Երևան
12 °C
Արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում (ՔԿՀ) իրենց պատիժը կրող անչափահասներն արդեն մեկ տարի զրկված են կրթություն ստանալու իրավունքից: Տեղեկությունն այսօր «Մեդիա կենտրոնում» հայտնեց ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Զառա Հովհաննիսյանը:
«Ցավոք սրտի, ես շատ կոշտ պիտի արտահայտվեմ, որովհետեւ մեր հերթական պլանային այցի ժամանակ հայտնաբերեցինք, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կոպիտ խախտվում է անչափահասների կրթություն ստանալու իրավունքը: Մեկ տարի շարունակ պետությունն ինքը ոտնահարում է այդ իրավունքը: Գոյություն ունի «Հանրակրթության մասին» օրենք, որտեղ գրված է, որ Հայաստանում կրթությունը 12 տարի պարտադիր եւ անվճար է: ...Ցանկացած անձ, որը զրկված է այդ իրավունքից, մոտ ապագայում կարող է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան եւ Հայաստանի դեմ վճիռ ունենալ, որովհետեւ խախտվել է իր հիմնարար իրավունքներից մեկը՝ կրթություն ստանալու իրավունքը»,- ասաց Զառա Հովհաննիսյանը:
Դիտորդների խումբն, ըստ նրա, անհանգստացած է խնդրով եւ կարծում է, որ այն պետք է լուծվի անհապաղ: «Քրեակատարողական հիմնարկները մարդուն ռեաբիլիտացնելու եւ ճիշտ ճանապարհի վրա դնելու համար են ու ոչ թե փակելու եւ նրան տարբեր շփումներից զրկելու: Հիմա ինչպե՞ս ենք մենք պատկերացնում անչափահասների վատ ճանապարհից հետ կանգնելու պրոցեսը, եթե նրանց անգամ կրթությունից ենք զրկում: Եվ փաստորեն, քրեակատարողական հիմնարկը նրանց համար հանդիսանում է փակ տարածք, որտեղ զրկված են տարբեր իրավունքներից, այդ թվում՝ կրթության իրավունքից»,- հավելեց բանախոսը: Դիտորդների այցելության ժամանակ՝ հունվարին, ՔԿՀ-ում եղել է վեց-յոթ անչափահաս դատապարտյալ՝ 8-9-րդ դասարանի կրթության:
Լրագրողների հետ հանդիպմանը մասնակցում էր նաեւ Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության ներկայացուցիչ Գեւորգ Սիմոնյանը: Նա նշեց, որ այսօր արդեն այդ դատապարտյալները երեքն են: Եվ այդ նվազման պատճառով անհրաժեշտություն է առաջացել մշակել ուսուցումը կազմակերպելու այնպիսի մեխանիզմներ, որոնք նախատեսված լինեն փոքրաթիվ երեխաների համար:
«Մենք բավական երկար տարիներ կրթական ծրագրերի մասով համագործակցել ենք կրթության եւ գիտության նախարարության հետ, եւ բոլոր ծրագրերն իրականացվել են, ինչպես մնացած բոլոր դպրոցներում՝ առանց որեւէ տարբերության: Վերջին տարիներին, բարեբախտաբար նկատվել է անչափահաս դատապարտյալների կտրուկ նվազեցում: Պետք է ասել՝ սա այն դեպքն է, որ ավելի ցանկալի կլիներ մենք չունենայինք անչափահաս դատապարտյալ, եւ այդ ծրագիրն ընդհանրապես չիրականացվեր: Բայց միեւնույնն է, թեկուզ մեկ անչափահաս դատապարտյալ լինելու դեպքում պետք է նա օգտվի ուսման հնարավորությունից, այդ իսկ պատճառով քրեակատարողական վարչությունը ակտիվ խորհրդակցություններ է անցկացնում ԿԳ նախարարության գործընկերների հետ»,- ընդգծեց Գեւորգ Սիմոնյանը: Դատապարտյալ աշակերտների հետ դաս անցկացնելու համար մինչեւ այժմ հրավիրվել են Աբովյանի դպրոցներից մեկում աշխատող ուսուցիչները: Դասապրոցեսի կազմակերպման, այցելող մանկավարժների քանակի մասին մանրամասն տեղեկություններ վարչության աշխատակիցը չնշեց:
Երկու գերատեսչությունները մտադիր են ուսուցման նոր մոդել գտնել, բայց, փաստորեն, այդ փնտրտուքը չի եղել նախկին կարգով դասապրոցես կազմակերպելուն զուգահեռ: Առանց նոր տարբերակ առաջարկելու, մերժվել է հինը ու դատապարտյալ երեխաները կանգնել են փաստի առաջ:
Կրթության եւ գիտության նախարարությունից մեզ չհաջողվեց իմանալ «Ինչու» հարցի պատասխանը: Առհասարակ այս խնդրի վերաբերյալ մեկնաբանություն չստացանք, որովհետեւ համապատասխան վարչության պետը քննարկումների էր մասնակցում:
Փոխարենը պարզվեց, որ նաեւ նախատեսվում է լուծարել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գործող ուսումնարանը: Սեպտեմբերից այլեւս չի տրամադրվել սովորաբար պետպատվերով հատկացվող 20 տեղը: Նշված ՔԿՀ-ում պահվում են կանայք եւ անչափահասները: Ուսումնարանում սովորել են հիմնականում կանայք: Կրթության եւ գիտության նախարարության նախնական (արհեստագործական) եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արտակ Աղբալյանը, հղում անելով երկու-երեք տարի առաջ իրականացված մոնիտորինգին, նկատեց, որ բացահայտվել են դեպքեր, երբ ասենք չորս տարով դատապարտված կինը ամեն տարի ստացել է որեւէ մասնագիտության դիպլոմ: «Պետությունն ուզում է պետական պատվերը նպատակային օգտագործել»,- ասաց մեր զրուցակիցը: Արդյո՞ք տվյալ կինը իրականում սովորել ու ձեռք է բերել այդ մասնագիտությունները, թե՞ դա պարզապես թղթի վրա է նշվել, Արտակ Աղբալյանը չգիտեր: Նա նշեց, որ ՔԿՀ-ն փակ տարածք է եւ ԿԳ նախարարությունն ազատ ելումուտ չի ունեցել՝ դասապրոցեսի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու, հետեւաբար հաշվի են առնվում հաշվետվությունները: Վարչության պետը նաեւ նկատեց, որ պետությունն անձին միայն մեկ անգամ է անվճար մասնագիտական ուսուցման հնարավորություն տալիս:
Ուսումնարանի տարեկան բյուջեն, ինչպես տեղեկացրեց Արտակ Աղբալյանը, 4.5 միլիոն դրամ է: Նպատակ է հետապնդվում այդ գումարով մասնագիտական կրթություն ապահովել ոչ թե 20, այլ 120, գուցեեւ՝ 200 դատապարտյալի համար: Դրա համար ուսուցման տեւողությունը կլինի ոչ թե մեկ տարի, ինչպես մինչեւ այժմ է եղել, այլ կարճաժամկետ՝ 1.5-3 ամիս: Վարչության պետը հաստատում է, որ այդ դեպքում ասենք խոհարարի մասնագիտությունը նախընտրած դատապարտյալները կսովորեն ամբողջ ցիկլից միայն մեկ հատված, օրինակ՝ հրուշակագործություն: Նա, սակայն համոզմունք է հայտնում, որ այդ դեպքում նույնպես ազատության մեջ հայտնվող անձինք կարող են մրցունակ լինել աշխատաշուկայում, ինչպես որ մրցունակ են Զբաղվածության գործակալության պատվերով կազմակերպվող կարճաժամկետ ծրագրին մասնակցող գործազուրկները:
Իսկ թե քրեակատարողական հիմնարկում ինչ որակի ուսուցում է կազմակերպվում եւ արդյո՞ք կանոնավոր կերպով կազմակերպվում է դա, թերեւս այլ ուսումնասիրության առարկա է:
Հ.Գ. Արտակ Աղբալյանը չնշեց, թե լուծարվելու շեմին կանգնած ուսումնարանում որքան մարդ է աշխատում: Նրանք, ամենայն հավանականությամբ, գործազուրկ կդառնան: Քննարկվում է հետագայում ուսուցումը կազմակերպել դրսից մասնագետ հրավիրելու տարբերակով:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 21-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT