Երևան
12 °C
ԱԺ ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը ՀՀ գլխավոր դատախազին դիմում էր ուղղել՝ 2008-ի Մարտի 1-ի գործով Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու վերաբերյալ: ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, սակայն տեղեկացրել էին, որ դիմումը քրեադատավարական կարգով որպես քննչական գործողություն կատարելու մասին միջնորդություն ընդունելու եւ համապատասխան ընթացք տալու իրավական հիմքերը բացակայում են։ Ինչո՞ւ դատախազությունը նման կերպ արձագանքեց, երբ ՀՀԿ-ն, կարծես թե, սկսել էր Մարտի 1-ը շրջել Ռոբերտ Քոչարյանի ուղղությամբ, մեր հարցերին պատասխանեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
- Պարոն Սաքունց, դատախազությունը, ի պատասխան Նիկոլ Փաշինյանի դիմումի, հայտարարեց, թե Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու հիմքեր չկան, ինչպե՞ս կմեկնաբանեք նման պատասխանը՝ հաշվի առնելով, որ ՀՀԿ-ականները, կարծես թե, Մարտի 1-ի պատասխանատվության բոլոր սլաքներն ուղղում էին Ռոբերտ Քոչարյանի դեմ:
- Հանրապետականները, թե ինչ էին անում, դա իրենց գործն է եւ իրենց քաղաքական տրամաբանությունն ու շահերը: Այստեղ խոսքը վերաբերվում է քրեական հանցագործությանը, որն իր բնույթով կոչվում է պետական ահաբեկչություն, եւ կա Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրացված օբյեկտիվ հարց, որի հիման վրա գլխավոր դատախազությունը պետք է համապատասխան գործողությունը կատարեր եւ դիմումը ուղարկեր ՀՔԾ՝ փաստի պարզման ուղղությամբ քննչական գործողություն կատարելու համար, այն է՝ հարցաքննելու Ռոբերտ Քոչարյանին: Ես պետք է հիշեցնեմ, որ մենք ժամանակի ընթացքում նման հարց բարձրացրել ենք՝ կապված Վովա Գասպարյանի կողմից իր տված հարցազրույցներից մեկում՝ Ռազմական ոստիկանության կողմից կառավարության շենքը պահպանելու վերաբերյալ: Մեզ այն ժամանակ պատասխանեցին, որ գրությունն ուղարկվել է ՀՔԾ, թե ՀՔԾ-ն ինչ գործողություն կատարեց, այդպես էլ չիմացանք: Բայց, որ ես տեսնում եմ էական տարբերություն երկու նույնաբնույթ հարցերի վերաբերյալ՝ գլխավոր դատախազության կողմից, դա ակնհայտ է, որովհետեւ մի դեպքում գրում էին, որ ուղարկել են ՀՔԾ, մի դեպքում գրել են, որ մենք իրավունք չունենք իրենց ցուցում տալու, Նիկոլ Փաշինյանին պատասխանել են, որ հիմքեր չկան: Դա ընդհանրապես արտառոց է, որովհետեւ հիմքեր կան, թե չկան՝ դա պետք է պարզվեր Ռոբերտ Քոչարյանից բացատրություն վերցնելուց հետո, հիմքերը ինքնին Ռոբերտ Քոչարյանն է տվել՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարեց: Որովհետեւ մարդը հայտնում է կոնկրետ փաստի մասին՝ կրակոցների մասին, այդ կրակոցների արձակման մասին՝ ավտոբուսների հետեւից՝ ոստիկանների ուղղությամբ. դա պետք է, որ իրավապահ մարմնին առավել քան հետաքրքիր եւ շահագրգիռ լիներ: Դա խոսում է այն մասին, որ հանցագործությունը կոծկելու ակնհայտ միտում ունեն:
- Այստեղ հանցագործությունն է կոծկվո՞ւմ, թե՞ վախենում են Ռոբերտ Քոչարյանից:
- Վախենալով են կոծկում, թե առանց վախենալու են կոծկում, դրանից կոծկելու բնույթը չի փոխվում:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ըմբիշ Սամվել Տերտերյանը՝ ԵԱ Մ20 չեմպիոն
ԲՀԿ-ի այն պնդումը, որ ընդամենը 153 ձայն է պակասել, որպեսզի ԱԺ-ում ներկայացված լինի, բավարար փաստարկ չէ․ ՍԴ
«Մշակութային վերջին զանգ» միջոցառմանը հաղթող է ճանաչվել 22 դպրոց՝ 2-ական դպրոց յուրաքանչյուր մարզից և Երևանից
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT