Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը գրել էր, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Վարդավառի այգին, որն առավել հայտնի է Թոխմախի գյոլ անվանումով գտնվում է նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի տիրապետության տակ: Լճին հարող զբոսայգում հեծանիվ վարելն արգելվում է: ԵԼՔ խմբակցության ավագանու անդամներից Արայիկ Հարությունյանը ՀԺ-ի լրագրողին տեղեկացրել էր, որ 1313 քմ մակերեսով շինություններ ու շուրջ 17 հեկտար տարածք զբաղեցնող այգին դեռեւս 2009 թվականին 99 տարի ժամկետով վարձակալել է «Բիդեք» ՍՊԸ-ն, որը տարեկան վճարում է 1500 ԱՄՆ դոլար: ՍՊԸ-ն կապվում է Սեդրակյանի անվան հետ: ՀԺ-ի լրագրողն ԱԺ-ում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք վարձակալական հիմունքներով տրամադրելուց առաջ նախապայման եղել է, որ մարդիկ չեն կարողանալու հեծանիվ վարել:
«Նման արգելք գոյություն չունի, այնտեղ մարդիկ զբոսնում են, դա հանրային օգտագործման տարածք է ծառայում նաեւ: Այդպիսի սահմանափակումներ չկան՝ ոչ պայմանագրով, ոչ վարձակալողի կողմից»,- ասաց նա:
Հարցին, թե ինչու՞ է նման տարածքն ընդամենը 1500 դոլարով վարձակալության տրվել, Արեյանն ասաց.
«Չեմ կարող ասել, փաստաթղթի ակունքների մեջ չեմ կարող խորանալ»,- նշեց նա:
Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Արայիկ Հարությունյանըւֆեյսբուքի իր էջում գրել էր, որ ամիսներ շարունակ ԱԺ պատգամավոր Լենա Նազարյանն ու ինքը չենք կարողանում ստանալ «Երևան» հիմնադրամին վերջին երկու տարիներին 100 հազար և ավելի դրամ փոխանցած ֆիզիկական անձանց տվյալները։
«Դա հիմնավորվում է անձնական տվյալների գաղտնիությամբ։ Ու սրա անվան տակ անընդհատ մերժումներ են ուղարկում։ Ցանկացած իրավաբան կասի, որ անձնական ոչ բոլոր տվյալներն են գաղտնի, ու դատարանի միջոցով պատրաստվում ենք ստանալ այդ տվյալները։ Կասկածներ ունենք, որ Երևանի քաղաքապետարանի մատուցած ծառայությունների դիմաց, մասնավորապես՝ սեփականաշնորհվող տարածքների, մեր քաղաքացիները գումար են փոխանցում նաև Երևան հիմնադրամին՝ որպես «մաղարիչ»։ Այդ պատճառով է նաև, որ հիմնադրամն այդ տվյալները համառորեն չի տրամադրում»,- գրել էր նա։
Կամո Արեյանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ նրանց այդ տեղեկատվությունը չի տրամադրվում:
«Չեմ կարող ասել, թե ինչ դեպքերի մասին է: Ես չեմ տիրապետում դեպքերի, որ իրենց չենք տրամադրում իրենց տեղեկատվություն: Ինձ հետ չի պատահել եւ չեմ էլ կարող ասել, թե ում հետ է պատահել»,- ասաց նա:
ՀԺ-ի հարցին էլ, թե ՀՀԿ-ն ինչպես է նախապատրաստվում առաջիկա ավագանու նիստին, արդյո՞ք էլի անակնկալներ լինելու են, թեժ մթնոլորտում է անցնելու նիստը, Արեյանը սրամտեց.
«Ավագանու նիստը դեռ չի եղել, ջերմաստիճանը մի չափեք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT