Երևան
12 °C
Լուսանկարում՝ Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը
Ազատության հրապարակում այս պահին մեկնարկել է Հաց Բերող Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրահավաք-երթը: Հանրահավաքին ներկա է նաեւ ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնած հանրահավաքին ելույթ ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Դավիթ Սանասարյանը.
«Մենք նույն սեւ խոռոչում ենք: Այսօր ես հարց եմ տալիս՝ արդյոք հասկացե՞լ ենք, թե ինչ արեց Արթուրը: Վստահ չեմ: Քանի դեռ այս հրապարակում այսքան ենք, քանի դեռ մարդկանց եղանակն է խանգարում, վախն է խանգարում, քանի դեռ մենք հուսահատված ենք ամեն մեկս մեր պատճառով՝ վստահ չեմ, որ հասկացել ենք, թե ինչ արեց Արթուրը: Այսօր ինձ համար բավականին պատասխանատու օր է: Պայքարիս տասը տարիների ընթացքում տարբեր հրապարակներից ելույթ եմ ունեցել, ամեն անգամ պատասխանտվության մի չափաբաժնով: Բայց այս անգամ ուրիշ է, որովհետեւ գործ ունենք մի մարդու հիշատակի հետ, որն ասաց՝ հերիք է խոսեք, գո՛րծ արեք»,-ասաց Սանասարյանը:
Անդրիաս Ղուկասյանի կինը՝ Անահիտ Թարխանյանը եւս հանդես եկավ ելույթով:
«Արթուր Սարգսյանը ստիպեց մեզ հասկանալ, թե մեզանից ամեն մեկը ինչ պետք է անի մեր կյանքում: Ինձ բախտ վիճակվեց ծանոթանալ Արթուրի հետ: Այն սերը, այն ներողամտությունը, որ կար իր աչքերում: Ինքը սիրում էր յուրաքանչյուրիս: Եվ այսպիսի մի անձնավորություն այսօր հեռացավ: Հեռացավ մեզնից, բայց ինքը հայ ժողովրդին բնորոշ բարոյական սկզբունքների հավաքածու էր: Չէի կարող անտարբեր անցնել Արթուրի այս դժբախտ կյանքի պատմության կողքով»,-իր ելույթում ասաց նա:
Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը իր ելույթում պատմական անդրադարձ կատարեց՝ հիշելով 1921 թվականի մարտի 16-ի ռուս-թուրքական՝ Մոսկվայի պայմանագրին: Նա նշեց, որ այդ պայմանագիրն ուղղված էր Հայաստանի դեմ: Շահեն Հարությունյանը ասաց, որ անցած տարի այս օրը սպանեցին Հաց Բերողին:
«Մենք պատասխանատվություն, կամք ու քաջություն չունեցանք մեր ցանկություններն իրագործելու: Եթե մենք մեր նպատակների առաջ պատասխանատվություն չունենք, ապա երբեք չենք կարող ունենալ նորմալ երկիր, ապա երբեք իշխանությունը մեզ չի հարգելու, քանի որ անձամբ մենք չենք հարգում մեր իսկ պայքարը: Արթուրը այդ պատասխանատվությն զգացումը բերեց: Արթուրի մահը պայքարող մարդկանց, հայերիս, յուրովի կապեց իրար հետ: Բայց եթե մենք պետք է ուրանանք Արթուրի մահը, ապա մենք արժանի չենք նորմալ պետականություն ունենալու, հայ կոչվելու, մենք արժանի չենք Արթուր Սարգսյանին»,-իր ելությում ասաց Շահեն Հարությունյանը:
Հանրահավաքի մասնակիցները վանկարկում են «Ազա՛տ, անկա՛խ Հայաստան»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT