Հյս. Կորեայում եւ տիեզերքում ՌԴ նախագահի քվեարկության 100% մասնակցություն է գրանցվել

Մարտի 18-ին Ռուսաստանում կայացան նախագահական ընտրությունները: Ընտրությունների ամսաթիվը պատահաբար չէր ընտրված. 4 տարի առաջ նույն օրը տեղի էր ունեցել Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեն, որի արդյունքում, ըստ ռուսական տվյալների, մասնակիցների գրեթե 97 տոկոսը ցանկացել էր միանալ ՌԴ-ին: Այս հանգամանքը հավելյալ խորհրդավորություն պետք է հաղորդեր ընտրություններին:

Նախագահի ընտրություններում, ինչպես և սպասվում էր, վստահ հաղթանակ տարավ Վլադիմիր Պուտինը: Նա կղեկավարի Ռուսաստանը ևս 6 տարի: Պուտինը ստացավ քվեների 76,7%-ը, այսինքն՝ մնացած 8 թեկնածուների ձայներից 3 անգամ ավելի: Այդպիսով, նա գերազանցեց 2004 թ. ընտրությունների սեփական արդյունքը՝ 71.3%: Երկրորդ տեղում էր ՌԴ կոմունիստական կուսակցության ձայների 11.9 տոկոսը ստացած թեկնածու Պավել Գրուդինինը: Երրորդ տեղը զբաղեցրեց արդեն ավանդական թեկնածուի կարգավիճակով հանդես եկող Վլադիմիր Ժիրինովսկին: ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության թեկնածուն ստացավ 4 միլիոնից ավելի քվե, կամ 5.6 տոկոս: Չորրորդը Քսենիա Սոբչակն էր՝ 1.7%: Մեկ տոկոսի շեմը մի կերպ հաղթահարած վերջին թեկնածուն «Յաբլոկո»-ի առաջնորդ Գրիգորի Յավլինսկին էր՝ 1.04%: «Աճի կուսակցության» թեկնածու Բորիս Տիտովը, «Ռուսաստանի կոմունիստներից» Մաքսիմ Սուրայկինը և «Ռուսաստանյան համաժողովրդական միության» թեկնածու Սերգեյ Բաբուրինը ստացան 1%-ից պակաս ձայներ:

ՌԴ ԿԸՀ տվյալներով՝ ընտրությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 67,47%-ը, կամ 73,4 միլիոն մարդ: Ինչ-որ առումով սա անակնկալ է, քանի որ փորձագետները կանխատեսում էին 60-ից 65 տոկոս մասնակցություն:

Պուտինի համար ավանդաբար բարձր ցուցանիշներ ապահովող Հյուսիսային Կովկասի սուբյեկտներին ավելացան ևս երկուսը: Այս նախագահական ընտրությունները առաջինն էին երկու նոր սուբյեկտի՝ Ղրիմի և Սևաստոպոլի համար: Այնտեղ Պուտինի օգտին քվեարկեցին մասնակիցների համապատասխանաբար 92,15% և 90,19%-ը: Պուտինը 90%-ից բարձր ցուցանիշ է գրանցել նաև Հայաստանում գործող երկու ընտրատեղամասերում: Այս ցուցանիշները, սակայն ամենաբարձրը չէին. Սիրիայում քվեարկած բոլոր ռուսաստանցի զինվորականները իրենց ձայնը տվել են Պուտինին:

Հետաքրքրական է, որ Պուտինը հաղթել է ոչ բոլոր տեղամասերում: Ալթայի հանրապետության երկու գյուղերում հաղթանակ է տարել ՌԴԿԿ թեկնածու Պավել Գրուդինինը՝ շրջանցելով Պուտինին, ընդհանուր առմամբ 10 ձայնով:

Մասնակցության ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Հյուսիսային Կորեայում, որտեղ ՌԴ բոլոր 112 քաղաքացիները մասնակցել են ընտրություններին և միջազգային տիեզերական կայանում, որտեղ գտնվող ՌԴ միակ քաղաքացին ևս կատարել է իր քաղաքացիական պարտքը: Ուկրաինայում և Վրաստանում ռուսաստանցիներին չհաջողվեց քվեարկություն կատարել՝ Վրաստանում ՌԴ դեսպանության բացակայության պատճառով, իսկ Ուկրաինայում ոստիկանների և ազգայնականների՝ ՌԴ դեսպանատան շենքը շրջափակելու:

Ընտրախախտումների պատճառով չեղարկվեցին թվով 7 ընտրատեղամասի քվեարկության արդյունքները: Գրեթե բոլոր տեղամասերում չեղարկման պատճառը զանգվածային լցոնումներն են: «Բաց Ռուսաստան» կազմակերպության դիտորդների վկայությամբ Հյուսիսային Կովկասի, մասնավորապես՝ Կարաչաևո-Չերկեսսիայի մի շարք ընտրատեղամասերում հանձնաժողովի գրանցած վերջնական արձանագրության թվերը տարբերվում են ԿԸՀ պաշտոնական կայքի թվերից հօգուտ Պուտինի:

Նախագահի արդեն նախկին թեկնածուներից ոմանք կոշտ քննադատությամբ են հանդես եկել: Վ. Ժիրինովսկին հայտարարել է, որ իրականում Պուտինի օգտին ավելի քիչ տոկոս պետք է լինի` առավելագույնը քառասուն:

ՌԴԿԿ թեկնածու Պավել Գրուդինինը նշել է, որ այս ընտրությունները արդար չէին: Նրա խոսքով կրկնաքվեարկությունը բացառված չէր: «Ցավոք, Նավալնին ճիշտ էր, հնարավոր է երկու-երեք անգամ քվեարկել, և մենք ունեցանք նման դեպքեր Մոսկվայի մարզում»,- ասել է Գրուդինինը:

«Ռուսաստանի կոմունիստներն» ընդհանրապես հայտարարել են, որ Մաքսիմ Սուրայկինի շտաբը չի ընդունում ընտրության արդյունքները և պատրաստվում է կատարել սեփական հաշվարկը: Ընդ որում, Պուտինի հաղթանակը կասկածներ չի հարուցում, խնդիրը ձայների քանակն է:

Ընտրություններն աչքի ընկան ևս մեկ ռեկորդային ցուցանիշով. գրանցվեց միջազգային դիտորդների աննախադեպ քանակի մասնակցություն՝ 1513 դիտորդ աշխարհի 115 երկրից: Դիտորդները հիմնականում դրական գնահատական են տվել: Այստեղ հարկ է նշել, սակայն, որ դիտորդներից շատերի հայրենիքում ժողովրդավարական ինստիտուտների վիճակը գտնվում է ավելի ցածր մակարդակի վրա, քան Ռուսաստանում:

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը նշել է, որ ընտրություններն անցել են ուժեղ իրավական ու քաղաքական վերահսկողության պայմաններում, սակայն արդյունավետ ու թափանցիկ։ ԺՀՄԻԳ զեկույցում նշվել է ԶԼՄ-ների մեծ մասում ընտրական քարոզարշավի քննադատական ու ամբողջական լուսաբանման բացակայության, ինչպես նաև ընտրությունների լեգիտիմությունը կասկածի տակ դրած ակտիվիստների ձերբակալությունների մասին։ 

Ընտրությունների ավարտից հետո Պուտինն իր նախընտրական շտաբում հանդիպում ունեցավ նաև ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Լրագրողներից մեկի հարցին, արդյո՞ք հնարավոր է համարում 2030 թ. նախագահի պաշտոնին վերադառնալը, Պուտինը պատասխանեց. «Իմ կարծիքով, այն ինչ Դուք ասում եք, փոքր-ինչ ծիծաղելի է: Եկեք հաշվենք, ես ի՞նչ է, մինչև 100 տարեկանս պիտի նստեմ, ո՛չ»: Ծանոթ լինելով Պուտինի «сказано-сделано» սկզբունքին, վստահաբար կարող ենք ասել՝ 2030 թ. նա չի հավակնելու նախագահի պաշտոնին:

Տպել
5618 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց