ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի 2-րդը չկա, օրինակ բերե՛ք, չե՞ք կարողանում, էլ մեզանից ինչ եք ուզում

ՀՀԿ-ական Խոսրով Հարությունյանը մեր զրույցում հայտարարեց, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի նման երկորդը չկա: Ապա հարցրեց՝  Դուք ճանաչու՞մ եք ՀՀԿ-ի էլիտային, դրական պատասխան ստանալով շարունակեց. «Դե ասեք՝ ո՞վ է այդ երկորդը, որ ունի Սերժ Սարգսյանի փորձառությունը, հմտությունը, միջազգային հեղինակությունը, բանակցային գործընթացներում հմտությունը: Մեկ հոգու անուն, եթե կա տվեք, քննարկենք: Չկա, Դուք չեք կարող անուն տալ, էլ ինչու՞ եք այդ հարցը տալիս»:

-Պարոն Հարությունյան, եթե Ձեր նշած հատկանիշներն ունեցող Սերժ Սարգսյանի հետ մի դժբախտ դեպք պատահի, իսկ ՀՀԿ-ում նրա նման երկորդը չկա, ապա ի՞նչ է լինելու երկրի, ազգի վիճակը: Կարծանվելու՞ենք:

-Չհասկացա ձեզ: Դուք «Կիկոսը» կարդացե՞լ եք:

-Հանրապետականներն ամեն ինչ ծայրահեղության են հասցրել...

-Վարչապետին վերապահված է՝ արտաքին քաղաքականության ոլորտում քաղաքականության մշակման եւ իրացման պատասխանատվությունը, բանակցություններ վարելու պատասխանատվությունը, նրան վերապահված է անվտանգության պայմանների երաշխիքի ձեւավորումը, ուժային կառույցների արդյունավետ գործունեության ապահովումը, նրան նաեւ վերապահված է ներքին կյանում բոլոր խնդիրների լուծման պատասխանատվությունը: Ես էլի հարց եմ տալիս՝ ասեք ՀՀԿ-ի մեջ որեւէ մեկին, որը այս բոլորը կարող է նույն արդյունավետությամբ անել ,ինչպես Սերժ Սարգսյանը:

-Նա նաեւ բանակցային սեղանի շո՞ւրջ է նստելու վարչապետ դառնալուց հետո:

-Այո: Դուք կարծում եք Ալիեւի հետ բանակցելը հե՞շտ բան է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դա ինչ բարդ բան է:

-Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանն իր վերջին հարցազրույցով ուզում էր ասել, որ իր պաշտոնավարման 3-րդ շրջանի մենկարը տրվա՞ծ է:

-Սերժ Սարգսյանն ասում էր՝ արդյո՞ք ես դադարում եմ հետագա զարգացումների համար պատասխանատվություն կրել, երբ իշխանության ղեկին լինում է ՀՀԿ: Նա այս հարցն է հնչեցնում ու ուզում է, որ դուք տաք այդ հարցի պատասխանը:

-Ամեն դեպքում Սերժ Սարգսյանը ՀՀԿ նախագահն է, իսկ այսօր այս կուսակցության նախագահ լինելը պատահական պաշտոն չէ: Խորհրդրանի մեծամասնությունը ՀՀԿ-ն, ապրիլին այդ մեծամասնությունն ընտրելու է վարչապետ, որը հաշվետու է ՀՀԿ-ին:

-Այստեղ կարեւորը ներկուսակցական հաշվետվությունը չէ: Կարեւոր է հանրության առջեւ ստանձնած պարտավորությունները: ՀՀԿ-ն ինչպես կարող է այդ պարտավորությունները իրականացնել, երբ ապրիլից հետո վարչապետի նոր պաշտոնին, սուպեր պատասխանատվություններ կրող պաշտոնին նշանակի պատահական մարդու: Ես մնում եմ կուսակցության նախագահ, դուք այնտեղ կառավարե՞ք: Այդպիսի հասկացողություն որեւէ տեղ չկա:

-Պարոն Հարությունյան, Սերժ Սարգսյանը իր հարցազրույցում ասել էր՝ մենք անցանք ապրիլյան պատերազմ, տեսանք մայրաքաղաքում զենքի ուժով հարցեր լուծելու պատրաստ մարդկանց գործողություններ, այսօր էլ տեսնում ենք ուժեր, որոնք, հաշվի չառնելով հնարավոր հետևանքները, պատրաստ են փողոցում խնդիրներ դնել, անկախ նրանից՝ այդ խնդիրները քաղաքագիտության եւ տրամաբանության շրջանակում են, թե՝ ոչ։ Ի՞նչ է ակնարկում Սերժ Սարգսյանը, ընդդիմությա՞նն է ինչ-որ բան հասկացնում:

-Սերժ Սարգսյանը նկատի ունի, որ այդ գործառույթներով մեր կյանքն ավելի ժողվրդավար չի դառնում: Նա փաստում է, որ ՊՊԾ գնդի դեպքից հետո մենք ավելի ժողովրդավար չենք, քան՝ հիմա:

-Իսկ գուցե Սերժ Սարգսյանը նկատի ունի, որ խաղաղ ցուցարարները բերման են ենթարկվելու, ինչպես եղավ Մարտի 1-ի ժամանակ կամ ՊՊԾ գնդի գրավմանը, երբ մարդիկ քայլում էին, ոստիկանները նրանց բերման էին ենթարկում, իսկ այդ մադիկ տեղյակ չէին, որ բերման էին ենթարկվում:

-Հարց եմ տալիս՝ այդ նույն բանը «Էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ եղա՞վ կամ այն ժամանակ, երբ քաղաքապետարանը տրանսպորտի գինն էր բարձրացնում, իսկ ժողովուրդն ընդվզում էր: Իսկ այս դեպքերում վտանագավոր քայլերը կանխելու մասին է խոսքը:

-«Էլեկտրի Երեւանը»-ը պահանջում էր էլեկտրաէներգիայի արժեքի էժանացում, իսկ ՊՊԾ գունդը գրավելով պահանջում էին իշխանափոխություն եւ Սերժ Սարգսյանի իրաժարականը:

-Ի՞նչ կապ ունի ինչ էին պահանջում, խոսքը գնում է, թե ինչպես են դա անում:

 

Տպել
6141 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց