Ադրբեջանական որոշ գրքերում Թբիլիսին հնագույն ադրբեջանական քաղաք է կոչվում․ փորձագետ

Մարտի 2-ին, երբ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին պաշտոնական այցով ժամանեց Հայաստան, ադրբեջանական փորձագիտական եւ մեդիա դաշտում սկսվեց հակավրացական արշավը։ Ադրբեջանին զայրացրել է, որ Անկարայի եւ Բաքվի ստրատեգիական գործընկերը շարունակում է իր բարեկամական հարաբերությունները նրանց կողմից մեկուսացված Հայաստանի հետ ու նույնիսկ բանակցություններ են ընթանում Հարավային Օսեթիայով այլընտրանքային ճանապարհի գործարկման ուղղությամբ։ Օրինակ, vesti.az-ում հրապարակված «Վրաստանը փրկում է Հայաստանին Ադրբեջանի փողերով» հոդվածում հեղինակ Հուսեյնբալա Սալիմովը հիշեցնում է, որ հենց Բաքվի շնորհիվ է Վրաստանը լուծել իր էներգետիկ պրոբլեմները, տարածաշրջանում վերածվել տարանցիկ հանգույցի։ «Բաքվի շնորհիվ է հարեւան երկիրը կարողացել լուծել իր սոցիալական խնդիրների մեծ մասը։ Եթե չլիներ Ադրբեջանի օգնությունը, ապա Վրաստանը չէր կարողանա վերականգնել իր ենթակառուցվածքները, ապահովել մակրոտնտեսական կայունություն եւ երկիրը վերածել կարեւոր զբոսաշրջային կենտրոնի»,- գրված է հոդվածում։ Հեղինակը նաեւ նշում է, որ Ադրբեջանը մեծ դերակատարում է ունեցել Վրաստանի անկախության ամրապնդման գործում։ «Վրաստանը, չնայած Կրեմլի ճնշումներին, կարողացավ պահպանել իր անկախությունը Բաքվի եւ Անկարայի ջանքերի շնորհիվ։ Միեւնույն ժամանակ Արեւմուտքի աջակցությունը կրել է քաղաքական, ավելի շատ դեկլարատիվ բնույթ»,- կարդում ենք հոդվածում։

Այսինքն, ըստ Սալիմովի՝ Թբիլիսին իր բոլոր հաջողությունների համար պարտական է Բաքվին։ Հետաքրքիր է, եթե զբոսաշրջությունը Վրաստանում զարգանում է Բաքվի ջանքերով, ապա ինչու նույն հաջողությամբ այն չի զարգանում Ադրբեջանում։ Գրեթե նույն տրամաբանությամբ ու շեշտադրումներով է ադրբեջանցի քաղաքագետ Թոֆիկ Աբասովը իր «Ու՞մ պատվերն է անում Թբիլիսին», «Ինչի՞ է ձգտում Թբիլիսին» հոդվածներում «մեղադրում» Վրաստանին։ Աբբասովը զարմանում է, թե ինչու է «վրացական իշխող էլիտան հավատարիմ ագրեսորի նկատմամբ։ Ցնցող է Թբիլիսիի հանդուրժողականությունը հայերի՝ տարածաշրջանային դասավորության մեջ ստրատեգիան փոխելու շահագրգռվածության հարցում»։ Աբասովը հիշեցնում է, որ «Երեւանը նպատակ ունի յուրացնելու ամենը։ Խոսքը ոչ թե Ղարաբաղի կամ նույնիսկ Ջավախքի մասին է, որտեղ աճում է անջատողական ալիքը»։ Ըստ նրա՝ հայերի «մեծ ախորժակը» ուղղված է Աբխազիա եւ Հարավային Օսեթիա։ Աբասովին ուղղակի պետք է հիշեցնել, որ Հայաստանը երբեք էլ տարածքային պահանջներ չի ներկայացրել Վրաստանին, եւ հակառակը՝ այդ Ադրբեջանը եւ Վրաստանը չեն կարողանում որոշել երկու երկրների սահմանագիծը, քանի որ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում Դավիդ Գարեջայի վանական համալիրի նկատմամբ։

Ադրբեջանական հերթական հիստերիայի եւ հայ-վրացական հարաբերությունների մասին «Հայկական ժամանակ»-ը զրուցեց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանի հետ։ Փորձագետի կարծիքով՝ այս անգամ ադրբեջանական հիստերիան ավելի մեղմ էր՝ համեմատած այն իրավիճակի հետ, երբ հայտարարվել էր, որ ֆորսմաժորային իրավիճակներում Հարավօսական ուղղությամբ բեռները Հայաստանից կարող են Ռուսաստան գնալ։ Ըստ փորձագետի՝ Բաքվին մտահոգում են ինտենսիվացող հայ-վրացական հարաբերությունները, վախեցնում այլընտրանքային ճանապարհի մասին բանակցությունները։ «Երբ անընդհատ մամուլում խոսվում է այլընտրանքի մասին Բաքուն իր դեմ է ընկալում այդ ամենը, քանի որ իրենք փորձում են Թուրքիայի հետ մեզ պահեն բլոկադայի մեջ։ Բաքվում ռեալ, հստակ հասկանում են, գիտեն, որ հայ-վրացական, հայ-ռուսական բանակցություններում այլընտրանքի հարցը միշտ կա, բարձրացվում է եւ որոշ ուղիներ են փնտրվում, որ այս իրավիճակը ավելի թեթեւացնեն, կախվածությունը միայն Լարսի ճանապարհից չլինի, ինչն իմ կարծիքով, Ադրբեջանը վտանգ է ընկալում, քանի որ մեզ բլոկադայի մեջ պահելու նրա փորձերն արդյունավետ չեն աշխատում»,- ասաց Ջոնի Մելիքյանը։

Փորձագետի կարծիքով՝ դեռ վաղ է ասել, որ հայ-վրացական հարաբերությունները կարող են ստանալ այն ստրատեգիական մակարդակը, որն ունի Վրաստանը հարեւան Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։ Այնուամենայնիվ, վրացական կողմն աշխատում է, որ ինչ-որ չափով բալանսավորի քաղաքականությունը տարածաշրջանում եւ զուգահեռ խորացնի հարաբերությունները Հայաստանի հետ։ «Այսօր Վրաստանի իշխանությունները՝ Բիձինա Իվանիշվիլիից սկսած, նոր մոտեցում են որդեգրել արտաքին քաղաքականության մեջ, ըստ որի, ինչքանով Ադրբեջանը եւ Թուրքիան են պետք Վրաստանին, այնքանով էլ Վրաստանն է պետք այդ երկրներին՝ նրանց ցամաքային ճանապարհով միավորելու հնարավորություն տալով, նաեւ իր տարածքով ապահովելով ենթակառուցվածքային եւ էներգո պրոյեկտները»,- նշեց Ջոնի Մելիքյանը։ Վերջինիս կարծիքով՝ Վրաստանն այսօր փորձում է բազմավեկտոր քաղաքականությամբ փոքր-ինչ ազատվել թուրք-ադրբեջանական կախվածությունից։

Անդրադառնալով այն հարցին, որ ամեն անգամ ադրբեջանական քարոզչամեքենան Վրաստանին հիշեցնում է հայկական «սեպարատիզմի» մասին, Մելիքյանը նշեց, որ դա Ադրբեջանի հակազդման մեխանիզմներից է, որով Ադրբեջանը փորձում է ներսից հակազդել հայ-վրացական հարաբերությունների խորացմանը, վարձու փորձագետների, լրագրողների, քաղաքական գործիչների միջոցով: Ըստ փորձագետի՝ Վրաստանի նույն նախկին իշխող կուսակցությունը՝ «Միացյալ ազգային շարժումը», եւս պրոադրբեջանական է։ «Իրենք օգտագործում են հակահայկական հիստերիան, որոշ ձեւով ներքին վրացական իրականության մեջ փորձում են անհանդուրժողականություն ստեղծել եւ իշխանության դեմ օգտագործել, որ Վրաստանի իշխանությունները չգնան Երեւանի հետ հարաբերություների ավելի խորացմանը»,- ասաց Ջոնի Մելիքյանը։ Նրա կարծիքով՝ սեպարատիստական տրամադրություններ ունի հենց Ադրբեջանը։ «Ուրիշ հարց է, որ Ադրբեջանում գրքեր կան, որտեղ խոսվում է Բորչալուի մասին, որ այն ադրբեջանական տարածք է, նույն Թբիլիսիի մասին կարելի է ասել, գրքեր կան, որտեղ Թբիլիսին հնագույն ադրբեջանական քաղաք է կոչվում։ Այդ ամենը հայտնի է նույնիսկ վրացական հատուկ ծառայություններին, բայց այսօրվա դրությամբ հարցը չի շոշափվում»,- նշեց փորձագետը։

Ըստ Ջոնի Մելիքյանի՝ Վրաստանում վերջին տարիներին Հայաստանի նկատմամբ վերաբերմունքը բավականին փոխվել է, եթե նախկինում փորձագիտական շրջանակներում կար կարծրատիպ, որ Հայաստանը պրոռուսական է, այս միֆը ստեղծվել էր Սաակաշվիլիի ժամանակ, ապա իրավիճակը հիմա այլ է։ «Մեր նախագահի ընտրությունը հետաքրքրել էր վրացական մամուլին, որոշ փորձագետներ նույնիսկ մեր նորընտիր նախագահին ներկայացնում են որպես պրոարեւմտյան քաղաքական գործիչ։ ԵՄ-Հայաստան համաձայնագրի կնքումից հետո եւս մոտեցումները վերանայվեցին Հայաստանի նկատմամբ: Հիմա աճել է հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ»,- ասաց Ջոնի Մելիքյանը։

Ինչքան խորանան հայ-վրացական հարաբերությունները,այնքան ադրբեջանական հիստերիան  կավելանա՝ գործադրելով քարոզչական բոլոր ջանքերը՝ սպառնալով «ապերախտ» Վրաստանին եւ «ագրեսոր» Հայաստանին։

Հ․Գ․ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի եղբայրական ջերմ գրկախառնությունը Ադրբեջանում փոխարինվեց Ալիեւի հետ համեմատաբար սառը, hաշվարկված ռազմաստրատեգիական զրույցով։

Էմմա Չոբանյան

Տպել
3372 դիտում

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)

Շուրջ երկու տասնյակ ավտոմեքենա է տեղափոխվել տուգանային հրապարակ. վարորդները պատասխանատվության կենթարկվեն

Ապագայի շատ կոնկրետ նախագիծ է դրվում սեղանին, Հայաստանի լինելիության հարցն է լուծվում. վարչապետ (տեսանյութ)

Դիլիջանում կին վարորդը «Տոյոտա»-ով բախվել է կայանված «Մերսեդես»-ին, այնուհետ՝ գլխիվայր շրջվել

Փոխվարչապետն ու ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրենը կարևորել են Երևանում եվրոպական բանկի տարեկան հանդիպման կազմակերպումը

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ