Երևան
12 °C
Խոսրովի անտառ արգելոցում նախորդ տարվա օգոստոսի 12-ին բռնկված հրդեհի վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել է, իսկ անտառի տեղամասերից մեկի պետ Պետրոս Հովհաննիսյանի արարքներում հանցակազմ չի հայտնաբերվել: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը՝ մանրամասն նշելով, թե ինչպես է ընթացել քրեական գործի նախաքննությունը, ի՞նչ ազդեցություն են ունեցել տիեզերքից արված լուսանկարները եւ այլն:
Այսպես. քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում իրականացվել են մեծածավալ քննչական գործողություններ՝ 2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում եւ հարակից տարածքներում հրդեհի բռնկման պատճառները պարզելու ուղղությամբ։ Նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։
Մասնավորապես՝ 2017 թվականի նոյեմբերի 15-ին բնապահպանության նախարարությունից ստացվել են արգելոցում բռնկված հրդեհի վերաբերյալ 2017 թվականի օգոստոսի 12-ին արբանյակներից կատարված լուսանկարները, ինչպես նաեւ GLOVIS վեբ կայքում առկա տեղեկատվությունը, ըստ որի՝ օգոստոսի 12-ին Հայաստանի ժամանակով 11:46:49-ին, Landsat 7 ETM+ բազմասպեկտրալ պատկերի վրա 44 58`0.8955``E 39 59`46.0144``N կոորդինատներով գրանցվել է հրդեհի օջախ, որն ըստ լուսաչափի՝ պատկերը կարող էր կազմել տվյալ ժամին 2000-2500 քմ, իսկ օջախի տարածական շեղումը ըստ պիքսելի կարող էր կազմել մինչեւ 90 մետր: Համաձայն FIRMS վեբ կայքում առկա տեղեկատվության՝ օգոստոսի 12-ին ժամը 13:30-ին, համաձայն VIIRS աղբյուրի առկա են հրդեհի թվով 2 օջախներ:
Ըստ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականի, ստացված տեղեկատվության մեջ նշված կոորդինատները տեղանքում համապատասխանեցնելու նպատակով 2017 թվականի նոյեմբերի 17-ին արգելոցում կատարվել է տեղանքի զննություն: Զննության ընթացքում կիրառվել է տեղանքի տեղորոշման համակարգ, եւ արդյունքում պարզվել է, որ այդ կոորդինատներով տարածքը օգոստոսի 12-ին խոտհունձ իրականացրած աշխատակիցների վրանից գտնվում է 320 մետր հեռավորության վրա, ֆիքսված հրդեհի 2-րդ օջախը՝ 350 մետր հեռավորության վրա: Նշված վայրերում, որտեղից սկսվել է հրդեհը, առհասարակ խոտհունձի աշխատանքներ չեն իրականացվել ու դրան բնորոշ հետքեր նույնպես չեն հայտնաբերվել:
Ինչպես նշեց Սոնա Տռուզյանը, նախաքննության ընթացքում նշանակված դատահրդեհատեխնիկական եւ դատաքիմիական համալիր փորձաքննության թիվ 60831711 եզրակացության համաձայն՝ արգելոցում տեղի ունեցած հրդեհի օջախը գտնվել է Խաչաձոր տեղամասի «Զիմնի» կոչվող տարածքում, որտեղից այն տարածվել է տարբեր ուղղություններով: Ըստ մասնագետների՝ անտառային հրդեհների տարածման արագությունը կազմում է 0,5-1,5 կմ/ժ, երբեմն մինչեւ 6 կմ/ժ, հետեւապես հրդեհի երկրորդ օջախն, ըստ էության՝ հանդիսանում է երկրորդային: Այսինքն՝ այրումը առաջնային օջախից չոր խոտի ու թփերի միջոցով տարածվել է դեպի հարավ-արեւմուտք, որտեղ մոտ երկու ժամ անց հայտնաբերվել է հրդեհի երկրորդ օջախը: Այս հատվածից բոցը ծառերի, թփերի ու չոր խոտի միջոցով տարածվել է դեպի արեւելք՝ վրանի տեղամասի ուղղությամբ, ինչի մասին վկայում են ծառերի ու թփերի վրա առկա վնասվածքների ու այրվածքների ուղղվածությունը:
Ձեռք բերված փաստական տվյալների համաձայն, ինչպես նշեց քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը, դեպի վրանի տեղակայման հատվածը հրդեհը տարածվել է համեմատաբար ավելի մեծ արագությամբ, քանի որ այրումը ուղղված է եղել սարնիվեր: Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների՝ խոտհնձիչները եւ անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից եւ բաց կրակից (չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ եւ այլն) կարելի է բացառել:
Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով եղանակային պայմանները (օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն), ինչպես նաեւ խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից:
Այսպիսով վերլուծելով եւ իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ իրավապահները արձանագրել են, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտության արդյունքում անտառապահ Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսեւորելու հետեւանքով «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել: Այդ ամենի պայմաններում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով:
Հիշեցնենք, որ Խոսրովի անտառի նախորդ տարվա հրդեհը վերջին տասնամյակում Հայաստանի անտառային հրդեհներից ամենամեծն էր: Հրդեհը հնարավոր եղավ մեկուսացնել ՌԴ-ից բերված հրշեջ ինքնաթիռի օգնությամբ, որը մի քանի օր անընդմեջ հրդեհաշիջման աշխատանքներ կատարեց: Բնապահպանության եւ արտակարգ իրավիճակների նախարարները կրակը մարելուց հետո առաջ քաշեցին վարկած, որ հրդեհի առաջացման պատճառ կարող էր լինել մարդկային գործոնը:
Նյութը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 15-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT