Երևան
12 °C
Այն պահից սկսած, երբ պարզ դարձավ, որ մարտի 1-ից սկսած փուլ առ փուլ վաճառվելու են դեղատոմսերով, Առողջապահության նախարարության, պոլիկլինիկաների, դեղատների ու դեղատոմսերի շուրջ աղմուկը չի դադարում: Մարտի 6-ի կառավարության նիստում որոշվեց, որ մասնակիորեն դեղատոմսերի համակարգի ներդնումը կասեցվում է, բայց սա եւս հարցի լուծում չեղավ՝ բողոքները չեն դադարում:
Պարզվում է, որ դեղատոմսերի այս քաշքշուկի սկանդալային աղմուկը նոր թափ է ստանում եւ ավելի բարձր տեղից է հնչելու: Ոչ ավել եւ ոչ պակաս, խնդիրը բարձրաձայնվելու է Հայաստանի խորհրդարանի ամբիոնից: Ծառուկյան խմբակցությունը մարտի 26-ին դեղատոմսերի հարցով խորհրդարանական լսումներ է կազմակերպելու:
Արդեն կանխատեսելի է, որ լսումները շատ թեժ մթնոլորտում են անցնելու: ԱԺ առողջապահության եւ սոցիալական հանձնաժողովի վերջին նիստին Ծառուկյան խմբակցության պատգամավոր Մարինա Մարգարյանն ու առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը լարված հարց ու պատասխան են ունեցել: Լարված իրավիճակը փորձել է իր «անհամ» կատակներով ցրել հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Մասնավորապես՝ պատգամավոր Մարինա Մարգարյանը հայտարարել է, որ ունենալով բժշկական գիտությունների դոկտորի կոչում՝ «դառնում է ոչ լիարժեք բժիշկ»: «Իմ նեղ մասնագիտացումն է ստոմատոլոգ բժիշկը, եւ ես պետք է դեղեր դուրս գրեմ ստոմատոլոգիական քարտի հիման վրա: Ես ինչպե՞ս պետք է դեղ դուրս գրեմ իմ մտերիմների եւ ազգականների համար, որոնց դարձյալ ես եմ բուժում: Այսինքն՝ իմ մտերիմ մարդը պետք է գնա, քարտը բացի, 5 հազար դրամ վճարի, որ դեղատոմս ստանա: Խորհրդային տարիներին ես, որպես բժիշկ, իրավունք ունեի դուրս գրել ցանկացած պաթոլոգիայի դեղատոմս»,- ասել է ատամնաբույժ պատգամավորը:
Ի պատասխան՝ Հակոբ Հակոբյանը կատակել է. «Ես մինչեւ հիմա կարծում էի, որ ստոմատոլոգին են դիմում ատամները բուժելու համար, իսկ թոքերը բուժելու համար՝ թերապեւտին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT