Դժվար էր մարդկանց աչքերին նայել, դիսկոմֆորտ կլիներ. քաղաքագետը՝ Սարգսյանի խոսքերի մասին

Սերժ Սարգսյանը Tert.am-ին տված հարցազրույցում բաց տեքստով ասում է, որ ինքն է լինելու ՀՀԿ-ի վարչապետի թեկնածուն: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

«Թեման կարելի է փակված համարել: Նա է լինելու հաջորդ վարչապետը եւ նա ասաց այդ մասին»,- նշեց Արմեն Բաղդասարյանը:

Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ ընդդիմադիրների կողմից շահարկվող իր 2014 թվականի ապրիլի 10-ի հայտարարության մասին եւ ասել, որ վաղուց արդեն ժամանակն է հրաժարվելու համատեքստից դուրս մեջբերումային լեզվակռիվների պարզունակ մարտավարությունից, լսելու քաղաքական խոսքը, ընկալելու այն եւ քննարկելու հենց այդ մակարդակում։ Քաղաքագետը վերլուծում է՝ սա Սերժ Սարգսյանի արդարացումն է:

«Նա ինչ-որ արդարացում պետք է գտնի, թե ինչու իր խոսքը չի պահում, սա իր խնդիրն է եւ այս արդարացումն է գտել: Նա երեք արդարացում է բերում. առաջին, որ կոնտեքստից կտրված է, երկրորդ, որ իրադարձություններ են եղել երկրում իրավիճակը լարված է, իսկ ինքը պատասխանատու է եւ չի կարող հեռանալ: Երրորդն էլ՝ շատ թափանցիկ ակնարկում է, որ փոխարինող չունի, այլ կմնա ու կպատրաստի իրեն իրավահաջորդ»,- նշեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը:

Բաղդասարյանը Սերժ Սարգսյանի ակնարկի եւ Վլադիմիր Պուտինի վերարտադրության միջեւ անտեսանելի կապ է տեսնում, թեեւ միաժամանակ նշում է՝ օրերից մեկ օր պետք է նա այս հայտարարությունն աներ եւ արել է երեկ:

«Ես մեկ ուրիշ հարց կտայի՝ ինչու՞ են նրա բոլոր հարցազրույցները հեռուստատեսությամբ հեռարձակվում, իսկ այս մեկը տեքստային ձեւով է հրապարկվում: Հետաքրքիր չէ՞: Պատճառն այն է, որ դժվար էր մարդկանց աչքերին նայել տեսագրությունով, իսկ այստեղ գրավոր տեքստ են գրում եւ ուղարկում: Դժվար կլիներ հեռուստադիտողի աչքերի մեջ նայել ու ասել, որ 94 թվականից խոսքերը կոնտեքստից կտրում եք: Այստեղ գրավոր տեքստ է, ինքը չկա»,- ասաց քաղաքագետը:

ՀԺ-ի դիտարկմանը՝ Սերժ Սարգսյանն ամաչում է, քաղաքագետն ասաց.

«Չեմ կարծում, որ ամաչում է, ուղղակի կարող է դիսկոմֆորտ լինել: Անհասկանալի է ունենալ այդքան պետական եւ իշխանական հեռուստաընկերություններ եւ նման ձեւով իր խոսքն ասել: Այն էլ այս կարեւորագույն հարցի շրջանակներում»:

Արմեն Բաղդասարյանը չի բացառում, որ ընդդիմադիրների կողմից փորձեր կլինեն նրա վարչապետացումը կանխելու համար: Քաղաքագետը սպասելիքներ ունի ԵԼՔ-ի գործողություններից:

«Ես կարծում եմ, որ որոշ ընդդիմադիր կուսակցություններ իրենց դիրքորոշումը կհստակեցնեն»,- նշեց նա:

Տպել
3148 դիտում

ԲՏԱ նախարարն այցելել է «Պատնեշ» ընկերություն․ որոշվել է դադարեցնել տնօրենի և փոխտնօրենի հետ համագործակցությունը

Ինչ վատ Գալստանյան էր Իշխան Սաղաթելյանը, ուղղակի այս անգամ ոչ թե փողկապներով են եկել, այլ վեղարներով և սքեմով․ Կոնջորյան

Շարժման առաջնորդն այսօր հրապարակային կերպով ահաբեկման կոչ արեց, որն ըստ էության բացահայտ տեռորիզմի ակնարկ էր․ Կոնջորյան

Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակի հանրահավաքին 19։20-ի դրությամբ (լուսանկար)

Բոլոր ժամանակների վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին առաջադրեք, գոնե քաղաքական հիշատակը վառ կպահեք․ Չախոյան

Մտածում են հասարակությունը բաղկացած է ոչխարներից, որոնց հնարավոր է տեխնոլոգիաների միջոցով մանիպուլացնել. Քոչինյան

Անահիտ Ավանեսյանը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ

Միխայիլ Միշուստինը՝ ՌԴ վարչապետ․ Պուտինը հրամանագիր է ստորագրել

Ինչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ռազմաուսումնական հաստատությունների համաժողովում

Մարգինալ-ֆաշիստական հավաքները աչքի են ընկնում ռասիստական հայտարարություններով և կեղծ մարգարեներով․ Ալեքսանյան

Արգենտինայում գնացքներ են բախվել․ տուժածների մի մասին ուղղաթիռով են հասցրել հիվանդանոց

Բագրավանում գյուղնշանակության հողատարածքն օգտագործվել է արդյունահանման նպատակով

Պատրաստ ենք քննարկել ՀՀ և Ֆրանսիայի կառավարությունների միջև հարաբերությունների ամրապնդման հնարավորությունները․ Մկրտչյան

Հանրապետության հրապարակը՝ 19։40-ի դրությամբ (լուսանկար)

Սյունիքում մեքենաներ են բախվել․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Բագրատ Գալստանյանի պնդումները կեղծ են. ինչ է իրականում գրել «Հայկական ժամանակ»-ը, և ինչպես են ներկայացնում

ՀՀ ԶՈՒ դաշտային շարժական հոսպիտալի պատրաստվածությունն ու կատարված աշխատանքների որակն արժանացել են բարձր գնահատականի

Հանրապետության հրապարակը՝ 19։00-ի դրությամբ (լուսանկար)

«Դատապարտյալների հիվանդանոց» և «Արթիկ» ՔԿՀ-ների աձնակազմերին են ներկայացվել պետերի ժամանակավոր պաշտոնակատարները

Կառավարության աջակցությամբ գազաֆիկացվում է Խոյ համայնքի Լեռնամերձ գյուղը․ Մեխակյան

Converse Markets. արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար

Ալմաթիում ավարտվել է Միրզոյան-Բայրամով հանդիպումը

Հանրապետության հրապարակը՝ 18։35-ի դրությամբ (լուսանկար)

Հանրապետությունում այս պահին փակ ճանապարհներ և փողոցներ չկան․ ՆԳՆ

Եվրոպական միությունն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացներին․ Մարագոս

ՊՆ-ում քննարկվել են Մարդու իրավունքների պաշտպանի կողմից արձանագրված խնդիրները

Երևանի այսօրվա ամպրոպային ամպը․ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Հայտնի է՝ որ համարի ներքո «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում ելույթ կունենա Հայաստանը

«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել

Որտեղ է Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, ինչու նա չի գնում աշխատանքի

Հստակ պարզ է, թե ում հետ գործ ունենք. Բագրատ Գալստանյանի հետևում երևում են Քոչարյանի ականջները. Հովհաննիսյան

Գազի բալոններով բեռնված «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային հենասյուների տեղադրումը գործնականում ավարտված է․ Բայրամով

Ինչեր են հայտնաբերվել ՔԿՀ-ների հանձնուքներից, սառնարանների, պահարանների և այլ թաքստոցներից

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից գետն է ընկել․ զոհեր և վիրավորներ կան

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 10-ին

Հայաստանը ձգտում է խաղաղության, միջազգային պայմանագրի համաձայնեցմանը․ Արարատ Միրզոյան

Խուլիգանություն, գույքի վնասում ու մարմնական վնասվածք. ինչ է կատարվել Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Անհնազանդության ակցիաների 12 մասնակից ձերբակալվել ու տարվել է ոստիկանական բաժիններ

Սյունիքի մարզում փակ ավտոճանապարհներ ու մայրուղիներ չկան. մարզպետ