Երևան
12 °C
«Լավ երեկո» հեռուստանախագծի հաղորդավար Արամ MP3-ը զարմացած է իրենց մարտիության թողարկման վերաբերյալ եղած բացասական արձագանքներից: Մարդկանց դուր չէր եկել Արուս Տիգրանյանի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին դատապարտյալների հետ արված հարցազրույցը, որում ծաղր էին նկատել դատապարտված կանանց նկատմամբ: Բացի այդ՝ մարդիկ քննադատել էին հաղորդման հյուր Ավետ Բարսեղյանի վերաբերմունքը մյուս հյուրի՝ «Միսս Արմենա 2017» Լիլի Սարգսյանի նկատմամբ: Ըստ նրանց՝ Բարսեղյանն էլ ծաղրում էր աղջկան: Լիլին հետագայում հայտնել էր, որ իրեն խոստացել էին մոնտաժել չստացված կադրերը: Արամն MP3-ն էլ հերքում է դա: Այսօր՝ մարտի 14-ին, նա ֆեյսբուքում գրառում է կատարել այդ մասին:
«Ժողովուրդ ջան, անկեղծ նման մեծ աղմուկ չէի սպասում հանրությունից ու ԶԼՄ-ներից՝ մեր վերջին եթերի կապակցությամբ: Ուզում եմ հստակ պատասխանել ինձ ուղղվող հարցերին. մեր բոլոր հյուրերին մենք նախօրոք տրամադրում ենք այն հարցերը, որոնք հնչելու են հաղորդման ընթացքում, սակայն մոնտաժի իրավունքը պատկանում է հաղորդման ստեղծագործական թիմին միայն եւ երբեք որեւէ մեկին ոչինչ չենք խոստանում, քանի որ հաղորդման իմպրովիզացիոն բնույթն ու սպոնտանությունը հենց հաղորդման հանգույցն են ու հաջողության գրավականը:
Մենք մեծապես հարգում ենք բացառապես մեր բոլոր հյուրերին՝ անկախ հաղորդման հումորային ձեւաչափից: Մեզնից որեւէ մեկը եթերում միտում չի ունեցել երբեւէ որեւէ մեկին նեղացնելու: Եթե ստեղծվել է նման թյուր կարծիք կամ մեր հաղորդումը դիտարկվել է այդպես, ապա վստահ եմ, որ գոնե այս տողերից հետո մարդիկ կհասկանան՝ դա այդպես չէ: Հուսանք ըմբռնումով ու ներողամտորեն կմոտենաք:
Մենք սիրում ենք մեր հանդիսատեսին ու պատրաստում ենք հաղորդում Ձեր ժամանցը հետաքրքիր դարձնելու համար: Ուզում եմ վստահեցնել, որ թե՛ վերջին հաղորդման ընթացքում, եւ թե՛ նախորդ հաղորդումներում ես եւ հաղորդման ստեղծագործական կազմը միտում չենք ունեցել վիրավորելու որեւէ մեկին»,- գրել է նա:
Ինչ վերաբերում է Արուս Տիգրանյանի ռեպորտաժին, ապա ի թիվս շատերի՝ այն քննադատել էր նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա նշել էր, որ լուրջ քննարկում է ունենալու Հանրային հեռուստաընկերության ղեկավարության հետ: Հանրայինից «Հայկական ժամանակ»-ին հայտնել են, որ քննարկումը եղել է, թողարկումն էլ հեռացվել է իրենց յութուբյան էջից ու պաշտոնական կայքից:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները կզարգանան․ մենք բազմաթիվ ընդհանուր գործեր ունենք. Պեսկով
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ
Չալաբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. ՔԿ-ն մանրամասնել է՝ ինչ քրվարույթով է անցնում նա
Ստեփանավանի քաղաքային զբոսայգին հիմնանորոգված և համալրված է խաղային ատրակցիոններով. Փաշինյան
Արագած լեռան ձյան շերտի բարձրությունը հասել էր 324 սմ-ի, որը ռեկորդային է կայանի ողջ պատմության համար. Ազիզյան
Տեղումները՝ նորմայից ավելի, շոգը՝ նորմայի սահմաններում. ինչ եղանակ է սպասվում հուլիս ամսին
Ջերմաստիճանը կնվազի մոտ 4-5 աստիճանով. մինչև հունիսի 27-ը Հայաստանը ցիկլոնի ազդեցության գոտում է. Սուրենյան
Թուրքիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցային գործընթացը, գրանցված առաջընթացը. Քուրթուլմուշ
Յունիբանկում այժմ կարելի է գրանցել ԱՁ և ՍՊԸ
ԵՄ-ն խորհրդատվական աջակցություն կցուցաբերի Ախուրիկ-Կայան և Մարգարա-Կայան ռազմավարական ճանապարհների աշխատանքին
Հերոսության բան չկա, ուղղակի մարդ պետք է խղճով ապրի. ջրասուզակ Վահեն՝ իր կատարած աշխատանքի ու ապրումների մասին
«Վահագն Վիշապաքաղ» հուշարձանը տեղադրվել է Երևանի կենտրոնում. տեսանյութ
Ռուսաստանում հայ գործարարների վրա ճնշում գործադրելու կոչ անող Չալաբյանը շատ բան կունենա պատմելու իրավապահներին
Կասեցվել է Հրազդանում գործող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Չվճարված հարկային պարտավորությունների համար հուլիսի 1-ից կուղարկվի հիշեցում, ապա կկիրառվեն գանձման մեթոդներ
Հրդեհ է բռնկվել Տիչինայի փողոցի շենքերից մեկում
800 ա քո համար, կարաս ասես՝ 1 ա ըլնում, սարքեն 1. հրապարակվել են ընտրակաշառքի մասին նոր ձայնագրություններ
Իլոն Մասկը զրկվել է տրիլիոնատերի կարգավիճակից
Երևանի գերեզմանատներից մեկում քաղաքացին ընկել է 5 մ խորությամբ ձորակը․ նա հոսպիտալացվել է
Չալաբյանը ձերբակալվել է քննվող քրեական վարույթի շրջանակում. ՔԿ
Ձերբակալվել է Ավետիք Չալաբյանը
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Կոտայքի և Գեղարքունիքի էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT