Արագությունն իջեցրել են. անպատժելիության մթնոլորտ է. վթարից մահացած ՃՈ ոստիկանի քույր

Ամիսներ առաջ ողբերգական վթարից մահացած ՃՈ ոստիկան 33-ամյա Խաչիկ Գասպարյանը որդու ծնվելուց հետո բազմաթիվ ծրագրեր էր կազմել, բայց նրան բախտ չվիճակվեց իրագործել դրանք: Մի քանի օր անց տեղի ունեցած ողբերգական վթարից հետո Խաչիկ Գասպարյանն ու մեքենայի վարորդ Արեգ Դավթյանը մահացան:

Վթարը տեղի էր ունեցել հունվարի 8-ին՝ ժամը 04:00-ի սահմաններում,  Երեւանի Սայաթ-Նովա-Աբովյան փողոցների խաչմերուկում  իրար էին բախվել Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող «Toyota Corolla» մակնիշի եւ «BMW X6» մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով «Toyota Corolla»-ի վարորդ, ՃՈ ծառայող Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել էր, իսկ ուղեւոր, ՃՈ ծառայող Խաչիկ Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց եւ մի քանի ժամ անց մահացել:

Ողբերգական վթարից հետո «Toyota Corolla» մակնիշի մեքենայի մեջ մխրճված «BMW X6»-ի վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը դեպքի վայրից դիմել էր փախուստի, ապա մի քանի ժամ անց ներկայացել ոստիկանություն, ձերբակալվել, ապա կալանավորվել:

Մահացած ՃՈ ոստիկան Խաչիկ Գասպարյանն Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ էր: Վերջինս կոչումով լեյտենանտ էր: Գասպարյանը նոր էր ամուսնացել, հունվարի 3-ին որդի էր ունեցել:

Խաչիկ Գասպարյանի քույրը՝ Տաթեւիկ Գասպարյանը, այդքան էլ գոհ չէ նախաքննության ընթացքից: Քրոջ համար ծանր էր խոսել դեպքի մասին, մեր զրույցում նա հազիվ էր արցունքները զսպում:

Տաթեւ Գասպարյանի հետ մեր զրույցը ներկայացնում ենք ստորեւ.

- Տիկին Գասպարյան, նախաքննության ընթացքը ինչպե՞ս եք գնահատում, դժգոհություններ ունե՞ք:

- Նախաքննության ընթացքին ինչքանով որ տեղյակ ենք, էն արագությունը, որ իրականում եղել է 170կմ/ժ, իջեցվել է՝ 120-ի: Այնպես է, որ գիտեինք, որ ինքը (խոսքը Սարգիս Վարդանյանի մասին է.-հեղ.) եղել է ալկոհոլի ազդեցության տակ, սակայն իբր փորձաքննությամբ պարզվել է, որ նա  ալկոհոլ չի օգտագործել: Զարմանալի չի լինի, որ վերջում պարզվի՝ ոստիկաններն են մեղավոր եղել:

- Ողբերգական վթարից հետո քննարկումներ եղան, որ ՃՈ ոստիկաններն են կարմիր լույսի տակով անցել, ինչն էլ վթարի պատճառ է դարձել: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Քննարկումներին տեղյակ եմ: Ես ինչքանով որ տեղյակ եմ ե՛ւ ոստիկաններին, ե՛ւ շտապօգնության աշխատակիցներին թույլատրված է փարոսիկներով անցնել կարմիր լույսի տակով: Տեսանյութը, որքան էլ ծանր էր, դիտել ենք ու նկատել, որ իրենք չափազանց դանդաղ են եղել ու նույնիսկ ցուցմունքներ են եղել այդ ամենը վկայող, ու եթե չլիներ արագությունը 170կմ/ժ, էսքան անդառնալի հետեւանք դա չէր ունենա:

- Այսինքն՝ դուք տեղեկություններ եք ունեցել, որ Սարգիս Վարդանյանը վթարի պահին  ալկոհոլի ազդեցության տա՞կ է եղել:

- Այո, մենք լսել ենք, որ նրանք (Սարգիս Վարդանյանն ու նրա երկու ուղեւորները,-Տ.Խ.) եղել են ալկոհոլի ազդեցության տակ:

- Ըստ ձեզ՝ նախաքննական մարմինը թե՛ արագության եւ թե՛ ալկոհոլի մասով փորձում է մեղմացնե՞լ իր իրավիճակը:

- Այո: Դուք գիտեք, որ ամեն օր Հայաստանում շատանում են մարդկային կորուստները, հանցագործությունները, ու սա պարզից էլ պարզ է, որ անպատժելիության հետեւանք է: Ցավոք, մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ծափահարում են մարդասպանին, որտեղ մրցանակ են տալիս հանցագործին, որտեղ գովաբանում են թմրամոլին եւ արդարացնում են այդ հղփացած տղաների պարսավանքի արժանի արարքները, ու դա զարմանալի չէ, որ այդպես էլ լինելու է:

- Ողբերգական վթարի մասնակից Սարգիս Վարդանյանը պարբերաբար խուսափել է քրեական պատասխանատվություններից, մշտապես ջրից չոր է դուրս եկել: Ի՞նչ եք կարծում, այս գործով նա քրեական պատասխանատվության կենթարկվի՞, թե՞ ոչ:

- Իրականում իմ ընտանիքի կորուստն անդառնալի է ու վիշտը կրկնապատկվում է, երբ տեսնում ենք երկրում անպատժելիության մթնոլորտ է: Սկզբում թեժ քննարկում են, երբ դեպքը թարմ է, կեղծ բանտարկություններ են կազմակերպում, փորձում են ստեղծել պատժելիության մթնոլորտ, բայց հետո գրվում է սառույցին: Իրականում այնպես չէ, որ այս ցավը մեզ մոտ վրեժի զգացում է առաջացրել՝ ոչ, երբ նայում ենք իրենց «սխրանքների» մասին պատմող տեսանյութերը, երբ տեսնում ենք իրենց դեմքը, արդեն պարզից էլ պարզ է, որ նրանք պատժված են, ինչ է, ծնողի համար պատիժ չէ՞, առավել եւս՝ մոր համար նման զավակներ ունենալը, կամ նույն պապիկի (խոսքը՝ Գազի Կոլյա մականունով հայտնի Նիկոլայ Գաբրիելյանի մասին է,-հեղ.) համար՝ նման թոռներ ունենալը: Իրենք այսպես թե այնպես՝ պատժված են, բայց այստեղ հարցը հետագա նման հանցագործությունները կանխելու մասին է: ՀՀ Քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածն, ըստ իս, կարծես թե, անիմաստ է, որովհետեւ այստեղ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքների մասին է խոսքը. մասնավորապես, այդ հոդվածը սահմանում է, որ հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի պատիժ, սակայն մենք բազմիցս տեսել ենք, որ իրականում այդպես չէ, արդյո՞ք արդարացի պատիժ է նշանակվելու, ես խիստ կասկածում եմ: Կամ նույն հոդվածի 2-րդ կետում նշվում է, որ պատժի տեսակը եւ չափը որոշվում են հանցագործության՝ հանրության համար վտանգավորության աստիճանով եւ բնույթով, հանցավորի անձը բնութագրող տվյալներով, այդ թվում՝ պատասխանատվությունը եւ պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքներով: Ասենք՝ այլ կերպ ինչպե՞ս կարելի է բնութագրել հանցանքի չափազանց վտանգավորության աստիճանը, չգիտեմ, կարող եք այստեղ բազմակետեր դնել: Իրենց արարքները այնքան շարունակական բնույթ են կրել, գիտեք, երբ որ սա լիներ առաջին դեպքը, ինչ-որ տեղ կմտածեինք՝ միգուցե լավ, սխալ են գործել, բայց ոչ, այդ շարունակական հանցագործությունները գնալով ավելանալու են: Իմ տունը քանդվեց, թող գոնե մյուս ընտանիքները ապահովագրված լինեն նման դեպքից: Հավատացեք, որդեկորույս ընտանիքները կշատանան, եթե քայլեր չձեռնարկվեն ու հիմքից չվերացվեն նման հանցագործների ու վտանգավոր ոճրագործների արարքները:

- Դուք նշեցիք, որ նա արդեն պատժված է, բայց, այնուամենայնիվ, դուք պահանջելո՞ւ եք, որպեսզի նա օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկվի:

- Այո, որովհետեւ սա հանրության համար չափազանց վտանգավոր դեպք է, ու թող նշանակվի արդարացի պատիժ, հաշվի առնելով նաեւ քրեական օրենսդրությամբ պատիժ նշանակելու ընդհանուր սկզբունքները, եթե այս ամենը հաշվի առնվի, հաստատ նրան խստագույն պատիժ կտան:

- Իսկ Վարդանյանները դեպքից հետո այցելե՞լ են ձեզ, ցավակցե՞լ են:

- Ոչ:

- Սարգիս Վարդանյանը դեռ իրեն մեղավոր չի ճանաչում, ասել է՝ եթե մեղքն ապացուցվի, պատրաստ է պատասխանատվության ենթարկվել: Այսինքն՝ նա մինչ այժմ համարում է, որ իր մեղավորությունը հիմնավորված չէ: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Ցավն այն է, որ նրա նմանների համար հանցագործությունը, մարդ սպանելը եւ ընդհանրապես նման տիպի հանցանքները սովորական բան են, այո, նա այդպես էլ պետք է մտածի, մեզ համար զարմանալի էլ չի, ու ինքը թող նայի՝ զոհված տղաների մասին ինչ խոսքեր են ասում ու իրենց մասին ինչ են ասում: Մենք ինչ  հպարտություն, ինչ մարդ ենք կորցրել, իսկ իրենք ում են փորձում փրկել, դա զարմանալի չէ: Իրենց համար նորմալ բան է, իրենք չգիտեն ինչ բան է, երբ օրերը լուսանում ու մթնում են սարսափելի ցավով ու ահավոր կարոտով:

- Քանի՞ տարի էր Խաչիկը ծառայում համակարգում, դեպքի օրը գիշերվա հերթափո՞խ էր:

- Համակարգում էր անցած տարվա ապրիլից: Դեպքի նախորդ օրը այնքան զրուցեցինք... ինքը իր պլաններից էր խոսում, ոնց էր երջանկանում իր բալիկով: Ասում էր, որ պետք է ծխելը լրիվ թողնի, որ պետք է առողջ լինի իր զավակի համար: Ուզում եմ, որ ոչ մի ծնող իր զավակի մահը չտեսնի, ոչ մի քույր կամ եղբայր իր հարազատի անժամանակ կորուստը չսգա: Բոլոր նորածին բալիկները թող տեսնեն, զգան իրենց ծնողի անմիջական սերը, երջանկանան նրանց գուրգուրանքով... ահավոր է, ահավոր:

- Իսկ մյուս զոհված ոստիկանին՝ Արեգին ճանաչե՞լ եք, ի՞նչ հարաբերությունների մեջ էր ձեր եղբայրը նրա հետ:

- Ես գիտեմ, որ Արեգն էլ շատ ուրախացել էր, որ Խաչիկի հետ են աշխատելու, եղբայրս էլ միշտ խոսում էր նրա մասին, իրար հետ իրենց պլաններն էին քննարկում, շատ լավ ընկերներ էին: Ասում էին, որ իրենք շատ նման են եղել, ուղղակի իմ եղբայրը բարձրահասակ է եղել, Արեգը՝ ցածրահասակ, նույն ձեւի բարձր-բարձր խոսում էին, հումորով, շատ սիրված են եղել երկուսն էլ:

Սարգիս Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) եւ ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը): Խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Հարցազրույցը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 20-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7414 դիտում

Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին քարով բարձված «Կամազ»-ը կողաշրջվել է

ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ

Վերջին 4-5 տարիների ընթացքում ՀՀ ռազմարդյունաբերական ոլորտում արձանագրվել է որակական թռիչք. Հայրապետյան

Կամչատկայի ափերի մոտ մեկուկես ժամվա ընթացքում տեղի է ունեցել 12 nւժեղ երկրաշարժ

9-ամյա երեխա է վրաերթի ենթարկվել

Հրապարակվել են հունիսի 7-ին կայացած ԱԺ հերթական ընտրությունների վիճակագրական տվյալները․ ԿԸՀ

ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում

Գողացել են համագյուղացու մեքենան ու վթարի ենթարկվել. ինչ է կատարվել Մեծավանում. տեսանյութ

Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է 100 մլն ԱՄՆ դոլարի անժամկետ պարտատոմսեր

Հայտնի են «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներից երկուսի խափանման միջոցները

Ժամանակավորապես փակ կլինի Նուբարաշենից դեպի Բարձրաշեն ճանապարհահատվածը

Աշտարակ քաղաքի Էջմիածնի խճուղում տեղադրվել է լուսանկարահանող տեխնիկական միջոց

Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում 13-ամյա երեխայի որոնումները շարունակվում են

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուն կալանավորվել է 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար

Ջերմուկ քաղաքի Ազատամարտիկների պուրակը բարեկարգվել է. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Հյուսիս-հարավի Քաջարան-Ագարակ հատվածի թունելում աշխատանքները թևակոխում են նոր փուլ

Շվեյցարիայում սպասվող ԱՄՆ-Իրան բանակցությունները չեն կայանա

Արարատյան դաշտում և Երևանում կգրանցվեն 2026 թվականի ընթացքում դիտված առավելագույն ջերմաստիճանները

ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացի շրջանակում մատուցվող ծառայությունները կթվայնացվեն

Կոստանյանը և էկոնոմիկայի փոխնախարարները ԵՄ դեսպանների ու ներկայացուցիչների հետ քննարկել են տնտեսական հարցեր

ՀՀ ճանապարհների թերությունների մասին հնարավոր է տեղեկացնել Arm Roads Info բջջային հավելվածի միջոցով․ քայլեր

Մկրտչյանն ու Պետքարտուղարության հատուկ բանագնացը մտքեր են փոխանակել ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շուրջ

Սահմանվել են ՀՀ-ից մի շարք ապրանքների արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու պայմանները

Կամրջի տակ 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 70 տարեկան հետիոտնի. բժիշկները պայքարում են տուժածի կյանքի համար

Գերմանիան Ուկրաինայի հետ համատեղ ՀՕՊ համակարգ կմշակի

Փակել փողոց նայող պատուհաններն ու դռները․ ծառերի սրսկման աշխատանքներ Էրեբունի վարչական շրջանում

Հայաստանի և Ավստրիայի միջև երկկողմ և բազմակողմ ձևաչափերում առկա է համագործակցության բարձր մակարդակ

Շտապօգնության նոր մոպեդները՝ ավելի արագ արձագանքման համար․ Ավինյանը տեսանյութ է հրապարակել

Ամենամասշտաբային հարվածը Մոսկվային պատերազմի սկզբից ի վեր․ պայթյուններ, ավերածություններ, հրդեհներ

ՌԴ-ի դիրքերը թուլանում են. տուպիկային վիճակում են, մտածում էին՝ ուր պետք է գնանք. Մելիքսեթյան. տեսանյութ

Կլաուդիա Բուշը Գերմանիայի կառավարության անունից ՊՆ-ին փոխանցել է 16 ձյունագնաց․ տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ծրագրերը

Հայկավանի գերեզմանատան մոտակայքում խոտածածկույթ է այրվել

Հունիսի 20-ին սպասվում են տարվա ամենաբարձր ջերմաստիճանները

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության բարեփոխումների 2024-26թթ. ռազմավարական ծրագրի առաջընթացը

Ռոմանոս Պետրոսյանի նախաձեռնությամբ ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում

Հայտարարում եմ ՀՖՖ փոխնախագահի պաշտոնից և գործկոմի անդամությունից հրաժարական տալու մասին․ Արմեն Նիկողոսյան

Վարչապետը ծանոթացել է COP17-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, տվել հանձնարարականներ

Սամվել Կարապետյանը, նայելով խմբագիրներին, ասաց՝ ունեին զրո մեդիառեսուրս․ ավելի լավ գնահատական դժվար է ասել

Հայաստանը պատրաստակամ է կառուցողական ներդրում ունենալ ԵԱՀԿ-ի արդյունավետության ամրապնդմանն ուղղված ջանքերում