կորեայի նկատմամբ: Ռուսաստանի հասցեին քննադատությունները եւս սովորական են Պոմպեոյի համար: Կարճ ասած՝ դասական ամերիկացի հանրապետական:

Պոմպեոյի նշանակումից 10 օր հետո Թրամփը հայտարարեց մեկ այլ հետաքրքիր նշանակման մասին. նախկինում ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը ապրիլի 9-ից կզբաղեցնի ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդականի պաշտոնը: Ջոն Բոլթոնը աչքի է ընկել Հյուսիսային Կորեայի կառավարությունը տապալելու կոչով:  Նրա խորին համոզմամբ՝ ԱՄՆ-ի տարիներ շարունակ վարվող շրջափակման քաղաքականությունը չի ազդել Հյուսիսային Կորեայի կառավարության քաղաքականության վրա: Բացի այդ, Բոլթոնը հանդես է գալիս Պաղեստին պետության դեմ՝ առաջարկելով կիսել այդ տարածքները Եգիպտոսի եւ Հորդանանի միջեւ:

Իրանում Բոլթոնի նշանակումը եւս բացասաբար ընդունեցին: Ըստ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանայի՝ Բոլթոնը 2017-ին հանդիպել է արտերկրում գործող «Իրանի ժողովրդի մոջահեդներ» կազմակերպության ներկայացուցիչների հետ, որը նպատակ ունի տապալել Իրանի իշխանություններին:

Ակներեւ է, որ Թրամփը իրեն շրջապատում է համախոհներով, ինչը միանգամայն հասկանալի երեւույթ է: Սակայն այդպիսով ձեւավորվում է թիմ, որը, Հյուսիսային Կորեայի հետ վերբալ համաձայնության չգալու դեպքում, կարող է գնալ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու տարբերակին: Այս հեռանկարը առավել հետաքրքիր ու վտանգավոր է դառնում ԱՄՆ-Չինաստան տնտեսական դաշտում նախապատերազմական վիճակի ֆոնին: Խոսքը Թրամփի՝ չինական ապրանքների համար լրացուցիչ հարկեր սահմանելու մտահղացման մասին է, ինչը թույլ կտա տարեկան հավելյալ 60 միլիարդ դոլար հավաքագրել:

Հայաստանի համար ավելի արդիական են Մերձավոր արեւելքում կատարվող իրադարձությունները: Մերձավոր արեւելքում իրավիճակի էլ ավելի սրումն ու ապակայունացումը թույլ չտվող ամենահզոր ֆիգուրը ԱՄՆ քաղաքականությունում համարվում էր պաշտոնանկ արված Թիլերսոնը: Պոմպեոյի եւ Բոլթոնի նշանակումով Մերձավոր արեւելքի ապագան էլ ավելի մշուշոտ է դառնում: Նորանշանակ պաշտոնյաների եւ Թրամփի տեսակետները ընդհանուր են նաեւ Իրանի հարցում: Սակայն Իրանի դիվանագիտությանը հաջողվել է չկրկնել Հյուսիսային Կորեայի սխալը եւ չմեկուսանալ:

2015 թ. մի կողմից Իրանի, մյուս կողմից՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Չինաստանի եւ Գերմանիայի միջեւ կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ Իրանը պարտավորություն են ստանձնում սահմանափակել ուրանի հարստացման աշխատանքները, բավարարում է բոլորին, բացի ԱՄՆ-ից, կամ ավելի ճիշտ՝ բացի Թրամփից: Ուստի, Իրանի դեմ պայքարում ԱՄՆ-ն թերեւս ստիպված կլինի  հույսն իր ուժերի վրա դնել՝ առավելագույնը փորձելով Իրանի դեմ պայքարում օգտագործել վերջինիս հարեւաններին կամ խռովություններ ստեղծել երկրի ներսում:

Ջոն Բոլթոնի եւ մոջահեդների հանդիպման վերաբերյալ տարածված լուրերի ֆոնին ավելի հավանական է թվում երկրորդ տարբերակը, թեեւ չի բացառվում, որ ԱՄՆ-ն փորձի երկու սցենարները զուգահեռաբար իրագործել: Ինչեւէ, եթե Իրանի հարեւանների վրա ճնշումների միջոցով փորձ արվի նրանց տրամադրել Իրանի դեմ՝ Հայաստանը չի մտնի «ճնշվող» երկրների ցանկ: Իրանական նախորդ ճգնաժամի ընթացքում մենք դրա ականատեսը եղանք: Պատճառը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակումն է, ավելի ճիշտ՝ այն, որ դրա հետեւանքով Իրանի հետ հարաբերությունները կենսական կարեւորություն ունեն մեզ համար:

Փոխարենը Իրանի դեմ համագործակցության համար հաջող թեկնածու կարող է հանդիսանալ Ադրբեջանը, այն էլ աստիճանաբար, որովհետեւ ոչ ոք չի համաձայնվի անգամ հանուն ԱՄՆ-ի հետ ընկերության, զոհաբերել տնտեսական այնպիսի հարաբերությունները, ինչպիսիք այսօր առկա են Ադրբեջանի եւ Իրանի միջեւ:

Ադրբեջանի հետ հարաբերությունների սերտացման համատեքստում հետաքրքրական է Թրամփի նորանշանակ խորհրդական Բոլթոնի յուրահատուկ վերաբերմունքը այդ երկրի նկատմամբ: Դեռեւս 2011 թ. նա հայտարարել էր, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի Ադրբեջանին: Ըստ նրա, Ռուսաստանը, տարածաշրջանում մեծացնելով իր ազդեցությունը, փորձում է վերականգնել ԽՍՀՄ-ը, եւ տարածաշրջանում ԱՄՆ-ի ներկայությունը պետք է լինի որպես «հայամետ Ռուսաստանի» հակակշիռ: Ճիշտ է, այդ հայտարարությունից հետո շատ ժամանակ է անցել, Արցախում տեղի են ունեցել սահմանային մի քանի սրացումներ եւ անգամ ակտիվ պատերազմ, իսկ Հայաստանի եւ Ռուսաստանի փոխադարձ համակրանքը որոշակի նահանջ է ապրել, սակայն հայտարարության դրույթների առումով շատ բան չի փոխվել: Ամեն դեպքում, մենք դեռ ժամանակ ունենք. ցուցակում առաջինը Հյուսիսային Կորեան է:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 27-ի համարում: 

Տպել
2437 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց