«Անփոխարինելիների» կաստան. ումի՞ց է օրինակ վերցնում Սերժ Սարգսյանը

Օրեր առաջ Սերժ Սարգսյանը գրեթե բացահայտ կերպով առոչինիչ հայտարարեց 2014 թ-ին իր իսկ արած պաշտոնական հայտարարությունը՝ «վարչապետ ու նախագահ չեմ լինելու»՝ չբացառելով, որ ապրիլին նոր Սահմանադրությամբ հաստատվող խորհրդարանական համակարգում կարող է ստանձնել կառավարության ղեկավարի պաշտոնը:

Այսպիսով, Հայաստանում եւ տարածաշրջանի այլ պետություններում՝ Ռուսաստանից մինչեւ Թուրքիա, իսկ եթե ավելի լայն դիտարկենք, ապա Չինաստաից մինչեւ Գերմանիա նկատվում է իշխանությունում լիդերների ռոտացիայի մեխազնիմի խափանման միտում: Գոնե ժամանակավորապես ձեւավորվում է «անփոխարինելիների» կաստա:

«Ժամանակները, երբ մոդա էր դեմոկրատիան ու բոլորը փորձում էին դրան հետեւել իբրեւ փարոսի, անցել են: Նախ, այն անգամ արեւմտյան երկրներում միգրացիոն ու պարտքային ճգնաժամի պայմաններում ցույց տվեց իր թուլությունը: Եվրասպեկտիցիզմի ալիքը հանրային-քաղաքական ընկալումներում փոխեց արեւմտյան լիբերալ-դեմոկրատական մոդելի արդյունավետության նկատմամբ հավատը նաեւ զարգացող պետություններում: Այս եւ այլ պատճառներով, որոնց թվում հատկապես ընդդիմության թուլացումը կամ փլուզումն է, մենք տեսնում ենք հակառակ միտումը՝ ավտորիտարիզմի տարածումը: Իշխանություններն այլեւս շատ հանգիստ խոսում են իրենց անփոխարինելիության մասին, այդ նպատակով փոխում են անգամ սահմանադրություններ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռուսաստանի Արտաքին ու պաշտպանական քաղաքականության հարցերով խորհրդի ղեկավար, քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը:

Տվյալ կոնյուկտուրային հարմարվել են նաեւ Հայաստանում: Թեպետ Հայաստանն անցում է կատարում խորհրդարանական կառավարման համակարգի, ինչը բացատրվում էր պետական ինստիտուտների կայացման ու նրանց աշխատանքն ավելի թափանցիկ դարձնելու անհրաժեշտությամբ, բայց վերջին շրջանում հաստատված օրինագծերով, կարծես խորհրդարանականի փոխարեն կյանքի է կոչվում «սուպերվարչապետական» համակարգը:

Իշխանավորների անփոխարինելի դառնալու միտումը զուտ հայկական երեւույթ չէ, Լուկյանովի հետ համաձայնում է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Թեպետ յուրաքանչյուր երկրում այն տարբեր պատճառներով է տեղի ունենում, սակայն այդ միտումն, ըստ նրա, իսկապես առկա է:

«Այն պայմանավորված է կառավարման խորքային խնդիրներով: Կառավարման կլասիկ ձեւերը ճգնաժամի են բախվում անգամ Եվրոպայում, ԱՄՆ-ում: ԱՄՆ-ում մենք տեսանք, որ իշխանության են գալիս ընտանիքներով. Բուշ ավագ, Բուշ կրտսեր, Քլինթոն ամուսիններ: Այս ամենը հանգեցրեց հանրային բացասական արձագանքի եւ արդյունքը եղավ Թրամփը: Ֆրանսիայում Լեպենի ֆենոմենն ենք նկատում (պոպուլիզմի եւ ազգայնականության սիմբիոզ.խմբ.), Գերմանիայում գրեթե անհնարին կոալիցիաներ են կազմում, որպեսզի Անգելա Մերկելը մնա իշխանության»,- նշում է մեր զրուցակիցը:

Միեւնույն ժամանակ հետխորհրդային այն պետություններում, որտեղ որոշակի հանրային քաղաքականություն կա, նկատվում է խորհրդարանական համակարգի անցման միտում՝ Ուկրաինա, Վրաստան, Մոլդովա, Հայաստան, Ղրղզստան: Սակայն ամեն ինչ իր գինն ունի, քանի որ այդ անցումը հնարավորություն է տալիս լիդերին ավելի երկար մնալ իշխանության:

«Սա թերեւս կոմպենսացվում է նրանով, որ խորհրդարանն է դառնում իշխանության կենտրոն, ոչ թե անձը, սակայն թույլ կուսակցական համակարգի պայմաններում, ստացվում է այն, ինչ նկատվում է ՀՀ-ում կամ որոշակի տարբերությամբ Վրաստանում` իշխանության դիրքերի ամրապնդում, ընդդիմության թուլացման պայմաններում: Վաստանում ընդհանրապես հետաքրքիր իրավիճակ է: Այդ երկիրը կառավարում է մասնավոր անձ՝ բազմած Թբիլիսիին հարակից բլուրին: Խոսքը Բիձինա Իվանիշվիլիի մասին է, իսկ ընդդիմությունը գնալով թուլանում է»,- պարզաբանում է Կովկասի ինստիտուտի նախագահը:

Ընդհանարապես նա կարծում է, որ ցանկացած երկրում իշխանությունն իր ազդեցությունը տարածում է այնքան, որքան ազատ տեղ է գտնում, կամ դիմադրության չի հանդիպում: «Իսկ ՀՀ-ում այդ դիմադրությունը չկա, դրա համար տեղի է ունենում այն, ինչ տեղի է ունենում»,- վստահ է Իսկանդարյանը:

Նոր օրենսդրական նախաձեռնություններով ապագա կառավարության աշխատանքը խորհրդարանական կառավարման համակարգում դառնում է ավելի փակ, իսկ վարչապետն օժտվում է ընդարձակ իշխանությամբ եւ լիազորություններով:

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ընդունված օրենքով կառավարության նիստերը ոչ միայն դռնփակ են լինելու, այլեւ գործադիրի անդամներն իրավունք չեն ունենալու առանց վարչապետի թույլտվության տեղեկատվություն հրապարակել նիստի ժամանակ քննարկված որևէ հարցի վերաբերյալ:

Մեկ այլ օրենսդրական նախաձեռնությամբ ապագա վարչապետն օժտվում է առավելագույն իշխանությամբ եւ լայն լիազորություններով: Երկրի կարևորագույն գերատեսչությունները՝ ի դեմս ուժային չորս կառույցների՝ ԱԱԾ, Ոստիկանություն, Պետական պահպանութան ծառայություն, Պետական վերահսկողական ծառայություն, այսուհետ լինելու են բացառապես մեկ մարդու՝ վարչապետի ենթակայության ներքո:

Այդ կառույցները մինչ օրս կառավարությանն առընթեր մարմիններ էին եւ ենթարկվում էին ուղիղ նախագահին։ Դրանք ունենալու են «վարչապետին ենթակա մարմնի» կարգավիճակ: «Այս փոփոխությունները վկայում են, որ ամենայն հավանականությամբ Սերժ Սարգսյանը որոշել է չհեռանալ իշխանությունից՝ ապրիլից հետո դիրքավորվելով վարչապետի պաշտոնում», - մեզ հետ զրույցում նշում է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա գրեթե վստահ է, որ ընթացող կառուցվածքային տեղաշարժերի մասին որոշումները կայացվել են հընթացս, անգամ վերջին ամիսներին: «Հակառակ դեպքում դրանք կներդրվեին Սահմանադրության մեջ», - նշում է նա եւ ենթադրում, որ Կարեն Կարապետյանն իշխանության գալու համար ուներ մեկ ու կես տարի: Այդ ընթացքում նա պետք է իրեն դրսեւորեր որպես քաղաքական լիդեր:

«Նա իսկապես ցույց տվեց որոշակի արդյունք, սակայն միայն տնտեսության կառավարման հարցում: Նա չկարողացավ վերցնել իշխանությունը՝ աջակցության օջախներ ստեղծելով ՀՀԿ-ում, մեծ բիզնեսում եւ խորհրդարանում: Նա չկարողացավ կամ չհասցրեց անել այն, ինչ արեց Սերժ Սարգսյանը 2007-2008 թթ. Անդրանիկ Մարգարյանի մահից հետո, երբ նա ՀՀԿ-ն գլխավորեց եւ կարողացավ Ռոբերտ Քոչարյանից վերցնել իշխանությունը: Իշխանությունն իրականում վերցնում են, այն չեն տալիս», - վստահ է մեր զրուցակիցը:

Փորձագետները վստահ են՝ ՀՀ-ում կառուցվածքային տեղաշարժերի նպատակն է պետական համակարգը դարձնել մաքսիմալ կառավարելի ապագա վարչապետի համար, որ կարծես «պատվաստվում է» նաեւ նախագահի լիազորություններով՝ դառնալով գերազդեցիկ, ոչ հաշվետու, փակ եւ հանրային վերահսկողությունից հնարավորինս հեռու քաղաքական խաղացող:

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 23-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4872 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին