Երևան
12 °C
Լուսանկարում՝ Կարեն Կարապետյանը ելույթ է ունենում լիբանանցի գործարարների հետ հանդիպմանը, Բեյրութ, 13.03.18 թ. լուսանկարը՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայության
Պաշտոնական այցով Լիբանանում գտնվող վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է տեղի բիզնես համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը չի թաքցրել, որ գործարարների հետ «քննարկման հիմնական նպատակը լիբանանցի գործարարներին Հայաստանի տնտեսական վիճակը, մեր երկրում առկա առավելություններն ու հնարավորությունները ներկայացնելն է և նրանց Հայաստան հրավիրելը՝ բիզնեսով զբաղվելու համար»: Նրա խոսքով «…մեր երկու երկրների իրականում բարեկամական հարաբերությունները գտնվում են շատ բարձր քաղաքական մակարդակի վրա, և այն տնտեսական ներուժը, որ մեր երկու երկրներն ունեն, ցավոք, հնարավորինս չի օգտագործվում»: Կարապետյանը խոսել է Հայաստանում անցկացվող բարեփոխումներից և գոհունակությամբ ներկայացրել 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշները, մի շարք ոլորտների երկնիշ տոկոսներով ռեկորդային աճը: Նա նաև վստահություն է հայտնել, «որ առաջիկա 4-5 տարում առնվազն ունենալու ենք տնտեսական ցուցանիշներ, որոնք միջին տարածաշրջանայինից և, ինչու ոչ, աշխարհի թվերից բարձր են լինելու»:
Մակրոտնտեսությունից հետո վարչապետն անցել է «ծանր հրետանուն»՝ խոսելով ԵԱՏՄ-ի ընդհանուր շուկայի, Իրանի հետ սահմանին ազատ տնտեսական գոտու, մի շարք երկրների հետ «GSP», իսկ ԵՄ-ի հետ «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմի մասին: Նա նաև նշել է, որ «Լիբանանն ունի GSP ռեժիմ, բայց մերը մի փոքր ավելի արտոնյալ ռեժիմ է և մենք մուտք ունենք եվրոպական 500 մլն և ավելի բնակչությամբ շուկա»: Ստացվում է, որ, թեև Հայաստանը 3 միլիոն բնակչություն ունի, այստեղ ձեռնարկատիրությամբ զբաղվելը հնարավորություն է ստեղծում մուտք գործել մեկ միլիարդից ավելի ընդհանուր բնակչությամբ շուկաներ:
Կարապետյանը խոսել է նաև օրենսդրական դաշտի մասին՝ նշելով, որ արդեն ավարտին է հասցվում արտաքին ուղղակի ներդրումների մասին օրենքը, ապա հավելել, որ դրա նպատակը բոլոր պայմանների մեկտեղումն է մեկ փաստաթղթում: Վարչապետի խոսքով՝ այդ փաստաթղթում «Հայաստանի պոտենցիալ գործընկերը կարող է տեսնել իր հնարավորություններն ու շահերը»:
Ներկայացնելով գործարարների համար հետաքրքրություն առաջացնող հնարավոր ոլորտները, Կարապետյանը նշել է գյուղատնտեսությունը, անասնապահությունը, ոսկերչությունը, թեթև արդյունաբերությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, հանքարդյունաբերությունը, ենթակառուցվածքները: Նա խոսել է նաև զբոսաշրջության մեծ աճի մասին և կարծիք հայտնել, որ «Հայաստանը զբոսաշրջային քարտեզի վրա թերագնահատված է»:
Խոսելով բիզնես հնարավորությունների մասին, վարչապետը նշել է, որ կառավարությունը ուշադիր է միջազգային վարկանիշային աղյուսակներում Հայաստանի առաջընթացին, Doing Business-ի և բիզնես հնարավորությունների բնութագրերի նկատմամբ: Կարապետյանի խոսքով՝ «այսօրվա մեր կառավարությունն իր փիլիսոփայության մեջ համոզված որդեգրել է, որ իր հիմնական գործառույթը բիզնեսին չխանգարելն է: Մենք վստահ ենք, որ պետությունն արդյունավետ կառավարիչ չէ այն ոլորտներում, որտեղ բիզնես շահեր կան: Եվ ելնելով դրանից՝ բոլոր այդ ոլորտները տալիս ենք մասնավորի կառավարմանը»:
Գործարարներին, ներդրումներով հանդերձ, Հայաստան բերելու տեսանկյունից շատ ճիշտ ընտրված մտքեր, ձևակերպումներ և շեշտադրումներ են կատարվել: Բնական է, որ Կարապետյանը պետք է ձգտեր գրավել գործարարներին, և նրա վստահությունը կարող է հուսադրող լինել հայկական իրականությունից դուրս ապրող լիբանանցի գործարարների համար: Մեծ հաշվով նա իր տարերքի մեջ էր. բիզնես մթնոլորտը ավելի հոգեհարազատ է վարչապետին, քան քաղաքականությունը: Միգուցե հենց ա՞յդ պատճառով նա շրջանցեց հայկական տնտեսությունում քաղաքական շահախնդրություններն ու դրանց հարուցած խնդիրները: Իհարկե ոչ: Կարապետյանը Լիբանան էր եկել գրավելու, շահագրգռելու, առնվազն նախնական հետաքրքրություն առաջացնելու համար, և դա նրա մոտ, ամենայն հավանականությամբ, ստացվեց: Խնդիրն այլ է. ինչ կլինի, եթե վարչապետի խոսքերից «վառված» լիբանանցի գործարարը այդուհանդերձ որոշի Հայաստանում ձեռնարկություն հիմնել: Արդյո՞ք կոնկրետ գործարարներից որևէ մեկի «ոտքը տրորելու» պարագայում նա չի բախվի լուրջ խոչընդոտների:
Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Կոտայքի և Գեղարքունիքի Էկոպարեկները երդվել են լիազորություններն իրականացնել բարձր պատասխանատվությամբ
Աշխատանքային հանդիպումներ Օփեն ԷյԱյ միջազգային թվային հարթակի պատվիրակության հետ
ՆԳ նախարարը հետևել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր գրասենյակների շինարարության ընթացքին
Երևանում ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ
Ֆրանսիայում 40 մարդ է ջրահեղձ եղել՝ փորձելով լողալու միջոցով զովանալ ռեկորդային շոգից
Կարևորվել է ՀՀ-ԵՄ կապակցվածության գործընկերության մասին ստորագրված համատեղ հայտարարությունը
Իրանին թույլ չի տրվի վճար պահանջել Հորմուզի նեղուցով անցման համար․ Ռուբիո
Պայթյուն՝ Թուրքիայի զինամթերքի պահեստավորման և օգտահանման ձեռնարկությունում․ կան զոհեր
Քննարկվել է հայկական ավիափոխադրողներին ԵՄ օդային անվտանգության ցանկից դուրս բերելու գործընթացը
Հոգեվարքի մեջ են, իրենց ողորմաթասը խմված է, 7-ն ու 40-նքն էլ կտանք, վերանան գնան. Հասմիկ Հակոբյան․ տեսանյութ
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Պապոյանը ԵՄ դիվանագետների հետ քննարկել է ՀՀ տնտեսական դիմակայունության ամրապնդման և զարգացման ուղղությունները
Ներառական կապակցվածությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը և վստահության ամրապնդմանը
Մարդիկ գնացին, ընտրեցին ՔՊ-ին, քանի որ դրսից եկած հայերը գալիս էին Տաշիր Սամոյին ընտրելու. Ադամյան. տեսանյութ
Սևծովյան տարածաշրջանի և Հարավային Կովկասի կապակցվածության համար ԵՄ-ն ակնկալում է ներգրավել մինչև 2 մլրդ եվրո
GRP-ն Հայաստան է բերում ամերիկյան երկու նոր հյուրանոցային բրենդ՝ Super 8 by Wyndham եւ Wyndham Grand Yerevan
Համբարձում Մաթևոսյանը մասնակցում է «Լոնդոնի կլիմայական գործողությունների շաբաթ» համաշխարհային կոնգրեսին
Կանանց մասնակցությունն անվտանգության, խաղաղության գործընթացներին ժողովրդավարական պետության կարևոր նախապայման է
Ներկայացվել են ՄԱԿ շրջանակներում կանխարգելման օրակարգն առաջ մղելուն ուղղված ՀՀ նախաձեռնությունները
Սուրեն Պապիկյանը հետևել է «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության ընթացքին․ տեսանյութ
ՆԳՆ ոստիկանության ներկայացուցիչները Բիշքեկում խորհրդակցության են մասնակցել
3 անձի կողմից 5.5 կգ թմրամիջոցի ապօրինի իրացման փորձի քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է Թուրքիայի տրանսպորտի ու ենթակառուցվածքների նախարարի հետ․ ինչ է քննարկվել
Ճանապարհաշինական նոր էջ է բացվում Գյումրիում․ վարչապետի հանձնարարականի պատշաճ կատարումը առաջնահերթություն է
Ալեն Սիմոնյանը հրապարակել է պատգամավորի երդման առաջարկվող նոր տեքստը․ այն շուտով կդրվի քվեարկության
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 2-3 աստիճանով․ առանձին շրջաններում հորդառատ տեղումներ կլինեն
Շիրակի մարզպետն ու Ճանապարհային դեպարտամենտի տնօրենը շրջայցով եղել են Գյումրու Շիրակացի փողոցում
Ուրսուլա ֆոն դեր Լայենը պլանավորում է այցելել Հայաստան. Politico
Իջևան համայնքի սեփականության իրավունքն է վերականգնվել 2,4 մլն դրամ արժեքով հերթական հողամասի նկատմամբ
Սաղաթելյանի հայտարարագրի գույքը եղել է առգրավման ենթակա. նրա կնոջ մեքենաներում հայտնաբերվել են զարդեր և փողեր
Յունիբանկը և Unisport ակումբը մասնակցել են «Tricolor» Yerevan Beat Run վազքին
Վերջին 3 ամսում ՀԷՑ-ի վթարային անջատումների միջին տևողության ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Պետրոսյան
Հաստատվել է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը
BSTDB-ն և IDBank-ը ստորագրել են 10 մլն եվրոյի ֆինանսավորման փաթեթ՝ ՀՀ-ում ՓՄՁ-ներին և առևտրին աջակցելու համար
ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ՝ ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով
Մեր սուր ելույթին պետք է սուր ելույթով պատասխանել. Գրիգորյանը՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի մասին
Ռուս-հայկական համալսարանը փոխել է պաշտոնական անվանումը
Կաշիներդ քերթվելու է, բոլորինդ՝ բոլոր ընտրակաշառք բաժանողներինը. չեք պատկերացնում՝ ինչ է սպասվում. Ավինյան
300 հազար ադրբեջանցու թեզի տակից դուրս չեք գալու, քաղաքական պատասխանատվության ճանապարհ եք անցնելու. Սիմոնյան
Բագրատունյաց 16 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT