«Ելք»-ը կողմ է ազատականացնել կրիպտոարժույթով մայնինգի շուկան. պատգամավորները կքննարկեն

Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունն առաջարկում է կարգավորել կրիպտոարժույթների մայնինգով (գործողություններ, որոնց արդյունքում կրիպտոարժույթի ձեռքբերման գործարքը ստուգվում եւ գրանցվում է բլոկչեյնում կամ թողարկվում է նոր կրիպտոարժույթ) զբաղվելուն առնչվող իրավահարաբերությունները:

Ընդդիմադիր խմբակցությունն Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրել «Թվային տեխնոլոգիաների զարգացման» մասին օրենքի նախագիծը, որով, մասնավորապես, առաջարկվում է կրիպտոարժույթների մայնինգով զբաղվելը օրենքի ուժի մեջ մտնելու պահից մինչեւ 2023թ. դեկտեմբերի 31-ն ազատել հարկերից: Նախագծով առաջարկվում է սահմանել նաեւ, որ մայնինգով զբաղվելու համար որեւէ նախնական կամ այլ թույլտվություն, ինչպես նաեւ լիցենզիա չի պահանջվում։

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ կրիպտոարժույթի մայնինգի վերաբերյալ օրենսդրության ընդունումը պայմանավորված է ժամանակակից աշխարհում տեղի ունեցող զարգացումներին համընթաց քայլելու անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, յուրաքանչյուր տարի ստեղծվում են նոր եւ բավականին լիբերալ սկզբունքներով աշխատող թվային վճարամիջոցներ, որոնց ընդհանուր թիվն այս պահին գերազանցում է 1380-ը (ներկայումս շուկայում մեծ պահանջարկ է վայելում բիթքոինը, ինչպես նաեւ էթերիումը, ռիփլը, դեշը եւ այլն)։ Տարբեր երկրներ տարբեր կերպ են հարմարվում այս նոր արժույթներին, որոշներն անգամ փորձում են արգելել դրանց կիրառությունը, մինչդեռ մյուսներն արդեն իսկ օրինականացրել են կրիպտոարժույթով վճարումները։

Օրենսդրական նախաձեռնության հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունման արդյունքում՝ բոլորը հավասարապես հնարավորություն կստանան զբաղվելու մայնինգով եւ դրա միջոցով վաստակելու գումար, կբարձրանա ինքնազբաղվածության մակարդակը, կներգրավվեն լրացուցիչ ներդրումներ (այդ թվում՝ օտարերկրյա) բարձր տեխնոլոգիաների ոլորտում՝ հատկապես ի հաշիվ նրա, որ մեր երկրում ոլորտը հնարավորինս լիբերալ օրենսդրությամբ կկարգավորվի:

Նախագիծն ընդգրկված է ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 13-ին կայանալիք նիստի օրակարգում: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախագիծն, այնուամենայնիվ, մարտի 13-ի նիստում չի քննարկվի, քանի որ բացակայելու է հիմնական զեկուցողը: Գագիկ Մինասյանը ձեռնպահ մնաց դեռեւս չքննարկվող հարցի վերաբերյալ տեսակետ արտահայտելուց: «Երբ այդ հարցը դրվի քննարկման, այն ժամանակ համեցեք»,- ասաց Մինասյանը:

«Ելք» խմբակցության ներկայացրած օրինագծի վերաբերյալ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Ազգային ժողովի մեկ այլ՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ներկայացուցիչները: Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանն ընդգծեց, որ ինքն ընդհանրապես այս պահին ձեռնպահ կմնար կրիպտոարժույթի ոլորտում որեւէ կարգավորումից: «Մենք դեռ չենք էլ պատկերացնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում: Շատ երկրներ կան, որ նույնիսկ խոսում են այն մասին, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրները, որ դա չնկատելու տան, որովհետեւ դեռեւս չգիտեն, թե մայնինգը ինչի է բերելու: Կրիպտոարժույթը դեռ արեւի տակ իր կայուն տեղը զբաղեցնելու խնդիր է հետապնդում»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ տեղյակ է, որ «Ելք» խմբակցությունը հանդես է եկել ոլորտը կարգավորելու նախաձեռնությամբ: «Կարծում եմ, որ նման նախաձեռնության իմաստն էլ է հասկանալի՝ չխոչընդոտել եւ տեսնել, թե ինչ է տեղի ունենալու: Միգուցե, կարելի էր ընդհանրապես նման առաջարկությամբ հանդես չգալ, որովհետեւ դա որեւէ ձեռնարկատիրական գործունեության տեսակների ցանկում ընդգրկված չէ: Բոլոր դեպքերում, եթե այդ օրենսդրական նախաձեռնությունը նպաստելու է, որպեսզի մայնինգ կոչվածն առայժմ չհայտնվի հարկային դաշտում, թողնենք ազատ ու անկախ, միգուցե, կարելի է այս փուլում գնալ այդ ճանապարհով: Սակայն հարկավոր է դա քննարկել հասկանալ: Մենք կուսումնասիրենք եւ կարծիք կձեւավորենք: Ես մոտավորապես շարադրեցի իմ ընկալումը, որ առանձնապես չէի շտապի շատ կարգավորումներ տալ այդտեղ»,- եզրափակեց պատգամավորը:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը գտնում է, որ ոլորտը կարգավորելու համար որոշ արտոնություններ պետք է լինեն, սակայն շեշտում, որ հարկավոր է ամեն ինչ խորությամբ ուսումնասիրել: «Եթե դա պիտի դառնա մի քանիսի մենաշնորհը, պետք է պայքարել, որ այդպես չլինի: Այսինքն՝ կարգավորումները պետք է այնպես դնել, որ դա դառնա ինտելեկտուալ բիզնես, ոչ թե որոշ մարդկանց մենաշնորհը: Տեսնենք, թե ինչ կարգավորում են բերում, մենք էլ մեր գիտելիքները կներդնենք, որպեսզի ճիշտ օրենք լինի»,- նշեց պատգամավորը:

Սերգեյ Բագրատյանն այն կարծիքին է, որ մեր երկրում նանոտեխնոլոգիաների զարգացման համար բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն: Նրա գնահատմամբ՝ Հայաստանը տրանսպորտային փոխադրումների իմաստով ինչ-որ առումով խոցելի երկիր է, իսկ սա այն ճյուղն է, որտեղ տրանսպորտային փոխադրումներ չեն պահանջվում: «Մենք այս հարցը պետք է շատ կարեւորենք՝ մեր աչքի առաջ ունենալով Սինգապուրի օրինակը: Եթե մեր երիտասարդները պատրաստ են այս ոլորտում հաջողություն ունենալ, պետք է ամեն ինչ անենք, որ խրախուսենք»,- ասաց նա:

Անդրադառնալով հնչող մտահոգություններին, որ կրիպտոարժույթներով հնարավոր է խրախուսել ահաբեկչությունը, զենքի անօրինական շրջանառությունն ու փողերի լվացումը՝ պատգամավորն ընդգծեց, որ կա նման ռիսկ եւ չի բացառվում, որ նաեւ այդ նպատակների համար կրիպտոարժույթներն օգտագործվեն: Նրա խոսքով՝ հարկավոր է հնարավորինս այնպես անել, որ փակվեն նման բոլոր հնարավորությունները: Սերգեյ Բագրատյանն այն կարծիքին է, որ միջազգային կառույցների հետ համագործակցությամբ եւ միջազգային փորձի ուսումնասիրությամբ պետք է հասնել նրան, որ կրիպտոարժույթները ահաբեկչության ֆինանսավորմանը, զենքի ապօրինի շրջանառությանը եւ փողերի լվացմանը չծառայեն:

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր, «Թվային տեխնոլոգիաների զարգացման մասին» օրենքի նախագծի համահեղինակ Մանե Թանդիլյանը նշեց, որ ամբողջ աշխարհում տնտեսության զարգացման զուգընթաց այդ խնդիրն առկա է բոլոր երկրներում: «Մեր նպատակն է հաշվառել այն տնտեսավարողներին, ովքեր զբաղվում են մայնինգով, ազատականացնել շուկան, որպեսզի նրանք կարողանան տեսանելի ժամանակահատվածում առանց հարկման աշխատել եւ զարգացնել տնտեսությունն այդ ուղղությամբ»,- ընդգծեց պատգամավորը:

Նրա խոսքով՝ այս պահին մայնինգը գոյություն ունի եւ կա նաեւ Հայաստանում, ինչի մասին գիտեն բոլորը: Մանե Թանդիլյանն ընդգծում է, որ իրենց նպատակն է այդ գործունեությունը բերել օրենքի դաշտ եւ դարձնել վերահսկելի: «Մենք չենք ասում, որ կրիպտոարժույթով գործարքներ պետք է տեղի ունենան: Մենք ասում ենք մայնինգով աշխատող տնտեսավարողները պետք է հաշվառվեն եւ այս պահին ազատվեն հարկումից այն առումով, որ շուկան ազատականացվի եւ մենաշնորհներ չգոյանան, որովհետեւ ակնհայտ է, որ ստվերային տնտեսությունները կարող են դրան հանգեցնել»,- մանրամասնեց Թանդիլյանը:

Նա չբացառեց, որ օրենքի նախագծում կարող են փոփոխություններ լինել, սակայն եւս մեկ անգամ շեշտեց, որ նպատակն այն է, որ հնարավոր լինի հաշվառել մայնինգով զբաղվող տնտեսվարողներին, դաշտն ավելի կանխատեսելի դարձնել եւ շուկան ազատականացնել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4023 դիտում

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար