Ահասարսուռ տվյալների հետքերով. ԱՆ-ն քաղցկեղի դեմ պայքարի հայեցակարգ կմշակի

Վերջին օրերին Հայաստանում դարձյալ սկսեց ակտիվորեն շրջանառվել ու տագնապ առաջացնել World Life Expectancy («Կյանքի տեւողությունն աշխարհում») էլեկտոնային պարբերականի 2016 թվականի հրապարակումը, ըստ որի՝ ուռուցքային հիվանդություններից մահացության ցուցանիշով մեր երկիրը զբաղեցնում է առաջին տեղը՝ 172 երկրների շարքում:

Կայքը, հղում անելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) 2014 թվականի տվյալներին, նշում է, որ Հայաստանում 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահվան դեպքերը կազմել են շուրջ 230: Երկրների ցանկը եզրափակում են Նիգերիան եւ Գաբոնը՝ համապատասխանաբար 53 եւ 51 դեպքերով:

ՀՀ առողջապահության նախարարություն ուղարկված հարցմամբ խնդրել էինք մեկնաբանել ներկայացաված պատկերը ու նաեւ պարզաբանել առողջապահության նախարարության դիրքորոշումը, թե Հայաստանում չարորակ նորագոյացությունների տարածմանը որքանով է նպաստում հանքարդյունաբերությունը, եւ եթե դա համարվում է դեպքերի ավելացմանը նպաստող հանգամանք, ապա արդյո՞ք մտադրություն կա համապատասխան ահազանգ հնչեցնելու եւ կոչ անելու, որպեսզի ձեռնարկվեն անհրաժեշտ միջոցառումներ՝ բնակչության առողջությունը չվտանգելու ուղղությամբ:

Չարորակ նորագոյացություններից մահվան դեպքերի քանակով Լոռու մարզը տարիներ շարունակ համարվում է առաջատար: Իսկ այստեղ, ինչպես հայտնի է, հանքարդյունաբերությունը դրված է ամուր հիմքերի վրա: Բնակչության առողջության համար պատասխանատու գերատեսչությունը, սակայն երկրի ընդերքի այս բզկտումը չի որակել մահաբեր ու առաջ քաշել տարածքի բնակիչներին պաշտպանելու անհրաժեշտության խնդիր:

«Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում վերջին տարիներին նկատվում է չարորակ նորագոյացությունների հիվանդացության եւ մահացության աճի միտում: Հաշվի առնելով հիվանդացության եւ մահացության ցուցանիշների տարեց տարի արձանագրվող աճը աշխարհի գրեթե բոլոր երկրներում, այն ձեռք է բերում պետական նշանակություն: Համաձայն ԱՀԿ տվյալների՝ մահացության, հիվանդացության եւ հաշմանդամության բարձր մակարդակների համար չարորակ նորագոյացությունների մահվան արտաքին պատճառները, զարգացման ռիսկի գլխավոր գործոնները կապված են ապրելակերպի եւ վնասակար վարքագծային սովորությունների հետ»,- նշվում է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Նելսոն Զուլոյանից ստացված պատասխան գրության մեջ:

Զուլոյանը նաեւ տեղեկացնում է, որ նախարարի  հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի Հանրապետությունում չարորակ նորագոյացությունների դեմ պայքարի հայեցակարգի մշակման նպատակով:

Անդրադառնալով World Life Expectancy կայքի հրապարակած տվյալներին, ըստ որի՝ Հայաստանում յուրաքանչյուր 100 000 բնակչի հաշվով քաղցկեղից մահանում է մոտ 230 մարդ, նշենք, որ մեր երկրի պաշտոնական վիճակագրության համաձայն նույն 2014 թվականին այդ ցուցանիշը կազմել է մոտ 190 դեպք՝ 100 հազար բնակչի հաշվով:

Լուրը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 14-ի համարում:

Տպել
3308 դիտում

Բագրատ սրբազանն օգտագործում է նույն խոսույթը, ինչ ՀԱՊԿ-ը, որն իրականում աղետ է Հայաստանի համար. Տարոն Չախոյան

ՀՀ-ն իր էներգառեսուրսը պետք է գնի այնտեղից, որտեղ ամենաէժանն է ու շահավետը. Թունյանը՝ Ադրբեջանից գազ գնելու մասին

Մի քանի օրից կարճատև տեղումները կվերադառնան Երևանում ու մարզերում

ՀՀ ֆինանսների նախարարն ու ԵՄ դեսպան Մարագոսը քննարկել են բռնի տեղահանված անձանց խնդիրները

Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ՆԳՆ-ն հայտնել է՝ ինչ վիճակ է մայրաքաղաքի փողոցներում

Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Պետել

Մարմնամարզության երիտասարդների ԵԱ. Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են

Հաստատվել է ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում Հայաստանի թեկնածուների ցանկը

Ալիևը Գերմանիայում է. ինչ են քննարկելու Ադրբեջանի նախագահն ու Գերմանիայի կանցլերը

Եղբայրները հարվածել են Կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով՝ ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ